1. Նկարում պատկերված են A և B բազմությունները: Գտե՛ք այն թվերը, որոնք պատկանում են՝
ա) միա՛յն A բազմությանը 
1, 2, 5, 6, 7

 բ) միա՛յն B բազմությանը 
1, 2, 3, 6, 15

 գ) և՛ A և՛ B բազմություններին 
1, 2, 6

2. Գրե՛ք 50-ից փոքր և 3-ի բաժանվող բնական թվերի բազմությունը:
{3, 6, 9, 12, 15, 18, 21, 24, 27, 30, 33, 36, 39, 42, 45, 48}

3. Պարզել c-ի ո՞ր արժեքների դեպքում տրված առնչությունները ճիշտ կլինեն: 
ա) {c ,1, 3} Ո {5} = {5}
c=5
բ) {4, 2c+1} Ո {3, 7} = {7}
c=3

4. B բազմությունն ունի 10 տարր, AUB բազմությունը՝ 16 տարր, իսկ AՈB բազմությունը՝ 4  տարր:  Գտե՛ք A բազմության տարրերի քանակը: 
16+4-10=10

5. Քանի՞ երկնիշ թիվ կարելի է կազմել 0,1,3,4,5 թվանշաններով, առանց կրկնողության: Նշիր կազմածդ թվերի բազմությունը։
{10, 13, 14, 15, 30, 31, 34, 35, 40, 41, 43, 45, 50, 51, 53, 54}

6. Քանի՞ եղանակով կարելի է թիմի 5 անդամներից ընտրել 2 ավագի։
10

7. Քանի՞ եռանիշ  կարելի է ստանալ 4, 5, 6 թվանշաներից, առանց կրկողության:  Նշիր կազմածդ  թվերի բազմությունը։
{456, 465, 546, 564, 645, 654}

8. Խանութում 1 օրում վաճառեցին վանելային, շոկոլադի և ելակի համերով ընդհանուր` 400  պաղպաղակ: Հայտնի է, որ վաճառված պաղպաղակներից 46 հատը վանիլային համ ունեն,  իսկ ընդհանուր պաղպաղակների ¼  մասն ելակի համ: Քանի՞ պաղպաղակ է վաճառվել շոկոլադի համով։
400:4=100
400-100=300
300-46=254

9.Դասարանում 18 սովորող սիրում է մաթեմատիկա, 12-ը՝ ֆիզիկա։ Նրանցից 5-ը սիրում են և՛ մաթեմատիկա, և՛ ֆիզիկա։ Քանի՞ սովորող է սիրում գոնե մեկը։
18+12-5=25

«Փարվանա»

Կարդա՛ «Փարվանա» ստեղծագործությունը։

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատր՛ր։
Փարվանա – լճի անուն Հայաստանում։
փեսացու – աղջկա ապագա ամուսինը։
ճրագ – փոքր լամպ կամ լույսի աղբյուր։

«Իմ ոսկի քաղաքը»

Իմ քաղաքը ինձ համար ամենաթանկն է։ Ես նրան ասում եմ իմ ոսկի քաղաքը, որովհետև այն շատ սիրելի և գեղեցիկ է ինձ համար։ Այստեղ են իմ տունը, դպրոցը, ընկերները և իմ մանկության հիշողությունները։

Քաղաքի փողոցները միշտ մարդաշատ են, այգիներում երեխաները խաղում են, իսկ արևոտ օրերին քաղաքը կարծես ավելի է փայլում։ Երբ քայլում եմ իմ քաղաքի փողոցներով, զգում եմ, որ սա իմ տունն է։

Ես շատ եմ սիրում իմ քաղաքը և հպարտ եմ, որ այստեղ եմ ապրում։ Իմ քաղաքը ինձ համար իսկական ոսկի է։

Պարզ մեխանիզմներ

  1. Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք:
    Պարզ մեխանիզմներ են այն սարքերը, որոնք օգնում են փոխել ուժի մեծությունը կամ ուղղությունը։ Դրանք են՝ լծակ, թեք հարթություն, ճախարակ, պտուտակ, սեպ, անիվ և առանցք։

