Կատարի՛ր առաջադրանքները
- Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Աշխարhում ոչ մի թռչուն այնքան չի սիրում հացահատիկը, որքան արտույտը։ Նա ծնվել է ցորենի հետ, դարձել արտերի առաջին տերը։ Վաղեմի ժամանակներում արտույտի ճռվողյունը խառնվում էր հասկերի մեղմիկ սոսափյունին և հնչում որպես երջանկության մեծ համանվագ։ Այդ փետրավորը ուտում է վայրի արտերի քաղցր հատիկները, և ինքն իրեն անվանում արտ ուտող, արտույտիկ։ Նա մարդու աճեցրած արտից կտուցով հատիկներ է վերցնում, տանում ու թաղում կողքի հանդերում։
2. Ձախ և աջ սյունակների բառերն այնպես միացրու, որ ստացվեն բարդ բառեր։
Ձյուն մուտ
Մայր պատ
Սառն փետուր
Կարմիր երանգ
Երփն շունչ
Ձյունապատ
Մայրամուտ
Սառնաշունչ
Կարմրափետուր
Երփներանգ
3. Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։
Կանաչ անտառ
Կատաղի քամի
Դեղնած դաշտ
Քաղցր կոնֆետ
Հանդարտ ծով
4.Նշի՛ր՝ որ նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։
- Մարտից առաջ հրամանատարը սիրտ էր տալիս ազատամարտիկներին։
- Սոխակը աղեղնաձև պոչով երգեցիկ թռչուն է։
- Երեխաները սիրում են համակարգչային խաղեր խաղալ։
5. Ածանցները միացրո՛ւ արմատներին և գրի՛ր նախածանցավոր բառեր։
Ընդ գույն
Տ հանուր
Ան կամ
Դժ գեղ
Չ գին
Ընդհանուր
Տգեղ
Անգին
Չկամ
Դժգույն
