Թեման՝ Ատոմի կառուցվածքը:Քիմիական տարրերի պարբերական օրենքը և համակարգը
- Քիմիական տարրերի դասակարգումը՝ մետաղների և ոչ մետաղների:
- Քիմիական տարրերի պարբերական օրենքը, և համակարգը՝ պարբերություններ, խմբեր:
- Ատոմի կառուցվածքն ըստ ժամանակակից պատկերացումների:Միջուկ, էլեկտրոն:
- Ատոմի միջուկ՝ պրոտոն և նեյտրոն, տեղեկություններ իզոտոպների մասին:Ատոմի բաղադրությունը` պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը ցանկացած ատոմում:
Առաջադրանք․ Բնութագրեք ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին, նատրիում, ալյումին, ֆոսֆոր, ծծումբ, քլոր, կալիում, երկաթ, ցինկ տարրերի ատոմներն ըստ հետևյալ սխեմայի.
ա) քիմիական տարրի նշանը…
բ) կարգաթիվը, միջուկի լիցքը՝ Z
գ) ատոմի բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների թիվը)
դ) պարբերության համարը
ե) խմբի համարը, ենթախումբը (գլխավո՞ր է, թե՞ երկրորդական)
Ջրածին
ա) H
բ) Z=1
գ) p=1, e=1, n≈0
դ) 1-ին պարբերություն
ե) I խումբ, գլխավոր ենթախումբ
Ածխածին
ա) C
բ) Z=6
գ) p=6, e=6, n≈6
դ) 2-րդ պարբերություն
ե) IV խումբ, գլխավոր ենթախումբ
Ազոտ
ա) N
բ) Z=7
գ) p=7, e=7, n≈7
դ) 2-րդ պարբերություն
ե) V խումբ, գլխավոր ենթախումբ
Թթվածին
ա) O
բ) Z=8
գ) p=8, e=8, n≈8
դ) 2-րդ պարբերություն
ե) VI խումբ, գլխավոր ենթախումբ
Նատրիում
ա) Na
բ) Z=11
գ) p=11, e=11, n≈12
դ) 3-րդ պարբերություն
ե) I խումբ, գլխավոր ենթախումբ
Ալյումին
ա) Al
բ) Z=13
գ) p=13, e=13, n≈14
դ) 3-րդ պարբերություն
ե) III խումբ, գլխավոր ենթախումբ
Ֆոսֆոր
ա) P
բ) Z=15
գ) p=15, e=15, n≈16
դ) 3-րդ պարբերություն
ե) V խումբ, գլխավոր ենթախումբ
Ծծումբ
ա) S
բ) Z=16
գ) p=16, e=16, n≈16
դ) 3-րդ պարբերություն
ե) VI խումբ, գլխավոր ենթախումբ
Քլոր
ա) Cl
բ) Z=17
գ) p=17, e=17, n≈18
դ) 3-րդ պարբերություն
ե) VII խումբ, գլխավոր ենթախումբ
Կալիում
ա) K
բ) Z=19
գ) p=19, e=19, n≈20
դ) 4-րդ պարբերություն
ե) I խումբ, գլխավոր ենթախումբ
Երկաթ
ա) Fe
բ) Z=26
գ) p=26, e=26, n≈30
դ) 4-րդ պարբերություն
ե) VIII խումբ, երկրորդական ենթախումբ
Ցինկ
ա) Zn
բ) Z=30
գ) p=30, e=30, n≈35
դ) 4-րդ պարբերություն
ե) II խումբ, երկրորդական ենթախումբ
Դասագրքից սովորել՝ §3․1, §3․2, §3․3, §3․4, կատարել վարժությունները՝ էջ 86, 91, 94-95, 102
Նախագծի անվանումը՝ <<Եթե ես լինեի Մենդելեևը…>>
Մասնակիցներ՝ միջին դպրոցի 7-րդ դաս.-ի սովորողներ
Ընթացքը. Սովորողը ընտրում է 1-ից 40 տարրերից (ծրագրային տարրեր) որևէ մեկը և բնութագրում է կամ կազմում է այդ տարրի համար <<քարտ>>, ինչպես Դ.Ի.Մենդելեևն է կազմել իր ժամանակներում հայտնի 63 տարրի համար, ըստ հետևյալ սխեմայի.
Թթվածին
ա) քիմիական տարրի նշանը…
ա) O
բ) ո՞վ է հայտնագործել, ե՞րբ, ինչպե՞ս…
բ) Հայտնագործել է Ջոզեֆ Փրիսթլի, 1774թ., օդի տաքացման փորձերով
գ) որքա՞ն է տարրի ատոմի կարգաթիվը,, միջուկի լիցքը՝ Z =…
գ) Z = 8
դ) ատոմի բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների թիվը)…
դ) p=8, e=8, n≈8
ե) ո՞ր պարբերությունում է գտնվում…
ե) 2-րդ պարբերություն
զ) ո՞ր խմբի և ենթախումբի տարր է (գլխավո՞ր է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվը որքա՞ն է…
զ) VI խումբ, գլխավոր ենթախումբ, արտաքին մակարդակում՝ 6 էլեկտրոն
է) էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների
է) 2,6
ը) ո՞ր հատկություններն են ավելի ուժեղ արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ ոչ մետաղական…
ը) ոչ մետաղական հատկություններն են ուժեղ
թ) ինչպիսի՞ պարզ և բարդ նյութերի օրինակներ գիտեք, որոնց բաղադրության մեջ առկա են այդ տարրի ատոմները, գրել բանաձևերը․․․
թ)բարդ նյութեր՝ H₂O, CO₂
պարզ նյութ՝ O₂
ժ) ինչպիսի՞ ֆիզիկական և քիմիական հատկություններ ունեն պարզ և բարդ նյութերը
ժ)քիմիական՝ ակտիվ է, մասնակցում է այրման ռեակցիաներին
ֆիզիկական՝ գազ, անգույն, հոտ չունի
ի) որտե՞ղ են կիրառվում այդ տարրի միացությունները:
ի)մետաղների արտադրություն
շնչառություն
բժշկություն