2․ Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները:
Օգտագործվում են աշխատանքը հեշտացնելու համար՝ ուժը մեծացնելու կամ ուժի ուղղությունը փոխելու նպատակով։

3․ Ի՞նչ է լծակը:
Լծակը կոշտ ձող է, որը կարող է պտտվել հենման կետի շուրջ։

4․ Ի՞նչն են անվանում ուժի բազուկ:
Ուժի բազուկ են անվանում հենման կետից մինչև ուժի ազդեցության գիծը ընկած ամենակարճ հեռավորությունը։

5․ Ինչպե՞ս կորոշեք ուժի բազուկը:
Հենման կետից իջեցնում ենք ուղղահայաց գիծ դեպի ուժի ազդեցության գիծը և չափում այդ հեռավորությունը։

6․ Ինչպիսի ազդեցություն են գործում ուժերը լծակի վրա:
Ուժերը լծակի վրա գործում են պտտող ազդեցությամբ՝ կարող են այն պտտել ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ հակառակ։

7․ Ո՞րն է լծակի հավասարակշռության պայմանը:
Լծակը հավասարակշռության մեջ է, երբ
F₁ · l₁ = F₂ · l₂

8․ Չափահասն ու երեխան պետք է անցնեն գետակի վրայով… Ինչպե՞ս կանցնեն գետակը չափահասն ու երեխան:
Նրանք կարող են հերթով դնել տախտակները այնպես, որ մեկը դրվի մյուսի շարունակությամբ։ Այդ կերպ կստեղծեն ժամանակավոր կամուրջ և կանցնեն գետակը։

9․ Օգտվելով նկարից՝ բացատրեք մկրատի գործողությունը, որպես լծակ…:
Մկրատը լծակ է․ պտուտակը հենման կետն է, բռնակները՝ ուժի կիրառման տեղը, շեղբերը՝ բեռի տեղը։ Բռնակները երկար են, իսկ կտրող մասը՝ կարճ, դրա համար շահում ենք ուժի մեջ։

10․ Բերեք կենցաղում, տեխնիկայում և բնության մեջ լծակի կիրառման այլ օրինակներ:
Կենցաղում՝ դռան բռնակ, շշաբացիչ, մկրատ։
Տեխնիկայում՝ կռունկ, բահ։
Բնության մեջ՝ մարդու ձեռքը, ծնոտը։

11․ Դիտե՛ք նկարը. բեռը տեղափոխելը ո՞ր դեպքում է հեշտ տղայի համար: Ինչո՞ւ:
Հեշտ է, երբ հենման կետը մոտ է բեռին, որովհետև այդ դեպքում ուժի բազուկը մեծ է, և պետք է ավելի քիչ ուժ։

12․ Ո՞ր դեպքերում և ի՞նչ նպատակով է օգտագործվում թեք հարթությունը:
Թեք հարթությունը օգտագործվում է ծանր բեռները բարձրացնելու համար՝ ավելի փոքր ուժ գործադրելով։ Օգտագործվում է շինարարությունում, բեռնատարներում, սայլակ բարձրացնելիս և այլն։

Տափակ որդերի տիպ

Տափակ որդերը պատկանում են
ա. միաբջիջներին
բ. բազմաբջիջներին
գ. բույսերին
դ. սնկերին

Տափակ որդերի մարմինը
ա. կլոր է
բ. տափակ է
գ. գնդաձև է
դ. օղակաձև է

Սպիտակ պլանարիան ապրում է
ա. ծովում
բ. քաղցրահամ ջրում
գ. անապատում
դ. օդում

Պլանարիայի մարմնի առջևի մասում կան
ա. աչքեր
բ. ոտքեր
գ. թևեր
դ. խռիկներ

Պլանարիան ունի
ա. վերածնման հատկություն
բ. թոքեր
գ. խեցի
դ. ոտքեր

Ժապավենաձև որդերը համարվում են
ա. գիշատիչներ
բ. մակաբույծներ
գ. բույսեր
դ. թռչուններ

