Այսօր բակում արեցինք ընդհանուր պարապմունք իսկ ընդհանուր պարապմունքից հետո գնացինք մեր դասրան և այնուհետև գնացինք ճամփորդության Մարտիրոս Սարյանի տուն թանգարան և Մանկական երկաթուղի։ Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում տեսանք նրա բոլոր նկարները քանի որ դա տոն թանգարան էր այնտեղ նաև նրա տանը եղած իրերն էին։ Մարտիրոս Սարյանը շատ գեղեցիկ էր նկարում և նրա ամեն մի նկար իմաստ ուներ օրինակ բերեմ մեկ օրինակ ` նա նկարել էր Նինա անունով մի աղջկա և այնպես էր նկարել որ երևում էր որ այդ աղջիկը Նինան միքիչ գոռոզ հոգսերով լի աղջիկ էր։ Ինձ դուր եկավ նրա երեք հասակ նկարը որտեղ պատկերված էր նրա երեք հասակ որը երիտասարդ, տարիքով և ծեր։ Մարտիրոս Սարյանը եղել է 92 տարեկան երբ վախճանվեց։ Երբ մենք գնացինք նրա արհեստանոց տեսանք նրա նրա բոլոր նկարչական պարագաները, իմացանք որ նրա վերջին նկարը կիսատ է մնացալ, նկարում կային երեք ծառեր որոնք թեքված էին այդ երեք ծառերը նա էր, իր կինը և նրա քույրը նրա շունը և հրեշտակ այս նկարի իմաստը այն էր որ ինքը նրա կինը և նրա քույրը ծեր էին և մահանալու ճանապարհին էին Սարյանը կանխազգացել է նրա մահը և այդ պատճառով նկարել այս նկարը։ Մանկական երկաթուղի գնալուց անցանք շատ մեծ և երկար թունելով հաշվեցինք մեր քայլերը իմ քայլերը 450 էին գնալով երկաթուղի տեսանք որ փակ է բայց չնեղվեցինք և դրա տեղը նստեցինք գնացք։ Շատ հետաքրքիր օր էր։
Ամառային ճամբար օր 1-ին
Այսօր առավոտյան մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։ Ընդհանուր պարապմունքից հետո գնացինք մեր դասրան և այնտեղ քննարկեցինք մեր հաջորդ օրվա ճամփորդության մասին, մասնակցել ենք մարմնամարզության և հետո խաղացել են բակում։
Մարտիրոս Սարյան և Սեվանի լիճի գուները
Համաշխարհային ճանաչման արժանացած մեր ժամանակների խոշորագույն նկարիչներից մեկն է Մարտիրոս Սարյանը: Նկարիչը համարվում է հայ կերպարվեստւմ նորագույն շրջանի ազգային նկարչական դպրոցի հիմնադիրը: Նկարչի տաղանդը հավասարապես դրսևորվել է գեղանկարչության, գրաֆիկայի ասպարեզներում, նա կատարել է բեմաձևավորումներ ու գրքերի նկարազարդումներ:
Սարյանը ծնվել է 1880 թ. Փետրվարի 29-ին Դոնի Ռոստովի մերձակա հայկական Նոր Նախիջևան քաղաքում, ուր Անիից գաղթել էին նրա նախնիները: Սկզբնական շրջանում սովորել է Նոր Նախիջևանի քաղաքային դպրոցում, որտեղ նրա նկարչության առաջին ուսուցիչն է եղել Հմայակ Արծաթպանյանը: Այնուհետև մեկնել է Մոսկվա, սովորել Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (դասատուներ` Վ.Սերով, Կ. Կորովին, Ի. Լևիտան), որն ավարտել է 1903-ին: Այդ ժամանակներից մասնակցել է ռուս նկարիչների <<Գոլուբայա ռոզա>>, և <<Միր իսկուսվտա>> միությունների ցուցահանդեսին: 1901թ-ին ուսանելու տարիներին,նկարիչն առաջին անգամ այցելում է նախնիների երկիրը` շրջագայել Լոռիում, Շիրակում, Անիում, Էջմիածնում: Եվ տեսածի և ապրածի տպավորությունները կարևոր նշանակություն են եւնեցել Սարյանի բնապաշտական արվեստի ձևավորման համար: 1910-1914 թվականների ընթացքում նկարիչը ճամփորդել է Արևելքի մի շարք երկրներում (Կ.Պոլիս, Եգիպտոս, Իրան),տպավորություններից ծնված նոր թեմաներով հարստացնում է նրա արվեստը:
Սարյանը աչքի է ընկել իր հասարակական գործունեությամբ: Նա ակտիվ մասնակցություն է ցուցաբերել 1916-ին Թիֆլիսում Հայ նկարիչների միության հիմնադրմանը: Ռոստովում հիմնադրել է հայկական թանգարան: 1921-ին Սարյանը առաջիններից մեկն էր ,որ վերադարձավ հայրենիք և մինչև կյանքի վերջը անմացորդ նվիրվեց երկրի մշակութային կյանքի կառուցմանը: 1921-1935 թթ.նա եղել է Հայաստանի նորաստեղծ պետական թանգարանի գեղարվեստական բաժնի առաջին վարիչը:
Սևանա լիճի գուները
Սևանի տեսքը հմայիչ է, երբ հեռվից նկատում ես՝ ինչպես է այն տարրալուծվում երկնքի կապույտի հետ և ավելի ու ավելի է մեծանում, երբ մոտենում ես։ Իսկական անակնկալ հյուրերի համար, նույնիսկ եթե նրանք շատ էին լսել Սևանի մասին և գիտեն, թե այն ինչպիսին կլինի՝ սխալվում են: Լճի ափը աննկարագրելի գեղատեսիլ է: Դուք կարող եք հիանալ դրանով չիչխանի և սոճու խիտ անտառներից, տեսնել՝ ինչպես են ամպերը դանդաղ և հպարտորեն ընկնում Հայկական լեռնաշխարհից ՝ ծածկելով լճի արծաթե հայելին: Եվ եթե դուք ամառային պարզ մի օր այցելեցիք Սևան, ապա կտեսնեք, թե ինչպես է այնարևի շողերի ներքո ստանում երկնքի հետ համահունչ վառ կապույտը: Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես: Հանգիստ օրերին լիճն ունի պարզ փիրուզագույն գույն, ամպամած օրերին `խիստ մոխրագույն: Գիշերները ջուրը արծաթագույն է դառնում՝ լիալուսնի լույսի ներքո:
Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)
Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Մի ժամից հետո լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։
Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։
Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։
Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։
Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։
Տեքստային առաջադրանքներ
1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/
Մյունխհաուզենը երկար չմտածելով, ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրը կտրեց և կապեց ներքևի ծայրին։ Այս բանն նրան գետնին իջնելու հնարավորություն տվեց։
2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/
Ա) Լուսին հասավ հրթիռով
Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա
Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին
Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա մագլցելով հասավ լուսին
3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/
4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/
Ուշքի գալով, երկար մտածեց, թե այդ փոսից ինչպես դուրս գա։ Ամբողջ օրը ոչ կերավ, ոչ խմեց, մտածում էր ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտավ. եղունգներով աստիճաններ փորեցեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։
5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/
բացականչական-Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։
պատմողական-Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/
Ի՞նչպես հիշեցի այդ պատմության մասին։
Այդ ո՞նց իսկույն եկար այստեղ։
Վերջիվերջո ես կա՞րող եմ գալ ձեզ հյուր։
Այդ ի՞նչու ես այդքան ոււրախ-ուրախ։
Շուտով պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնաց՝ երկնքի և երկրի միջև։
Բառային առաջադրանքներ
1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/
գոչեցի, վազեցի, գոյացրի, հասավ, աճել։
2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/
Փորել — փորել հողը
Դուրս գալ —— դուրս գալ տնից
Աճեցնել — աճեցնել ծաղիկը
Տեսնել — տեսնել մայրամուտը
3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/
հիշեցի-Մտաբերել
իսկույն-անհապաղ
Վերջիվերջո-իսկապես
ոււրախ-ուրախ– երջանիկ-երջանիկ
4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/
բարեբախտաբար-դժբախտաբար
երկար-կարճ
բարձրանալ-իջնել
վերև-ներքև
Էրիխ Ռասպե․ Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։
Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։
Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։
Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։
Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։
Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։
Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։
Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։
Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։
Առաջարկությունս անցավ միաձայն։
Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։
Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։
Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։
Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։
Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։
Տեքստային առաջադրանքներ
- Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։
ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:
բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:
գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:
դ) Պատճառը նշված չէ:
2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:
Երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։
3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:
Որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։
4. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։
Հսկա ձուկը ժանիքով բացեց մեծ բերանը։
5.Գոյականներից (առարկա ցույց տվող բառեր) առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։
Սև ձուկ
պինդ նավ
քաջ ճանապարհորդ
կապույտ ծով
6. Գրի՛ր հոմանիշները։
Քաջ-ուժեղ
հսկա-մեծ
նորից-կրկին
այժմ-հիմա
7. Գրի՛ր հականիշները։
Խաղաղ-փոթորկուն
Չոր-թաց
Դուրս-ներս
Հանգիստ-անհանգիստ
Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)
Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.
— Սա ի՞նչ առարկա է:
— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:
Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:
— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:
— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:
— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:
Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.
— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:
Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.
— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…
Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:
Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:
— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.
— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:
— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:
— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:
— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…
Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.
— Բայց ո՞ւր կարող է գնալ:
— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…
Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.
— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:
Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.
— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դարձավ
խորհրդավոր
գաղտնիքը
փորձեցի
- Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
ա/ չընդհատվող
բ/ ընդհանուր
գ/ընդհանրապես
դ/ հատ-հատ
- Դու՛րս գրիր թավ (հաստ գծերով գրված) և ընդգծված բառերի հականիշները.
պարզ–մութ
գեղեցիկ–տգեղ
երկար–կարճ
ուղիղ–թեք
- Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.
ա/ հարց-հարցեր
բ/ նկար-նկարներ
գ/ գառ-գրառեր
դ/ մոլորակ-մոլորակներ
- Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում առնված բայերը (գործողություն ցույց տվող բառերը) և դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
տեսնել տեսավ
ընկնել ընկավ
կապել կապես
տխրել տխրեց
- Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ:
9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.
ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել
բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում
գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել
դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ
10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
– Սա ի՞նչ առարկա է:
11. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…
12. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Եթե նպատակիդ մի կողմից նայես ոչնչի չես հասնի:
Մաթեմատիկայի Երրորդ շրջանի ամփոփում
Ես այս կիսամյակ մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբներին և Մաթեմատիկայի ելք ստուգատեսի 4 կանգառներին։ Ինձ դուր է եկել Geogebra ծրագիրը և ես սովորել եմ կոտորակ, ճանապարհ արագություն այս կիսամյակը շատ հավես անցավ։
Մաթեմատիկայի ելք ստուգատեսի 4-րդ կանգառ
Բնագիտություն- հայրենագիտություն
Սովորողի բլոգի բաժնի հղումը (բնագիտություն, հայրենագիտություն)
Բնագիտություն 4
Հայրենագիտություն 4
Ճամփորդություններ (մեկօրյա արշավներ, թանգարաններ, պատումների հղումը)
Շենգավիթ թանգարան
Երկրաբանական թանգարան
Դեպի Պլանետարիում
նախնական տեղեկություն
Ճամբարներ (եռօրյա- Գյումրի, Ուրցաձոր)
Բնագիտության ֆլեշմոբի մասնակցություն (Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)
Ես մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբներին։
Ուսումնական նախագծեր (դնել հղումները)
Իմ Հայրենագիտական ամառը
Սուրբ Զատիկի Ավանդույթներ
Ուսումնական նախագծեր (դնել հղումները)
Իմ Հայրենագիտական ամառը
Սուրբ Զատիկի Ավանդույթներ
Տոհմածառ
Շենգավիթ թանգարան
Երկրաբանական թանգարան
Դեպի Պլանետարիում
նախնական տեղեկություն
Իմ Ընտանիքը
Իմ բույսը
- Ո՞րն է կենդանի և անկենդան մարմինը բնության մեջ, բեր 3-ական օրինակ։
կենդանի-մարդ, շուն, վագր
անկենդան-ծառ, տերև, ծաղիկ - Ինչո՞ւ է լինում գիշեր և ցերեկ:
Երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի և Արեգակի շուրջը։ - Ինչո՞ւ է լինում եղանակների հերթագայություն:
Տարվա եղանակների փոփոխությունը պայմանավորված է Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխությամբ: Դրանք չորսն են՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ: - Թվարկվածներից որո՞նք են օդի և միջավայրի աղտոտման աղբյուր. ինքնաթիռ, հեծանիվ, ավտոմեքենա, առագաստանավ։
Օդի և միջավայրի աղտոտման աղբյուր է ավտոմեքենան։
5. Մեծությամբ ամենամեծ և ամենափոքր մայրցամաքները։
Մեծությամբ ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է։
Փոքրությամբ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։
6. Մեծությամբ ամենամեծ և ամենափոքր օվկիանոսները։
Մեծությամբ ամենամեծ օվկյանոսը Խաղաղ օվկիանոսն է, իսկ ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն է։
7. Թվարկիր 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։
Բաժակ կարելի է պատրաստել ապակուց, փայտից, երկաթից, կավից, թղթից, պլաստիկից, արծաթից, ոսկուց։
8. Ո՞րն է աշխարհի ամենաերկար գետը և որ մայրցամաքում է գտնվում:
Աշխարհի ամենաերկար գետը Նեղոսն է և գտնվում է Աֆրիկայում:
9. Ի՞նչ է քամին և ինչպես է առաջանում։
Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնոլորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջանում է քամի:
10.Աղքատիկ բուսականություն ու կենդանական աշխարհ ունեցող չորային տարածք:
Աղքատիկ բուսականություն ու կենդանական աշխարհ ունեցող չորային տարածքը կոչվում է անապատ։
Առաջարկներ Ես կուզեի բնագիտության ժամին էլ ավելի շատ և հետաքրքիր փորձեր անենք, իսկ հայրենագիտության ժամին ճամփորդել և գնացքով գնալ Գյումրի։ Կուզեի նաև գնալ Աղվերան ու Ծաղկաձոր։
Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)
Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
եղբայր
հարյուր
պատմվածքը
հեքիաթի
- Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.
ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ գեղեցիկ սիրուն
բ/ շատ լիքը
գ/կախարդական սքանչելի
դ/ մեծ Հսկա
- Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/ խաղեր
բ/ պատուհաններ
գ/ թվեր
դ/ իշխան
5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ գեղեցիկ — ածական
բ/ տխուր — գոյական
գ/ գառնուկ — գոյական
դ/ մոլորակ – գոյական
6. Փակագծերում նշված բայերը(գործողություն ցույց տվող բառերը) համապատասխանեցրո՛ւ տեքստին:
հասկանալ հասկանում են
ճանաչել ճանաչում են
հիշել հիշում են
վախենալ վախենում են
7. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
Մեծահասակները թվեր շատ են սիրում:
8. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»
9. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.
ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում
բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին
գ/ բարեկամներին շուտ էին մոռանում
դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր
10. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.
ա/ ճիշտ հարցեր էին տալիս
բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա
գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում
դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին
11. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և ներեն մեծերին:
Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: