Ճպուռն ու Մրջյունը

Երազներն իրականանում են
Աշնանային արձակուրդներին կարդացել եմ Էվրիկա շարքից Իլոն Մասքի «Երազներն իրականանում են» գիրքը։
«Երազե՛ք։ Ինքս էլ չգիտեմ թե ինչու, բայց «երազներն իրականանում են»։
Իլոն Մասքը երազում էր թռչել ու հասնել մոլորակների։ Երեք տարեկան էր, երբ անընդմեջ հարցնում էր, թե որտեղ է սկսվում ու վերջանում աշխարհը։ ՈՒթ տարեկանում կարդացել էր տան գրադարանի բոլոր գրքերը։ Տասներկու տարեկանում ծրագրավորել է իր առաջին համակարգչային խաղը։
Իլոնի մեջ մի խենթուկ կար, որ ուզում էր հավատալ հեքիաթներին ու դրանց հերոսը դառնալ։ 1995թ. Մասքը եղբոր հետ հիմնեց Zip2 ինտերնետային ընկերությունը, հասկացել էր որ ինտերնետային ծառայությունները մեծ պահանջարկ են ունենալու և չէր սխալվել։ 27 տարեկանում արդեն միլիոնատեր էր, բայց նրա խենթ նպատակները հեռու էին գնում ու այդ գումարները նրան պետք էին իր հեքիաթային երազանքները կյանքի կոչելու համար։ Մի օր Իլոնի գլխում ֆանտաստիկ միտք ծագեց՝ ստեղծ էլ ինտե8նետային բանկ։ Այսպես նա դարցավ paypal-ի հիմնադիրներից մեկը։ ԵՎ շատ կարճ ժամանակում այն վաճառեց մեկուկես միլիարդ դոլարով։ Նա գիշերները չէր քնում՝ մտածում էր արևի էներգիայի օգտագործման, տիեզերքի ուսումնասիրման, այլ մոլորակներում մարդկանց բնակեցման մասին։ Մտածում էր նաև, որ ավելի կարևոր է փայփայել մեր մոլորակը։ Այս նպատակով էլ ստեղծեց երկու ընկերություն՝ Tesla Motors-ը և Solar City-ն։ Առաջինը էլեկտրամոբիլների արտադրություն էր, մեքենան կարելի էր լիցքավորել վարդակին միացնելով՝ առանց բենզին ու օդի աղտոտման։ Երկրորդ ընկերությունը արեգակի ջերմությունից էլեկտրաեներգիա էր ստանում։ Մաքսը խոստացել է 2021-2031 թթ-ին մարդկանց Մարս ուղարկել։ Հիմա նա 50 տարեկան է և Աստված գիտի, թե դեռ ինչեր կհասցնի։ Սպասենք նոր հրաշքների։ Երազներդ իրագործիր, հավատա ուժերիդ և դժվարությունները չեն վախեցնի։

Ագռավն ու աղվեսը
Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթն ըռխեց, գնաց։
Մոլորված աստղը/ Заблудившаяся Звезда
Մոլորված աստղը
Մի անգամ մի աստղ պարում էր տիեզերքում։ Պատահմամբ կպավ արևին, տաքացավ և ընկավ երկրագունդի վրա: Երբ նա ուշքի եկավ, տեսավ մի երեխայի: Երեխան վերցրեց մոլորված աստղին ու տարավ իր հետ: Մոլորված աստղը չէր հասկանում ինչ էր կատարվում: Նա գլորվեց երեխայի ձեռքից: Այդ ժամանակ մյուս աստղները եկան և տարան նրան տիեզերք: Երեխան շատ նեղվեց, բայց նրա մայրիկը և հայրիկը նրա համար գնեցին աստղ խաղալիք։
Ալեքսանդր Հովսեփյան
Заблудившаяся Звезда
Как-то в космосе танцевала одна Звезда. Случайно она столкнулась с солнцем, пригрелась и упала на землю. Когда она очнулась, увидела маленького ребенка. Ребенк взял наруки заблудившую звезду и унес собой. Звезда не понимаит что случилась. Она прокатьилась из рук ребенка. В это время другие звезды пришли и зобрали собой в космос. Ребенку стало печально, но родители успакоели его и купили звезду игрушку.
Александр Овсепян
Թեժառույք Վանական Համալիր
Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց՝ Քաղկունյաց լեռների 2000մ. բարձրության գագաթի վրա։ Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք։ Անվան բաղադիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուսցվել է Մարմարիկ և Մեղրաձոր գետերի արագահոս հատվածում։

Մեդիաընթերցարան
Լեգենդ խատուտիկի մասին
Օր օրի ռադիո
Էմիլն ու ագարակի կենդանիները
Էմիլ անունով մի տղա է լինում։ Նա շատ չարաճճի էր և չէր լսում իր ծնողներին։
Հաճախ էր նեղացնում իր քույրիկին։ Մի օր ծնողները որոշեցին պատժել նրա, և ասացին, որ նա մեկ ամիս պետք է կերակրի իրենց ագարակի բոլոր կենդանիներին։ Ամեն առավոտ նա տրտնջալով կերակրում էր կենդանիներին և ինքն էլ չնկատեց, թե ինչպես ընկերացավ և սկսեց հոգ տանել նրանց մասին։ Կենդանիները սովորեցրին Էմիլին լինել ավելի բարի և հոգատար։ Էմիլը էլ երբեք չցավեցրեց իր քույրիկին։
Ալեքսանդր Հովսեփյան