Ժապավենաձև որդերի գլխամասը կոչվում է
ա. պոչ
բ. սկոլեքս
գ. օղակ
դ. թարթիչ

Ժապավենաձև որդերը սնվում են
ա. հողով
բ. ջրով
գ. տիրոջ օրգանիզմից
դ. արևի լույսով

Տափակ որդերը շնչում են
ա. թոքերով
բ. մաշկի միջոցով
գ. խռիկներով
դ. քթով

Տափակ որդերը պատկանում են
ա. ողնաշարավորներին
բ. անողնաշարավորներին
գ. կաթնասուններին
դ. թռչուններին

La mia settimana (Dovere,Potere, Volere)

Durante la settimana devo organizzare bene il mio tempo.

Il lunedì e il martedì devo andare a scuola presto e non posso arrivare in ritardo.

A scuola voglio studiare bene perché voglio avere buoni voti.

Dopo le lezioni posso tornare a casa e riposare un po’, ma prima devo fare tutti i compiti.

Il mercoledì posso andare al corso di inglese perché voglio migliorare la lingua.Nel fine settimana non devo svegliarmi presto e posso dormire di più.

Sabato voglio uscire con la mia famiglia oppure posso incontrare i miei amici.

La domenica devo prepararmi per la nuova settimana.

Esercizio 1 – Coniuga il verbo modale (presente)

  1. Io posso studiare oggi.
  2. Tu devi fare i compiti.
  3. Noi vogliamo imparare italiano.
  4. Lui puo uscire con gli amici.
  5. Voi dovete arrivare presto.
  6. Loro vogliono vedere il film.

Esercizio 2 – Scegli il verbo corretto (potere / dovere / volere)

  1. Domani posso alzarmi presto.
  2. Oggi non devo uscire perché ho molti compiti.
  3. Noi non vogliamo studiare per l’esame.
  4. Marta puo imparare una nuova lingua.
  5. I bambini possono giocare nel parco.

Esercizio 3 – Trasforma le frasi (negativo)

  1. Posso uscire. → Posso non uscire
  2. Voglio studiare. → Voglio non studiare
  3. Dobbiamo lavorare. → Dobbiamo non lavorare

Esercizio 4 – Completa la frase con un infinito

  1. Posso mangiare la pizza
  2. Devo studiare ltaliano
  3. Voglio uscire fare le spese

Քորդավորներ

  1. Քորդավորներին բնորոշ հիմնական առանձնահատկությունն է
    ա) խեցու առկայությունը
    բ) քորդայի առկայությունը
    գ) արտաքին կմախքը
    դ) թևերի առկայությունը
  2. Քորդան իրենից ներկայացնում է
    ա) մկան
    բ) նյարդ
    գ) առաձգական լարաձև գոյացություն
    դ) արյունատար անոթ
  3. Քորդավորների նյարդային համակարգը գտնվում է
    ա) որովայնային մասում
    բ) մեջքային մասում
    գ) գլխում
    դ) կողային մասում
  4. Քորդավորների շնչառության օրգաններ կարող են լինել
    ա) միայն թոքերը
    բ) միայն մաղձերը
    գ) մաղձեր կամ թոքեր
    դ) մաշկը
  5. Քորդավորների արյունատար համակարգը
    ա) բաց է
    բ) փակ է
    գ) բացակայում է
    դ) պարզ է
  6. Քորդավորների հիմնական խմբերից է
    ա) փափկամարմիններ
    բ) հոդվածոտանիներ
    գ) ձկներ
    դ) որդեր
  7. Ողնաշարավորները քորդավորների
    ա) առանձին դաս են
    բ) ենթախումբ են
    գ) տեսակ են
    դ) ընտանիք են
  8. Քորդավորների մարմնի երկկողմանի համաչափությունը նշանակում է
    ա) մարմինը կլոր է
    բ) մարմինը բաժանված է հատվածների
    գ) մարմնի աջ և ձախ մասերը նման են
    դ) մարմինը ծածկված է թեփուկներով