Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում մասնակցել եմ հետևյալ ճամփորդություններին՝ Թումանյանի այգի, Թեժառույք, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Պլանետարիում։

Ես ակտիվ մասնակցում եմ մեծ մասամբ բոլոր ֆլեշմոբներին։

Ֆլեշմոբերը կատարում ենք միասին մայրիկիս հետ։

Սիրով մասնակցում եմ մաթեմատիկական ֆլեշմոբերին։

Այս ուսումնական տարվա ընթացքում մենք ծանոթացել ենք բազմանիշ թվերին, լուծել ենք բարդ խընդիրներ և գլուխկոտրուկներ։ Մայրենիի դասաժամին կարդացել և քննարկել ենք ստեղծագործություններ, կատարել ենք բառային և տեքստային աշխատանքներ, սովորել ենք բանաստեղծություններ, հորինել ենք պատումներ։ Երաժշտության պարապմունքների ընթացքում սովորել ենք աշխատանքային, հոգևոր, ամանորյա երգեր։ Մենք շատ ենք մարզվում՝ պարան ցատկում, գլուխկոնծի տալիս, օղակ պտտում, ձգումներ և կախումներ ենք անում, բակային խաղեր ենք խաղում, բարձունքներ ենք հաղթահարում։ Մենք արդեն երրորդ դասարանցի ենք և վարում ենք անհատական բլոգներ։ Իմ բլոգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://alexanderhovsepyan.home.blog/:

Մենք ընտանիքով կարդացել ենք գիրք և մասնակցել ենք ֆլեշմոբերին։

Իմ կարծիքով շատ լավ ուսումնական տարի էր, հասցրել եմ մանակցել բոլոր նախագծերին, լավ արդյունքներ եմ ունեցել ինքնաստուգումներից, կարդացել եմ գրքեր, օգնել եմ մյուսներին և մարզվել եմ։

Բացթողումներ իհարկե ունեմ, անուշադիր կարող եմ լինել, հատկապես խնդրներ լուծելիս և պահանջը ճիշտ չհասկանալ, ծուլանում եմ մի քանի անգամ կարդալ մայրենիի առաջադրանքները և լինում է այդքան վարժ չեմ կարդում։

Իմ ընտրության առարկան մաթեմատիկան է, մենք լուծում ենք խնդիրներ և տարբեր խաղեր ենք խաղում, շատ հավես է և հետաքրիքիր, ես չեմ ուզում փոխել իմ ընտրությունը։

Իմ Նոր տարին

thumbnail_1642066484605

Ես Նոր տարին անցկացրել եմ մեր տանը։ Մենք զարդարել էինք տոնածառն ու տունը։ Տոնական սեղանի համար իմ տատիկը պատրաստել էր տոլմա։ Մեր տուն եկել էին մորաքույրս, տատիկս և եղբայրներս։  Ես գնացել եմ մորաքրոջս, տատիկիս ու պապիկիս տուն և այլն։  Մենք ընտանիքով գնացել էինք եկեղեցի։ Ամանորի գիշերը  ընտանիքով  գնացինք զբոսնելու և, երբ վերադարձանք տուն, գտանք մեր նվերները տոնածառի տակ։ Ես Նոր տարուն ստացել եմ «տոռնադո ստեղծող սարք», սեղանի խաղեր՝ «Ubongo» և «Գաղտնի ծածկագիր»։ Այս ընթացքում ես օգնել եմ մայրիկիս և կարդացել եմ գիրք։ Ինձ ամենաշատը դուր եկավ, որ մենք ընտանիքով շատ ժամանական անցկացրեցինք։ Ես Նոր տարուց ակնկալում եմ խաղաղություն, բարություն և պատերազմի ավարտ։

Նամակ Ձմռանը

Բարև սիրելի Ձմեռ մենք քեզ շատ էինք սպասում։Ինչպե՞ս Էիր քեզ զգում, որտեղ էիր այս ընթացքում:  Լա՞վ ես անցկացրել  մյուս եղանակները։ Շատ ուրախ եմ, որ եկել ես, Ձմեռ։ Իմ կարծիքով, դու շատ գեղեցիկ փաթիլներ ունես և շատ գեղեցիկ ես։ Դու շատ ես նման աղջկա։ Ի՞նչ տրամադրությամբ ես եկել: Իմ կարծիքով դու այս տարի շատ տաք ես լինելու։ Ես սպասում եմ, որ դու շատ սիրուն փաթիլներ բերես։ Ես շատ եմ ուզում քեզ հետ ընկերություն անել, մենք շատ լավ ընկերներ կդառնանք։

Հարգանքով` Ալեքսանդր

Ճամփորդություն դեպի Պլանետարիում

Այսօր մենք դասարանով գնացել էինք Պլանետարիում։ Ճանապարհին երգեցինք և ուրախացանք։ Պլանետարիումի բակում տեսանք հայտնի գիտնակաների և տեզերագնացների նկարները։ Հետո մտանք ներս։ Այստեղ կային բազմոցներ, մենք նստեցինք նրանց վրա և ֆիլմը սկսվեց։ Այնտեղ շատ գեղեցիկ էր, բայց մի քիչ էլ վախենալու։ Մենք ուրախ վերադարձանք տուն։

Աշխատանք և Հանգիստ

Ինձ համար աշխատանքը իմ դասերը կատարելն է։

Սիրում եմ մեր գյուղում ծառերից միրգ հավաքել։ Եղբայրներիս հետ բակը մաքրել։

Իմ ժամանցներից է լողի հաճախելը, մուլտֆիլմ դիտելը, խաղեր խաղալը։

Հանգստանալ սիրում, եմ երբ մենք ընտանիքով ճամփորդում ենք՝ հատկապես ծով։

ՄԿՍՏԱՆԸ

Մկստանը գտնվում էր մի փոքր անցքում։ Մկստանում ապրում էին Փռչոն, Քռչոն, Մռոն, Բկոն։ Մկստանը շատ կեղտոտ էր, բայց նրանց դա շատ էր դուր գալիս։ Մկստանում շատ ցուրտ էր ու  մութ։ Այնտեղ նրանց սիրելի ուտեստների բույրն էր։ Մկստանի ներսում կար մահճակալներ, վերնաշապիկներ և դարակներ։ Ես չէի ցանկանա ապրել Մկստանում, քանի դեռ չգիտեմ հարմար է այնտեղ, թե անհարմար։