Գիտեք, որ գարուն է արդեն

Գիտեք, որ գարուն է արդեն
Բոլորը խաղում են դրսում
Լսում եք ծտերի ծլվլոցը
Գիտեք, որ գարուն է արդեն
Առվակը հոսում անդատ
Բույսերը ծախկում են մեկ մեկ
Գիտեք, որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց




  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն սովորի՛ր անգիր։
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ հիմնավորի՛ր:
    Բանաստեղծության մեջ գերակշռում է շարժումը։ Ամպերը գտնվում են շարժման մեջ, գնում են հալածական ու անդադար։
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրի՛ր:
  • https://on.soundcloud.com/VEPZTnwW33CuR7wm6
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և պատճառաբանի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:
    Իրար կըպած ու միասին,
    Երկու սև ամպ, երկու սլ և ամպ։
    Ինչքան էլ որ հողմը նրանց հալածում էր, փորձում էր բաժանել, միևնույնն է նրանք իրար կպած էին և միասին։
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    Երկու եղբայր
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
    Երկու սև ամպ թողած իրենց գահը, հողմի հետ կռիվ տալով գնում էին։ Հողմը ինչքան էլ փորձում էր նրանց բաժանել չէր կարողանում։ Ամբողջ երկնքով դես ու դեն էր տանում, բայց ամպերը անդադար գնում էին իրար կպած։

Կազմիր նմանատիպ երկխոսություն: Դասարանը վերածվելու է խանութի։

Ամբողջական նախագիծը այստեղ, նայեք, սովորեք հագուստների անունները, դիտեք ուս. Ֆիլմերը։

Shop assistant: Hello, can I help you?

Customer: I’m just looking, thanks.


Customer: Excuse me?

Shop assistant: Yes?

Customer: Where are the changing rooms?

Shop assistant: They’re over there. Behind you.

Customer: Thank you.


Customer: Hi. Excuse me again. Do you have this jumper in black?

Shop assistant: Yes, just a moment. What size do you need?

Customer: Extra small, please.

Shop assistant: Here you are.


Customer: How much is this?

Shop assistant: It’s £29.

Customer: Can I pay by credit card?

Shop assistant: Yes, you can. Of course.

Shop assistant: Would you like a bag for that?

Customer: Yes, please.

Ապար

Oգտակար հանածո

Շինանյութ-մարամար, բազալտ, քար, տուֆ, ավազ, կավ, կրաքար
Վառելիք-նավթ, քարածուխ, բնական գազ
Մետաղ-երկաթ, պղինձ, ալյումին, ոսկի, արծաթ
Թանկարժեք քար-փիրուզ, օպալ, ալմաստ, զմրուխտ

Չար Կախարդը և ընկերները

Մի օր երկու ընկեր իրար հետ խաղում էին։ Ու գտան անհայտ անտառ։ Նրանք գնացին շատ հեռու և մոլորվեցին։ Եվ գնացին հետ, բայց նրանց ճանապարհին հայտնվեց չար կախարդը և ասաց
—Դուք կմնաք այս անտառում ամբողջ ձեր կյանքը։
Նրանք շատ վախեցան, բայց մեծ ընկերը վազեց և հրեց չար կախարդին լճակը գցեց։ Նրանք վազեցին հետ տուն և կարողացան հաղթահարել իրենց վախը։

«ՍՈՒՏԱՍԱՆԸ»

  1. Կարդա՛ Հ․ Թումանյանի«ՍՈՒՏԱՍԱՆԸ» հեքիաթը։
  2. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Դագանակ-հաստ գավազան, մահակ, կոպալ:
    Չիբուխ-ծխափող:
    Կարկատել-մաշված հագուստը՝ ոտնամանը և կարկատանով նորոգել:
    Կոտ-փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար:
  3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները․ դագանակ, դերձակ,  չիբուխ, թագավորառավոտ։
    Դագանակ-մահակ, կոպալ։
    Դերձակ-կարող, զգեաոագործ։
    Չիբուխ-ծղամուրճ
    Թագավոր-արքա, կայսր, գահակալ, տիրակալ։
    Առավոտ– լուսածագ, լուսաբաց, արևածագ
  4. Գրի՛ր մի սուտ պատմություն, որ կարդացողը ասի սուտ է։
    Մեր բակում մի շուն կա, բոլորը նրան Սևո են ասում։ Մի օր, ես դրսում հեռախոսով խոսում էի, Սևոն վազեց ինձ մոտ և ասաց․
    — Ալո՛։
    — Բարև Սևո, դո՞ւ էլ ես ուզում խոսես։
    — Հա՛։
    — Դե արի խոսենք
    Այդ պահին կատու անցավ մեր կողքից և Սևոն վազեց նրա հետևից։
    Պատկերացնո՞ւմ եք, շունը խոսում էր իմ հետ։

1. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:

2. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դիմի՛ր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթակել, զորք, վարքաբեկել, գրկել, ձաքուկ։

Առաջադարանքներ դասարանում և  տանը կատարելու համար

Առաջադարանքներ դասարանում և  տանը կատարելու համար (Տեղադրի՛ր բլոգումդ, 1-10 հարցերը կատարի՛ր դասարանում, իսկ 11-15-ը՝ տանը։)

Թեսթ 1
Ջանի Ռոդարի

Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ

անգամ

երբեք

դարձավ

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
վատ            լավ

սովորական             անսովոր

պարզ         բարդ

երկար կարճ

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        հոգնակի                    

բ/ հարցերին     հոգնակի               

գ/ դարակները  հոգնակի                  

դ/ խրճիթ          եզակի              

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
գագաթ   սուր
  տղա մեծ

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է                ձանձրանալ
բ/չէր կարողանում               չկարողանալ
գ/դնեն                                    դնել
դ/դարձավ                             դառնալ

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:

ենթակա – ամպեր

ստորոգյալ – գրել

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  Կաղամբ

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Տղան շատ հետաքրքրասեր էր և տալիս էր մարդկանց շատ հարցեր, որոնք պատասխան չունեին:

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Նա բարձրացավ սարի գագաթը, իր համար խրճիթ շինեց և հորինեց նոր հարցեր։

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչո՞ւ թղթի վրայի նկարը չի շարժվում։
Որովհետև նա նկարված է։

Ինչո՞ւ քիթը չի լացում:
Որովհետև աչքն է լացում:

Ինչո՞ւ ծառերը ամպերին չեն հասնում:
Որովհետև ամպերը շարժվում են:

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչո՞ւ լուսինը չի երգում:
Ինչո՞ւ պայուսակը չի խոսում: