Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։
Մոտալուտ-մոտ ժամանակներում սպասվող, մոտակա։
Արարած-շնչավոր էակ:
2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։
Շունչը փչեց-մահանալ
3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:
Առյուծը՝ վիրավոր էր, ճիշտ է կենդանիների արքան է բայց ներողամիտ է։
4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։
Փոքրերը և թույլերը մեծամտանում են և փորձում են իրենց հավասարեցնել մեծերին և ուժեղներին։
5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:
Փիղն ու նապաստակը
Մի օր փիղը փորձում էր ծառը քոքահան անել, երբ մոտեցավ նապաստակն ու ասաց․
-Մի՛ տանջվիր, ես քեզ կօգնեմ, մենք իրար հետ քոքահան կանենք այս ծառը։
Փիղը քմծիծաղեց․
-Նապաստա՛կ, դու միայն կարող ես արագ վազել, այլ ոչ թէ ծառեր քոքահան անել։

Լրացուցիչ աշխատանք
Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:



