Ճանապարհ, ժամանակ արագություն

Դասարանական առաջադրանքներ

1․360կմ ճանապարհն ավտոմեքենան անցել է 90կմ/ժ, ավտոբուսը՝ 60կմ/ժ, իսկ հեծյալը՝ 12կմ/ժ արագությամբ։ հաշվի՛ր նրանց ծախսած ժամանակը։ 
Լուծում
360:90=4ժ
360:60=6ժ
360:12=30ժ
Պատ․՝ 4ժ, 6ժ, 30ժ

2. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում 60կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարը, եթե ընթանար 20կմ/ժ-ով ավելի արագությամբ։ 
Լուծում
60×4=240կմ
60+20=80կմ/ժ
240:80=3ժ

3․ Միմյանցից 450կմ հեռավորությամբ երկու վայրերից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3ժ հետո։ Դրանցից մեկի արագությունը 80կմ/ժ էր։ Հաշվի՛ր մյուսի արագությունը։ 

Լուծում
80×3=240կմ
450-240=210կմ
210:3=70կմ/ժ
Պատ․՝ 70կմ/ժ

4․
Լուծում
140+210=350կմ
350:5=70կմ/ժ
140:70կմ/ժ=2ժ

Պատ․՝ 2ժ

5․ Մեքենան 450 կմ ճանապարհն անցավ 90կմ/ժ արագությամբ, որից հետո շարժվեց ևս 40րոպե: Ընդհանուր առմամբ քանի՞ րոպե շարժվեց մեքենան: 
Լուծում
450:90=5ժ
5×60=300ր
300+40ր=340ր
Պատ․՝ 340ր

Տնային առաջադրանքներ

1. Հայկենց տնից մինչև դպրոց 450մ է։ Հայկն այդ օրը դպրոց է գնացել 50մ/ր արագությամբ, իսկ վերադարձել է 30մ/ր արագությամբ։ նա որքա՞ն ժամանակ է ծախսել դպրոց գնալու և վերադառնալու համար։ 
450:50=9
450:30=15
9+15=24

2. A և B վայրերից իրար ընդառաջ դուրս եկան երկու հեծյալ։ հանդիպման պահին A վայրից մեկնողն անցել է 25կմ ճանապարհ։ Այդ պահին որքա՞ն էր մյուս հեծյալի հեռավորությունը A վայրից։  
Հեծյալը A կետին կհասնի 20կմ։

3. Ավտոմեքենան 2 ժամում անցնում է 140 կմ:Որքան ժամանակ նա կանցնի 280 կմ ճանապարհը:
140:2=70
280:70=4

4.Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ:  Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ  պակաս: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:
12 -4 = 8
12 + 8= 20
1800 ։ 20 = 90
90 x 12 = 1080

5. Հաշվի՛ր 48-ի բաժանարարների քանակը։
10

6․ Կա՞ արդյոք 8-ի պատիկ թիվ, որի գրությունը վերջանա 7-ով։ 
Չկա այդպես թիվ։

Խնդիր 1

Բեռնատարը 76 կմ/ժ արագությամբ շարժվելով անցավ 1064 կմ:

Քանի՞ ժամ ծախսեց բեռնատարը այդ ճանապարհի վրա:

1064:76=14 ժ


Խնդիր 2

Հեծանվորդը 5 ժամում անցավ 65 կմ: Որքա՞ն էր հեծանվորդի արագությունը:
65:5=13 կմ/ժ

Խնդիր 3
Գնացքը շարժվեց A կայարանից: 90 կմ/ժ արագությամբ շարժվելով այն 29 ժամ հետո հասավ B կայարան:Գտնել գնացքի անցած ճանապարհը։

29×90=2610 կմ

Խնդիր4
Երկու տարբեր քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, առաջին մեքենան՝ շարժվելով 100 կմ/ժ արագությամբ, անցել էր  6300 կմ, իսկ երկրորդը՝ 1800 կմ:   Շարժումը սկսելուց քանի՞ ժամ հետո առաջին մեքենան կհասնի երկրորդ քաղաքը:

6300+1800=8100

8100:100=81ժ

Խնդիր 5

Երկու տարբեր քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլավարը: Երբ նրանք հանդիպեցին, ապա 20 կմ/ժ արագությամբ շարժվող հեծանվորդն անցել էր 100 կմ, իսկ մոտոցիկլավարը՝ 120 կմ: Որքա՞ն է մոտոցիկլավարի արագությունը:

100:20=5 ժ

120:5=24 կմ/ժ

6. Գտիր թվի բոլոր  բաժանարարները՝

22-1,2,11,22

34-1,2,34

18-1,2,3,6,9,18

7. Գրեք համապատասխան թիվը՝

6հազ․ + 5տ․ +2մ․=6052

7տաս հազ․ +9մ․=70009

5հազ․ + 1հար․+4մ․ =5104

1տաս․ հազ․ + 6տ․ =10060

Ճանապարհ, ժամանակ արագություն

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր ավտոմեքենայի և ավտոբուսի արագությունները գիտենալով, որ ավտոմեքենան 240կմ ճանապարհն անցել է 3 ժամում, իսկ ավտոբուսը՝ 4 ժամում։  
Լուծում
240:3=80կմ
240:4=60կմ
Պատ․՝ ավտոբուս 60կմ, մեքենա 80կմ

2. Ավտոմեքենան առաջին 2 ժամում ընթացավ 80կմ/ժ արագությամբ, իսկ հաջորդ 2 ժամում՝ 20կմ/ժ-ով արագ։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 4 ժամում։ 
Լուծում
80×2=160կմ
80+20=100կմ
100×2=200կմ
200+160=360կմ
Պատ․՝ 360կմ

3․ Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ, այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։ 
Լուծում
80×3=240կմ
10×2=20կմ
240+20+7=267կմ
Պատ․՝ 267կմ

4․ Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Առաջին օրը նա գնաց 8ժ, իսկ երկրորդ օրը՝ 4ժ-ով ավելի։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա երկրորդ օրը։ 
Լուծում
8+4=12կմ
12+8=20կմ
1400:20=70կմ
70×12=840կմ
Պատ․՝ 840կմ

5․ A վայրից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե նրանցից մեկի արագությունը 70կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 80կմ/ժ։ 
Լուծում
2×70=140կմ
2×80=160կմ
160-140=20կմ
Պատ․՝ 20կմ

6. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 6 ժամում 50կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ժամանակում նա կանցներ այդ ճանապարհը, եթե շարժվեր 10կմ/ժ-ով մեծ արագությամբ։
Լուծում
50×6=300կմ
50+10=60կմ/ժ
300:60=5կմ/ժ
Պատ․՝ 5ժ

Տնային առաջադրանքներ

1․ Հեծանվորդը առաջին 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ, հետո արագությունը 3կմ/ժ-ով փոքրացրեց և գնաց ևս 2 ժամ։ Նա որքա՞ն ճանապարհ անցավ այդ 4 ժամում։ 
Լուծում
18×2=32
18-3=15
15×2=30
32+30=62կմ
Պատ․՝ 60կմ

2․ Զբոսաշրջիկը 4 ժ գնաց ավտոբուսով 70կմ/ժ արագությամբ, այնուհետև 5ժ գնաց ձիով 20կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 5կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։ 
Լուծում
70×4=280կմ
20×5=100կմ
280+100+5=385կմ
Պատ․՝ 385կմ

3. Գյուղից դեպի սար միաժամանակ մեկնեցին երկու հեծյալ։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը մեկնելուց 40ր հետո, եթե նրանցից մեկի արագությունը 130մ/ր է, իսկ մյուսինը՝ 145մ/ր։ 
Լուծում
145×40=5800մ
130×40=5200մ
5800+5200=11000մ
Պատ․՝ 11000մ

4. Ավտոբուսը առաջին օրը անցավ 235 կմ, երկրորդ օրը՝ 130 կմ, իսկ երրորդ օրը՝ շարժվելով 5 ժամ, նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցածից 20 կմ-ով ավելի: Ի՞նչ արագությամբ էր շարժվում ավտոբուսը երրորդ օրը:
Լուծում
235+130=365
365:5=73կմ/ժ
Պատ․՝ 73կմ/ժ

5. Գնացքը երկու կայարանների միջև հեռավորությունը անցավ երեք օրում:
Առաջին օրը նա անցավ 192 կմ, երկրորդ օրը՝ 84 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և
երկրորդ օրերում անցածից 2 անգամ ավելի:
Ի՞նչ արագությամբ էր շարժվում գնացքը, եթե այն երեք օրերում ընդհանուր առմամբ շարժման մեջ էր 6 ժամ:
Լուծում
192+84=276
276×2=552
552:6=92կմ/ժ
Պատ․՝ 92կմ/ժ

6․ Գտի՛ր այն եռանիշ թվերը, որոնց թվանշանների գումարը 4 է։ 
310
220
211
112
301
202
121

«Спасибо, мама» 

Моя мама очень добрая, красивая, милая, умная и хорошая. Я очень люблю свою маму. Она любит путешествовать и мы с ней всегда бываем в разных местах. Любит играть с нами в разные игры, и всегда делает для нас сюрпризы. Моя мама самая лучшая. Спасибо за все что ты сделала для меня, я очень рад, что ты моя мама. Хочу чтобы ты была всегда счастлива и всегда улыбалась.

  1. Կարդա և իմացիր՝ Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման։

    2. Կարդա առակը, որոշիր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։
    ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ
    Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:
    – Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:
    -Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:
    Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

3. Առաջադրանք՝ Կազմիր երկուական պատմողական, հրամայական, հարցական, բացականչական նախադասություն, որոնք բնորոշ են գարնանը։

Գարնանը լճակը նորից հոսում է։
Գարնան երեխաները խաղում են գարնանային խաղեր։

Դռները բացեք գարուն է արդե՛ն։
Արև և անձրև եկե՛ք, որ ծիածանը բացվի։

Գալո՞ւ են արդյոք ծտերը գարնանը։
Որն է՞ գարնան առաջին ծաղիկը։

Գարուննե՜ր եկեք և մի գնացեք։
Հե՜յ կանաչ ախպեր Հե՜յ ճանաչ ախպեր ար՛ի և բեր արևի շողեր։

Викторина по сказке А. С. Пушкина «Сказка о рыбаке и рыбке»

1. Где жили старик и старуха?

В тереме
В избе
В землянке

2. Чем занималась старуха?

Ходила по грибы и ягоды
Пряла пряжу
Рубила дрова

3. За что бабка старика бранила?

Что корыто разбилось
Что отпустил рыбку без выкупа
Что вернулся без рыбы

4. Что старик первый раз у рыбки попросил?

Титул королевский
Новое корыто
Избу

5. Почему старуху не устраивали дары от рыбки?

Дары были очень скудные
Рыбка давала не то, что просили
Старуха хотела больше

6. Почему с каждым разом море волновалось все больше?

Предвещало скорую беду и что у щедрости наступает предел
Рыбка исполняла желания бабки ценой своего спокойствия
Наступал сезон штормов

7. Почему старуха не пожелала быть царицей?

Ей все было мало
Слишком сложно было справляться с царскими делами
Казна опустела

8. Что оказалось последней каплей терпения для рыбки?

Море слишком разбушевалось и рыбка испугалась
Старуха захотела, чтобы рыбка ей служила
Старуха захотела царствовать во всех ближних землях

9. Почему ничего не молвила рыбка последний раз?

Буря была слишком сильной и ее слов было не слышно
Высказала свое возмущение
Ей некогда было разговаривать

10. Чем отплатила рыбка старухе?

Прокляла старуху
Забрала назад все ее желания
Забрала старика

«My birthday party»

Billy’s birthday» էջ 141 կարդալ։

Անծանոթ բառեր

yesterday-երեկ

still-դեռ

present-նվեր, ներկա

telegram-հեռագիր

say-ասել

aunt-հորաքույր, մորաքույր

in the afternoon-կեսօրին

thank-շնորհակալություն հայտնել

sit, sat-նստել

candle-մոմ

drink, drank-խմել

different-տարբեր

Հիշել՝

Այսօր Today Երեկ Yesterday

say                                             said

sit                                                sat

drink                                     drank

Այս նախադասությունները գրիր անցյալով /այնուհետ դարձրու հարցական և ժխտական/

He gives him a present.
He gave him a present.
He did not give him a present.
Did he give him a present?

They play different games.
They played different games.
They did not play different games.
Did they play different games?

The children eat the cake.
The children ate the cake.
The children did not eat the cake.
Did the children eat the cake?

I have a good time.
I had a good time.
I didn’t have a good time.
Did I have good time?

We work hard.
We worked hard.
We didn’t work hard.
Did we work hard?

She says goodbye.
She said goodbye.
She didn’t say goodbye.
Did she say goodbye?

Պատասխանելով այս հարցերին գրիր փոքրիկ պատում «My birthday party» վերնագրով /պատումը առանձին հղումով տեղադրիր բլոգում

«My birthday party»
My birthday is on October 22. I got many presents and my best present is dragon Lego. My friends come to my birthday too. My cake is so big and tasty. Everybody love it. We have very good time and I go home with many presents.

Հ․ Թումանյան․ Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։
    Հավերժական-անանց, անմոռաց, անմոռանալի:
  2. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
    Բանաստեղծության մեջ գերակշռում է շարժումը, որովհետև այն տեղ ասում է
    Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
    Թափ առած ընկնում քարերի գըլխին,
    Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
    Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
  3. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը։

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար։

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչում
    երբ
    պատշգամբ
    ակնթարթ
  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ    ջինջ
բ/լուռ         լռիկ
գ/ակնդետ ուշագրավ
դ/ընտանի սովորել

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ – ծնվել, հայտնվել
բ/խելքը գլխին –           դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ –             համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել – մեկին պատժել, լավ ծեծել


  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

վերջալույս
ոսկեգեղմ
ուշագրավ
խորասույզ

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ – պատվեր
բ/մալինա – ազնվամորի
գ/կենգուրու – ագեվազ
դ/ստարտ – մեկնարկ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    եղնիկ

պատշգամբ

ընկեր

անտառ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
    Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ․․․
  3. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  4. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

11.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարոտում էր մայրիկին, հայրիկին, ընկերներին, անտառը և իր տունը:

12.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Հեղինակը հարգում էր եղնիկին, որովհետև եղնիկը կարոտում էր իր տունը և իրեն միայնակ էր զգում:

13.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում:

14.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:

Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…