Առաջադրանք 1
Կարդա՛ նախադասությունները և կատարի՛ր առաջադրանքը։
ա) Արևը լուսավորում էր լեռների գագաթները։
բ) Երեխաների երազանքները թաքնված էին նրանց աչքերում։
գ) Գիրքը գիտելիքի աղբյուր է։
- Գտի՛ր բոլոր գոյականները։
Արևը, լեռների, գագաթները
Երեխաների, երազանքները, աչքերում
Գիրքը, գիտելիքի, աղբյուր
- Նշի՛ր դրանց տեսակը (հասարակ, հատուկ, վերացական, թանձրացական, անձ ցույց տվող, իր ցույց տվող)։
լեռների — հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
գագաթները — հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
երեխաների — հասարակ, անձ ցույց տվող
երազանքները — հասարակ, վերացական, իր ցույց տվող
աչքերում — հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
գիրքը — հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
գիտելիքի — հասարակ, վերացական, իր ցույց տվող
աղբյուր — հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
- Գոյականները դարձրո’ւ հոգնակի:
Արևներ, լեռներ, գագաթներ
Երեխաներ, երազանքներ, աչքեր
Գրքեր, գիտելիքներ, աղբյուրներ
- Նշի՛ր գոյականների հոլովը։
արևը-ուղղական
Լեռների-սեռական
գագաթներ-ուղղական
երեխաների-սեռական
երազանքները-ուղղական
աչքերում-ներկգոյական
Գիրքը-ուղղական
գիտելիքի-սեռական
աղբյուր-ուղղական
Առաջադրանք 2
Տրված գոյականների համար գրի՛ր մեկ համապատասխան ածական։ Նշի՛ր ածականի տեսակը։
- Գույնզգույն աշուն – հարաբերական
- Փոքր քաղաք – որակական
- Բարի ընկեր – որակական
Առաջադրանք 3
Գտի՛ր թվականները և նշի՛ր դրանց տեսակը։
ա) Դասարանում սովորում է քսան աշակերտ։
բ) Նա զբաղեցրեց երրորդ տեղը։
գ) Մկնիկը կերավ պանրի մեկ երկրորդը։
դ) Ընկերներիս երկուական կոնֆետ բաժանեցի։
Առաջադրանք 4
Թվերը գրի՛ր տառերով։
ա) 1289
հազար երկու հարյուր ութսունինը
բ) 25356
քսանհինգ հազար երեք հարյուր հիսունվեց
գ) IV
չորրորդ
դ) 2/3
երկու երրորդ
Առաջադրանք 5
Նշի՛ր դասական թվականը։
ա) քսան
բ) վեց
գ) երկրորդ
դ) հինգ վեցերորդ
Առաջադրանք 6
Կարդա՛ ածականները և նշի՛ր տեսակը (որակական / հարաբերական)։
ա) գեղեցիկ-որակական
բ) մայրական-հարաբերական
դ) ձմեռային-հարաբերական
ե) խելացի-որակական
Առաջադրանք 7
Ո՞ր շարքում են միայն որակական ածականներ։
ա) մեծ, գեղեցիկ, խելացի
բ) աշնանային, դպրոցական, գյուղական
գ) անմիտ, բարձր, կախարդական
Առաջադրանք 8
Կարդա՛ նախադասությունները, գտիր ենթական և ստորոգյալը։
ա) Աշակերտը ուշադիր լսում էր ուսուցչին։
ենթակա-աշակերտը
ստորոգյալ-լսում էր
բ) Թռչունները թռչում են երկնքում։
ենթակա-թռչունները
ստորոգյալ-թռչում են
գ) Գիրքը ընկած էր սեղանի վրա։
ենթակա-գիրքը
ստորոգյալ-ընկած էր
Առաջադրանք 9
Ո՞ր բառն է ենթակա տվյալ նախադասությունում։
Երեխաները խաղում էին բակում։
ա) խաղում էին
բ) բակում
գ) երեխաները
Առաջադրանք 10
Լրացրո՛ւ նախադասությունները՝ ընտրելով համապատասխան ենթակա կամ ստորոգյալ։
ա) Նարեն սովորում է դպրոցում։
բ) Թռչունները կանգնած են ծառի վրա։
գ) Աշունը գույնզգույնացնում է բնությունը։