«Եդեմական ծաղիկը»

Հովհաննես Թումանյան «Եդեմական ծաղիկը»

Ստեղծագործության մեջ Եդեմական ծաղիկը ներկայացվում է որպես մաքրության, գեղեցկության և բարության խորհրդանիշ։ Հեղինակը ծաղկի միջոցով ցույց է տալիս բնության հրաշքը և այն, թե որքան կարևոր է մարդուն շրջապատող գեղեցիկ աշխարհը։

Ծաղիկը այստեղ ունի նաև խորհրդանշական իմաստ․ այն հիշեցնում է դրախտային կյանքը, և հոգևոր մաքրությունը։ Հեղինակը ուզում է ցույց տալ, որ մարդը պետք է կարողանա նկատել ու գնահատել բնության գեղեցկությունը և պահպանել այն։

Այս ստեղծագործության հիմնական միտքն այն է, որ բնությունը և գեղեցկությունը մեծ արժեք են մարդու համար, և մարդը պետք է ապրի բնության հետ։

Առաջադրանք 1

ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ/Էջ 81/

Սովորել եզրույթները

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ժողովուրդների մեծ գաղթ — IV–VII դարերում Հռոմեական կայսրության տարածք ներխուժած ցեղերի տեղաշարժերի ընդհանուր անվանումը:
«Ժողովուրդների ճակատամարտ» — նշանավոր ճակատամարտ, որում հռոմեա–բարբարոսական միացյալ զորքը Կատալաունյան դաշտում պարտության մատնեց հոներին:
82
Վանդալիզմ — կանխամտածված կերպով մշակութային և նյութական արժեքների ոչնչացում։
Ֆրանկական թագավորություն — նախկին Հռոմեական կայսրության պրովինցիա Գալլիայում ֆրանկների ստեղծած պետություն։
Պապական մարզ — Հռոմի պապի աշխարհիկ պետությունը. ստեղծվել է 756 թ.,
գոյատևել է մինչև XIX դարի կեսերը:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Սկանդինավյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հյուսիսում։
Գոթեր, սաքսոններ, լանգոբարդներ, վանդալներ, ֆրանկներ — Հին գերմանական ցեղեր:
Հոներ — Չինաստանից հյուսիս ապրող թյուրքալեզու քոչվոր ցեղեր։
Աթթիլա — հոների առաջնորդ. ստեղծել է հսկայածավալ տերություն, որը նրա
մահից հետո փլուզվել է։
Օդոակր — հռոմեական բանակի վարձկան բարբարոսների առաջնորդը։
Հռոմուլոս Ավգուստուլուս — Արևմտյան հռոմեական կայսրության վերջին կայսրը։
Քլոդվիգ — ֆրանկների նշանավոր առաջնորդ, գահակալել է 486–511 թթ.։
Մայորդոմ — ֆրանկների պետությունում արքայական կալվածքների կառավարիչը։
Պիպին Կարճահասակ — Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը. հեղաշրջման միջոցով մայորդոմից դարձել է թագավոր։
Կարլոս Մեծ — Ֆրանկական թագավորության նշանավոր արքա, գահակալել է
768–814 թթ.։

Պատասխանել հարցերին

Որտե՞ղ էին ապրում գերմանական ցեղերը։ Թվարկի՛ր նրանցից մի քանիսին։

Ք. ա. I դարում բնակվում էին Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայի հարավում։ 


Ո՞րն էր նրանց գլխավոր զբաղմունքը։ Օգտվելով
սկզբնաղբյուրից՝ բնութագրի՛ր հին գերմանացիներին։

Երկրագործություն և Ռազմավարություն

Որտե՞ղ էին ապրում գոթերը: Ի՞նչ ցեղային միությունների էին բաժանված նրանք:

Գգոթերը բաճանվել էին երկու խմբերի`Վեստգոթեեր և Օստգոթեր:
Ե՞րբ է սկսվել Ժողովուրդների մեծ գաղթը:

IV-VII դաաարերում սկսվեց ժողովուրդի մեծ գաղթը
Փորձի՛ր ներկայացնել մեծ գաղթի պատճառները:

Վերհիշե՛ք, թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի:
Ովքե՞ր էին սպառնում Հռոմ քաղաքին։
Ի՞նչ է նշանակում վանդալիզմ:

451 թ. ի՞նչ հայտնի ճակատամարտ է տեղի ունեցել:
Իսկ Հայաստանո՞ւմ:

Ի՞նչ պետություն է Քլոդվիգը ստեղծել և որտե՞ղ:

Ինչո՞ւ էին Քլոդվիգի հաջորդներին անվանում «ծույլ թագավորներ»:
Ի՞նչ հանգամանքներում և ե՞րբ է ստեղծվել պապական պետությունը։
Ո՞վ է համարվում Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը:

՞րբ է գահակալել Կարլոս Մեծը:
Քարտեզի վրա ցո՛ւյց տուր նրա նվաճած տարածքները:
Ի՞նչ նշանակություն է ունեցել «Կարոլինգյան վերածննդի» մշակույթը:

ՊԱՏՄԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Օգտվելով դասանյութից՝ փորձի՛ր պարզաբանել, թե ինչ նպատակներ էր
հետապնդում Կարլոս Մեծը։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Քո կարծիքով մեր օրերում գոյություն ունի՞ «վանդալիզմ» երևույթը: Բե՛ր մի
քանի օրինակ։
2. Ի՞նչ նշանակություն է ունեցել «Ժողովուրդների ճակատամարտը» Եվրոպայի
համար:
3. Ի՞նչ դեր է խաղացել Ժողովուրդների մեծ գաղթը համաշխարհային պատմության մեջ

Առաջադրանք 2

|ԲՅՈՒԶԱՆԴԻԱՆ/էջ 88/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Բյուզանդիա — Հռոմեական կայսրության իրավահաջորդ Արևելյան Հռոմեական կայսրությունը: Գոյություն է ունեցել 395–1453 թթ., անվանումը ստացել է Բյուզանդիոն քաղաքի անունից։
Քաղաքացիական իրավունքի հավաքածու — Հուստինիանոս I–ի հրամանով
հռոմեական կայսրերի հրապարակած օրենքների հիման վրա 534 թ.
կազմված օրենսգիրք։
Լատինական կայսրություն — խաչակիրների կողմից ստեղծված պետություն
Բյուզանդիայի տարածքում։ Գոյություն է ունեցել 1204–1261 թթ.։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Հուստինիանոս I — բյուզանդական կայսր, գահակալել է 527–565 թթ., նրան
անվանել են «Վերջին հռոմեացի կայսր»։
Սուրբ Սոֆիայի տաճար — կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարն էր. կառուցումն ավարտվել է 537 թ., համաշխարհային մշակույթի
գլուխգործոցներից է։
Վասիլ I — Հայկական կամ Մակեդոնական հարստության հիմնադիրը, գահակալել է 867–886 թթ.։ Արքայատոհմն իշխել է 867–1056 թթ.։
Կոստանդին VII Ծիրանածին — Հայկական արքայատոհմի նշանավոր կայսր։
Մանազկերտի ճակատամարտ — Բյուզանդիայի ապագայի վրա վճռորոշ
հետևանքներ թողած ճակատամարտ. տեղի է ունեցել 1071 թ. Հայաստանի
տարածքում՝ Մանազկերտ քաղաքի մոտ։
Պեչենեգներ — թյուրքական քոչվոր ցեղեր, ապրում էին Վոլգա և Դոն գետերի
շրջանում։
Էնրիկո Դանդոլո — Վենետիկի հանրապետության կառավարիչ 1192–1204 թթ.,
Լատինական կայսրության հիմնադիրներից

Վերհիշի՛ր, թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի։
Որտեղի՞ց է առաջացել Բյուզանդիա անունը:

Ի՞նչ նշանակություն ուներ Կոստանդնուպոլիս քաղաքը քրիստոնյաների համար։

Փորձի՛ր մեկնաբանել, թե ինչու է Բյուզանդիան համարվում տերություն:
Ովքե՞ր էին ընտրում բյուզանդական կայսրին:

Ո՞վ էր Հուստինիանոսը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում նա:
Ե՞րբ է կազմվել «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն»:

Հայ նշանավոր ո՞ր ճարտարապետն է վերականգնել Ս. ­Սոֆիայի
տաճարի գմբեթը:

Ի՞նչ տարածքներ նվաճեցին արաբները Բյուզանդիայից:
Ո՞վ էր Հայկական (Մակեդոնական) արքայատոհմի
հիմնադիրը: Ինչպե՞ս նա հասավ կայսերական աստիճանի:

Ինչո՞վ է հայտնի Կոստանդին VII Ծիրանածին
կայսրը:
Ե՞րբ է բացվել Կոստանդնուպոլսի համալսարանը:

Ովքե՞ր էին թյուրք–սելջուկները և պեչենեգները:
Ե՞րբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը:
Ի՞նչ հետևանքներ ունեցավ այն:

Ե՞րբ է սկսվել խաչակրաց չորրորդ արշավանքը:
Ե՞րբ ստեղծվեց Լատինական կայսրությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
1. Հիշի՛ր, թե ինչպես էին անվանում այն պետությունը, որի արքան միաժամանակ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր առաջնորդ էր:
2 Որո՞նք էին կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում:
3. Ի՞նչ տարածքներ նվաճեց Բյուզանդիան Հուստինիանոս I–ի օրոք։
4. Ինչո՞ւ խաչակիրները Երուսաղեմն ազատագրելու փոխարեն գրավեցին Կոստանդնուպոլիսը:
5. Քո կարծիքով ի՞նչ հետևանքներ ունեցավ խաչակրաց IV արշավանքը:
6. Կա՞ արդյոք կապ խաչակրաց արշավանքների և Բյուզանդական կայսրության անկման միջև:
ՊԱՏՄԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Փաստերով հիմնավորի՛ր, որ Հայկական արքայատոհմի օրոք Բյուզանդիան
կրկին հզորացել էր:
2. Ի տարբերություն Արևմտահռոմեական կայսրության՝ Բյուզանդիան գոյություն ունեցավ ևս հազար տարի. ինչո՞ւ դա նրան հաջողվեց:
3. Փորձի՛ր ներկայացնել Բյուզանդական կայսրության անկման պատճառները:
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՍՔ
1. Քո կարծիքով ինչո՞ւ են Հուստինիանոսին անվանել «վերջին հռոմեացի
կայսր»։
2. Ներկայացնել Հուստինիանոս I–ի պատմական կերպարը: Պատմական ո՞ր
կերպարների հետ կարող ես համեմատել նրան։ Իսկ Թեոդորա կայսրուհո՞ւն։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Հուստինիանոսն իր օրենսգիրքը կազմեց նախկինում ստեղծված օրենքներից,
այլ ոչ թե գրել տվեց նոր օրենքներ։ Գնահատի՛ր նրա այդ մոտեցումը։
2. Գնահատի՛ր Բյուզանդիայի դերը համաշխարհային պատմության մեջ

Առաջադրանք 3

|ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ/էջ 96/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Հին Ռուսիա (Կիևյան Ռուսիա) — արևելյան սլավոնների պետությունը:
«Ռուսսկայա պրավդա» — ռուսական առաջին գրավոր օրենսգիրքը։
Մեծ իշխան — Հին Ռուսիայում պետության ղեկավարը։
Ռուսաստան — XV–XVI դարերում ստեղծված ռուսական պետությունը։
Ցար — Ռուսաստանում 1547–1721 թթ. պետության ղեկավարի տիտղոսը:
Երկրային ժողով — դասային ներկայացուցչական ժողովը Ռուսաստանում:
Դինաստիական ամուսնություն — արքայատոհմերի միջև ամուսնություն, որի
նպատակը պետությունների փոխհարաբերությունների ստեղծումն է։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Արևելյան սլավոններ — Արևելյան Եվրոպայում ապրող սլավոնական ցեղեր։
Պոլյաններ — արևելյան սլավոնների ցեղերից։
Օլեգ — Նովգորոդի իշխան, Կիևյան Ռուսիայի հիմնադիրը։
Վլադիմիր — Մեծ իշխան. գահակալել է 980–1015 թթ.:
Յարոսլավ Իմաստուն — Մեծ իշխան. գահակալել է 1019 –1054 թթ.։
Իվան Ահեղ — Ռուսաստանի առաջին ցարը. գահակալել է 1533–1584 թթ.։
Ռոմանովների արքայատոհմ — իշխել է Ռուսաստանում 1613–1917 թթ.։
Կիև — Հին Ռուսիայի մայրաքաղաք. այժմ՝ Ուկրաինայի մայրաքաղաքը։
Մոսկվա — ռուսական նշանավոր քաղաք, որի շուրջ միավորվեցին ռուսական
հողերը, և առաջացավ Ռուսաստան պետությունը:
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: Մտապատկերում
Պատմական իրադարձությունները հիշելու լավագույն միջոցը դրանց
ժամանակագրական գրառումն է:
1. Նյութն ընթերցելիս լրացրո՛ւ աղյուսակը։ Աղյուսակ 1
Պատասխանել հարցերին

Ո՞րն էր Օլեգի` Կիևը գրավելու պատճառը:
Արդարացնո՞ւմ ես Օլեգի նվաճողական գործողությունը։

Ովքե՞ր էին կառավարում Կիևյան պետությունը:
Իսկ ի՞նչը նպաստեց ռուսական պետության հզորացմանը:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հաստատվելուց
քանի՞ տարի հետո է այն հաստատվել Հին Ռուսիայում:

Փորձի՛ր մտաբերել, թե որն է հայերեն թարգմանված առաջին գիրքը,
և որ թվականներին է այն թարգմանվել: Դրանից մոտավորապես որքա՞ն ժամանակ հետո է այն թարգմանվել ռուսերեն:

Վերհիշի՛ր քեզ հայտնի այլ երկրների օրենսգրքեր:
Պատմական ո՞ր կերպարների հետ կարող ես համեմատել Յարոսլավ Իմաստունին:

Ո՞րն էր Իվան Ահեղի՝ ահաբեկության քաղաքականություն վարելու նպատակը: Ի՞նչ հետևանք ունեցավ այն:
Իսկ ինքը հասա՞վ իր նպատակին:

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
1. Ի՞նչ է ցեղային միությունը:
2. Որտեղի՞ց է առաջացել «Ռուսիա» անվանումը:
3. XIV դարում ովքե՞ր սկսեցին կրել Մեծ իշխանի տիտղոսը:
4. Ի՞նչ էր նշանակում «ցար» տիտղոսը: Ովքե՞ր են կրել այդ տիտղոսը:
5. Մեկնաբանի՛ր «Երկրային ժողով» եզրույթը:
6. Մեկնաբանի՛ր «արքայատոհմ» եզրույթը: Բե՛ր արքայատոհմի երկու օրինակ:
7. Քո կարծիքով ինչո՞ւ մոնղոլները կարողացան հեշտությամբ նվաճել Ռուսիան:
8. Ի՞նչը նպաստեց Մոսկվայի դերի ու հեղինակության բարձրացմանը:
9. Համեմատե՛ք ձեր լրացրած աղյուսակ 1–ը և փոխադարձաբար լրացրե՛ք այն:
10. Ըստ ձեր ժամանակագրական գրառման՝ փորձե՛ք.
– գտնել կապեր գրառված դեպքերի միջև,
– ցույց տալ դրանց միջև եղած պատճառահետևանքային կապերը:
11. Ըստ ձեր ժամանակագրական գրառման՝ պատասխանե՛ք հարցերին.
– Ո՞ր թվականներին է կառավարել Մեծ իշխան Յարոսլավը:
– Ե՞րբ է կառավարել Իվան Ահեղը:
– Ե՞րբ է հաստատվել Ռոմանովների արքայատոհմը:

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
1. Օգտվելով դասանյութից, այլ գրականությունից և համացանցի նյութերից՝
ներկայացրե՛ք և գնահատե՛ք Իվան Ահեղի պատմական կերպարը:
2. Ուսումնասիրե՛ք և ներկայացրե՛ք միջնադարյան Ռուսաստանի մշակութային
մի քանի դրվագ:
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Խմբով քննարկե՛ք և պարզաբանե՛ք, թե ինչ նշանակություն ունեցավ քրիստոնեության ընդունումը Կիևյան Ռուսիայի համար: Օգտագործե՛ք Հայաստանի, Բյուզանդիայի և այլ երկրների օրինակը:
2. Ի՞նչ դեր են ունեցել անհատները Ռուսաստանի կազմավորման ու հզորացման գործում: Պատասխանդ հիմնավորելու համար անդրադա՛րձ կատարիր
երկու–երեք անհատների և նրանց կատարած մի քանի կարևոր քայլերին:
3. Որքանո՞վ ես համամիտ Մեծ իշխան Յարոսլավին «Իմաստուն» մականուն
տալուն: Հիմնավորի՛ր պատասխանդ՝ բերելով երկու–երեք փաստարկ:

Ամենաթանկ բանը

Աշխարհում շատ թանկ բաներ կան՝ ոսկի, արծաթ, գեղեցիկ տներ և մեքենաներ։ Բայց իրականում ամենաթանկ բանը ոչ թե դրանք են, այլ մարդու կյանքը և ժամանակը։ Եթե մարդը ունի շատ հարստություն, բայց չի գնահատում իր կյանքը և ժամանակը, այդ հարստությունը ոչ մի արժեք չի ունենա։

Մարդը պետք է ճիշտ օգտագործի իր կյանքը։ Պետք է սովորի, աշխատի և բարի գործեր կատարի։ Երբ մարդը օգնում է ուրիշներին և փորձում է լավ մարդ լինել, նրա կյանքը ավելի արժեքավոր է դառնում։

Այսպիսով, ամենաթանկ բանը մարդու կյանքն է։ Մենք պետք է գնահատենք մեր ժամանակը, չվատնենք այն անիմաստ գործերի վրա և ապրենք այնպես, որ մեր կյանքը օգտակար և բարի լինի։

Գործնական քերականություն․ դերանուն

Դերանուն-կարդա՛լ, սովորե՛լ

Առաջադրանքներ
1․Գրել դերանվան յուրաքանչյուր տեսակից մի քանի օրինակ:

Անձնական – ես, ինքս, նա, ինքը, ինքդ, դուք
Ցուցական –  սա, դա, նա, այս, այդ, այն
Փոխադարձ – իրար, միմյանց, մեկմեկի
Հարցական – ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞
Հարաբերական – ով, ինչ, ինչպիսի, ինչքան, ինչպես, ինչու
Որոշյալ – ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն
Անորոշ – ինչ—որ, ինչ—ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի
Ժխտական – ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը

2. Առանձնացնե՛լ դերանունները: Որոշել դրանց տեսակը:
Ինչ-որ ձայներ են հասնում ականջիս,
Ու ես տարբերել չեմ կարողանում…
Այսքա՜ն շատ թիթեռ չեմ տեսել ես դեռ…
Խարույկի մոտ ոչ ոք չկար:
Ո՞վ կարող է նրա հետ վիճել:
Իմ սիրտը տիեզերք է:
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում…
Մենք միշտ ենք հպարտանում քեզնով:
Գետի այն կողմից ձայն էր գալիս. դա թշնամու բանակն էր:
Այստեղ է անցել իմ մանկությունը:
Սա քեզ կօգնի ճիշտ կողմնորոշվել:
Նրանք թշնամաբար էին նայում միմյանց:
Կարոտավառ երազում ենք միշտ իրար:
Թվում է՝ կյանքում ամե՜նքն են խելոք,
Ամե՜նքն են իրոք ամե՜ն ինչ զգում…
Մի քանի աշակերտ կմասնակցեն ճամփորդությանը:
Խոստանում եմ ոմանց նման իզուր տեղը չխոստանալ…
Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում,
Ինչո՞ւ էր երկար տևում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում…
Այն աղբյուրը, որի մոտ նստել էր հովիվը, ուղեցույց է բոլորի համար:
Խոսքերը, որոնցով կգերես մարդկանց, պետք է լինեն անկեղծ:

ինչ-որ — անորոշ դերանուն
ես — անձնական դերանուն
ես — անձնական դերանուն
ոչ ոք — ժխտական դերանուն
ով — հարցական դերանուն
նրա — անձնական դերանուն
իմ — ստացական դերանուն
դու — անձնական դերանուն
ինձ — անձնական դերանուն
մենք — անձնական դերանուն
քեզնով — անձնական դերանուն
այն — ցուցական դերանուն
դա — ցուցական դերանուն
իմ — ստացական դերանուն
սա — ցուցական դերանուն
քեզ — անձնական դերանուն
նրանք — անձնական դերանուն
միմյանց — փոխադարձ դերանուն
իրար — փոխադարձ դերանուն
ամենքն — որոշյալ դերանուն
մի քանի — անորոշ դերանուն
ոմանց — անորոշ դերանուն
ես — անձնական դերանուն
ինչ — հարաբերական դերանուն
ինչն — հարցական դերանուն
ինձ — անձնական դերանուն
ինչու — հարցական դերանուն
ինչից — հարցական դերանուն
որ — հարաբերական դերանուն
այն — ցուցական դերանուն
որի — հարաբերական դերանուն
բոլորի — որոշյալ դերանուն
որոնցով — հարաբերական դերանուն

1. Նկարում պատկերված են A և B բազմությունները: Գտե՛ք այն թվերը, որոնք պատկանում են՝
ա) միա՛յն A բազմությանը 
1, 2, 5, 6, 7

 բ) միա՛յն B բազմությանը 
1, 2, 3, 6, 15

 գ) և՛ A և՛ B բազմություններին 
1, 2, 6

2. Գրե՛ք 50-ից փոքր և 3-ի բաժանվող բնական թվերի բազմությունը:
{3, 6, 9, 12, 15, 18, 21, 24, 27, 30, 33, 36, 39, 42, 45, 48}

3. Պարզել c-ի ո՞ր արժեքների դեպքում տրված առնչությունները ճիշտ կլինեն: 
ա) {c ,1, 3} Ո {5} = {5}
c=5
բ) {4, 2c+1} Ո {3, 7} = {7}
c=3

4. B բազմությունն ունի 10 տարր, AUB բազմությունը՝ 16 տարր, իսկ AՈB բազմությունը՝ 4  տարր:  Գտե՛ք A բազմության տարրերի քանակը: 
16+4-10=10

5. Քանի՞ երկնիշ թիվ կարելի է կազմել 0,1,3,4,5 թվանշաններով, առանց կրկնողության: Նշիր կազմածդ թվերի բազմությունը։
{10, 13, 14, 15, 30, 31, 34, 35, 40, 41, 43, 45, 50, 51, 53, 54}

6. Քանի՞ եղանակով կարելի է թիմի 5 անդամներից ընտրել 2 ավագի։
10

7. Քանի՞ եռանիշ  կարելի է ստանալ 4, 5, 6 թվանշաներից, առանց կրկողության:  Նշիր կազմածդ  թվերի բազմությունը։
{456, 465, 546, 564, 645, 654}

8. Խանութում 1 օրում վաճառեցին վանելային, շոկոլադի և ելակի համերով ընդհանուր` 400  պաղպաղակ: Հայտնի է, որ վաճառված պաղպաղակներից 46 հատը վանիլային համ ունեն,  իսկ ընդհանուր պաղպաղակների ¼  մասն ելակի համ: Քանի՞ պաղպաղակ է վաճառվել շոկոլադի համով։
400:4=100
400-100=300
300-46=254

9.Դասարանում 18 սովորող սիրում է մաթեմատիկա, 12-ը՝ ֆիզիկա։ Նրանցից 5-ը սիրում են և՛ մաթեմատիկա, և՛ ֆիզիկա։ Քանի՞ սովորող է սիրում գոնե մեկը։
18+12-5=25

«Փարվանա»

Կարդա՛ «Փարվանա» ստեղծագործությունը։

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատր՛ր։
Փարվանա – լճի անուն Հայաստանում։
փեսացու – աղջկա ապագա ամուսինը։
ճրագ – փոքր լամպ կամ լույսի աղբյուր։

«Իմ ոսկի քաղաքը»

Իմ քաղաքը ինձ համար ամենաթանկն է։ Ես նրան ասում եմ իմ ոսկի քաղաքը, որովհետև այն շատ սիրելի և գեղեցիկ է ինձ համար։ Այստեղ են իմ տունը, դպրոցը, ընկերները և իմ մանկության հիշողությունները։

Քաղաքի փողոցները միշտ մարդաշատ են, այգիներում երեխաները խաղում են, իսկ արևոտ օրերին քաղաքը կարծես ավելի է փայլում։ Երբ քայլում եմ իմ քաղաքի փողոցներով, զգում եմ, որ սա իմ տունն է։

Ես շատ եմ սիրում իմ քաղաքը և հպարտ եմ, որ այստեղ եմ ապրում։ Իմ քաղաքը ինձ համար իսկական ոսկի է։

Պարզ մեխանիզմներ

  1. Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք:
    Պարզ մեխանիզմներ են այն սարքերը, որոնք օգնում են փոխել ուժի մեծությունը կամ ուղղությունը։ Դրանք են՝ լծակ, թեք հարթություն, ճախարակ, պտուտակ, սեպ, անիվ և առանցք։

2․ Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները:
Օգտագործվում են աշխատանքը հեշտացնելու համար՝ ուժը մեծացնելու կամ ուժի ուղղությունը փոխելու նպատակով։

3․ Ի՞նչ է լծակը:
Լծակը կոշտ ձող է, որը կարող է պտտվել հենման կետի շուրջ։

4․ Ի՞նչն են անվանում ուժի բազուկ:
Ուժի բազուկ են անվանում հենման կետից մինչև ուժի ազդեցության գիծը ընկած ամենակարճ հեռավորությունը։

5․ Ինչպե՞ս կորոշեք ուժի բազուկը:
Հենման կետից իջեցնում ենք ուղղահայաց գիծ դեպի ուժի ազդեցության գիծը և չափում այդ հեռավորությունը։

6․ Ինչպիսի ազդեցություն են գործում ուժերը լծակի վրա:
Ուժերը լծակի վրա գործում են պտտող ազդեցությամբ՝ կարող են այն պտտել ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ հակառակ։

7․ Ո՞րն է լծակի հավասարակշռության պայմանը:
Լծակը հավասարակշռության մեջ է, երբ
F₁ · l₁ = F₂ · l₂

8․ Չափահասն ու երեխան պետք է անցնեն գետակի վրայով… Ինչպե՞ս կանցնեն գետակը չափահասն ու երեխան:
Նրանք կարող են հերթով դնել տախտակները այնպես, որ մեկը դրվի մյուսի շարունակությամբ։ Այդ կերպ կստեղծեն ժամանակավոր կամուրջ և կանցնեն գետակը։

9․ Օգտվելով նկարից՝ բացատրեք մկրատի գործողությունը, որպես լծակ…:
Մկրատը լծակ է․ պտուտակը հենման կետն է, բռնակները՝ ուժի կիրառման տեղը, շեղբերը՝ բեռի տեղը։ Բռնակները երկար են, իսկ կտրող մասը՝ կարճ, դրա համար շահում ենք ուժի մեջ։

10․ Բերեք կենցաղում, տեխնիկայում և բնության մեջ լծակի կիրառման այլ օրինակներ:
Կենցաղում՝ դռան բռնակ, շշաբացիչ, մկրատ։
Տեխնիկայում՝ կռունկ, բահ։
Բնության մեջ՝ մարդու ձեռքը, ծնոտը։

11․ Դիտե՛ք նկարը. բեռը տեղափոխելը ո՞ր դեպքում է հեշտ տղայի համար: Ինչո՞ւ:
Հեշտ է, երբ հենման կետը մոտ է բեռին, որովհետև այդ դեպքում ուժի բազուկը մեծ է, և պետք է ավելի քիչ ուժ։

12․ Ո՞ր դեպքերում և ի՞նչ նպատակով է օգտագործվում թեք հարթությունը:
Թեք հարթությունը օգտագործվում է ծանր բեռները բարձրացնելու համար՝ ավելի փոքր ուժ գործադրելով։ Օգտագործվում է շինարարությունում, բեռնատարներում, սայլակ բարձրացնելիս և այլն։

Տափակ որդերի տիպ

Տափակ որդերը պատկանում են
ա. միաբջիջներին
բ. բազմաբջիջներին
գ. բույսերին
դ. սնկերին

Տափակ որդերի մարմինը
ա. կլոր է
բ. տափակ է
գ. գնդաձև է
դ. օղակաձև է

Սպիտակ պլանարիան ապրում է
ա. ծովում
բ. քաղցրահամ ջրում
գ. անապատում
դ. օդում

Պլանարիայի մարմնի առջևի մասում կան
ա. աչքեր
բ. ոտքեր
գ. թևեր
դ. խռիկներ

Պլանարիան ունի
ա. վերածնման հատկություն
բ. թոքեր
գ. խեցի
դ. ոտքեր

Ժապավենաձև որդերը համարվում են
ա. գիշատիչներ
բ. մակաբույծներ
գ. բույսեր
դ. թռչուններ

Ժապավենաձև որդերի գլխամասը կոչվում է
ա. պոչ
բ. սկոլեքս
գ. օղակ
դ. թարթիչ

Ժապավենաձև որդերը սնվում են
ա. հողով
բ. ջրով
գ. տիրոջ օրգանիզմից
դ. արևի լույսով

Տափակ որդերը շնչում են
ա. թոքերով
բ. մաշկի միջոցով
գ. խռիկներով
դ. քթով

Տափակ որդերը պատկանում են
ա. ողնաշարավորներին
բ. անողնաշարավորներին
գ. կաթնասուններին
դ. թռչուններին