Ամեն-ամեն ինչ ոսկեզօծվել է
Աշուն է եկել՝ պայծառ ու ոսկի
Ու որ նայում ես գույնզգույն տերև է
Ոսկի հրդեհ է և կրակ ծուխ
Ոզնին, մեղուն, ծտերն ու սկյուռները
Աշնան հետ են ուրախ խաղում,
Իսկ աշունը միայնակ, իրենով է հպարտանում։
Շենգավիթ թանգարան
Այսօր մենք դասարանով գնացինք Շենգավիթ թանգարան, այնտեղ մեզ ցույց տվեցին քարե տները, իսկ ներսում հին հնածոները, ասեղները և ամանները։ Դրսում մենք տեսանք հենց այն տեղը, որտեղ գտել են այդ հնածոները։ Մենք նույնպես գտանք հին քարեր, որոնք տարան լաբորատորիա հետազոտեու։ Թանգարանի բակում կար մի փոքր խորան, որտեղ մենք երեխաներով երգեցինք <<Հայր մեր>>-ը։ Շատ տպավորված և ուրախ հետ վերադարձանք։
Աստրիդ Լինդգրեն Մանչուկն ու Կառլսոնը (հատված)
Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, և Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարևոր իրադարձություն. լրանում էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։
Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։
— Վաղն իմ ծննդյան օրն է, — ասաց Մանչուկը, — Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն, և մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
— Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, — շարունակեց նա, — բայց մայրիկը…
Կառլսոնը ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։
— Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
— Դե լա՛վ, դու՛ էլ արի, — շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
— Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, — հարցրեց Կառլսոնը, որի տրամադրությունը սկսում էր բարձրանալ։
— Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն և կզարդարեն ութ մոմերով։
— Հրաշալի՜ է, — գոչեց Կառլսոնը։ — Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞ կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխարեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով։
Մանչուկը չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։
— Դու երևի լավ նվերներ կստանաս, — ասաց Կառլսոնը։
— Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, -հառաչեց Մանչուկը։ — Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ և շնիկի մասին բոլորովին չմտածել։
— Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, — ասաց Կառլսոնը՝ նայելով Մանչուկին ու գլուխը կախելով։
Մանչուկը պատրաստ էր Կառլսոնի համար ամեն ինչ անել, մանավանդ այժմ, երբ նրանք պիտի բաժանվեին։
— Կառլսոն, — ասաց Մանչուկը, — գիտե՞ս՝ երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ և այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։
Կառլսոնը սկզբում մռայլվեց, իսկ հետո լուրջ ասաց.
— Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։
Նրանց այլևս չհաջողվեց խոսել ո՛չ Կառլսոնի տատիկի, ո՛չ Մանչուկի ծննդյան տարեդարձի մասին, որովհետև Մանչուկը պետք է շուտ քներ, որպեսզի իր ծննդյան օրը ժամանակին արթնանար։
Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել և անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռը կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը և մյուս նվերները։
- Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:
Ուրախ ծնունդ
Զվարճալի ընկեր
Գեղեցիկ նվեր
լավ օր
- Մեկ բառով գրիր`
պար գալ-պարել
լաց լինել-լացել
շատ խոսող-շատախոսիկ
աստղերով զարդարված-աստղազարդ
ձյունով պատված-ձյունապատ
- Ասացվածքները գտիր՝
Հեշտ է ասելը իսկ դժվար է անելը։
Աղվեսի վկան իր պոչն է:
Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի նրա մեջ։
- Ինքդ բառերը բացատրիր՝
ժամացույց-ժամ ցույց տվող
ձկնորս-ձուկ որսացող
ծիրանագույն-ծիրանի գույն ունեցող
անխիղճ-խիղճ չունեցող
- Գրիր հետևյալ բառերին իմաստով մոտ բառեր՝
լուսաբաց-արևածագ
խնդրել-աղերսել
ճամփա-ուղի
գեղեցիկ-սիրուն
մտածել-խորհել
ուրախանալ-զվարճանալ
6.Ի՞նչ կարևոր իրադարձություն պետք է տեղի ունենար մինչ Մանչուկի գյուղ մեկնելը:
Լրանում էր Մանչուկի ութ տարին։
7.Մանչուկն ինչո՞ւ էր վախենում Կառլսոնին կանչել իր ծննդյան տարեդարձին՝
ա) Կառլսոնը չէր սիրում ծննդյան արարողություններ:
բ) Մայրիկը կարող էր բարկանալ կամ նման մի բան:
գ) Վախենում էր, որ Կառլսոնն իրեն վատ կպահի:
դ) Կառլսոնը նման չէր մյուսներին:
8. Մանչուկն իր ծննդյան օրը չէր պատկերացնում՝
ա) առանց նվերների
բ) առանց Կառլսոնի
գ) առանց տորթի
դ) առանց իր սենյակում բացված սեղանի
9. Դուրս գրի՛ր այն նախադասությունը, որը մեզ հուշում է, թե ինչ նվեր էր Մանչուկն ամենաշատը ցանկանում ստանալ:
Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, -հառաչեց Մանչուկը
10. Ստեղծագործական աշխատանք
Պատմիր ընկերոջդ մասին: Նկարագրիր և բնութագրիր նրան:
Ես ունեմ մի ընկեր, նրա անունը Միլենա է։ Նա շատ զվարճալի, ուրախ, բարի խելացի ընկեր է։ Նա ունի շագանակագույն աչքեր, երկար մազեր և թուխ մաշկ։ Եթե ինչ, որ բան չեմ հասկանում նա միշտ ինձ օգնում է։ Ես ուրախ եմ, որ ունեմ այդպիսի լավ ընկեր։
Ուսումնական աշուն
Աշխատանք Գիրք տետրով

Գնդակ, գագիկ, դանակ, արդուկ,
Կատարի՛ր առաջադրանքները
- Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Աշխարhում ոչ մի թռչուն այնքան չի սիրում հացահատիկը, որքան արտույտը։ Նա ծնվել է ցորենի հետ, դարձել արտերի առաջին տերը։ Վաղեմի ժամանակներում արտույտի ճռվողյունը խառնվում էր հասկերի մեղմիկ սոսափյունին և հնչում որպես երջանկության մեծ համանվագ։ Այդ փետրավորը ուտում է վայրի արտերի քաղցր հատիկները, և ինքն իրեն անվանում արտ ուտող, արտույտիկ։ Նա մարդու աճեցրած արտից կտուցով հատիկներ է վերցնում, տանում ու թաղում կողքի հանդերում։
2. Ձախ և աջ սյունակների բառերն այնպես միացրու, որ ստացվեն բարդ բառեր։
Ձյուն մուտ
Մայր պատ
Սառն փետուր
Կարմիր երանգ
Երփն շունչ
Ձյունապատ
Մայրամուտ
Սառնաշունչ
Կարմրափետուր
Երփներանգ
3. Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։
Կանաչ անտառ
Կատաղի քամի
Դեղնած դաշտ
Քաղցր կոնֆետ
Հանդարտ ծով
4.Նշի՛ր՝ որ նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։
- Մարտից առաջ հրամանատարը սիրտ էր տալիս ազատամարտիկներին։
- Սոխակը աղեղնաձև պոչով երգեցիկ թռչուն է։
- Երեխաները սիրում են համակարգչային խաղեր խաղալ։
5. Ածանցները միացրո՛ւ արմատներին և գրի՛ր նախածանցավոր բառեր։
Ընդ գույն
Տ հանուր
Ան կամ
Դժ գեղ
Չ գին
Ընդհանուր
Տգեղ
Անգին
Չկամ
Դժգույն
Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն
1․Ծանոթանալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությանը․
կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը.
Հարցեր, առաջադրանքներ
Հարցազրույցից առանձնացրու կրթահամալիրի թվագրությունը․ ո՞ր թվականին ի՞նչ է ստեղծվել, եղել։
Արշակունիների թագավորություն, 65-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում, Վիրքում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ[1]։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։
Գրիր 5 բան, որ մինչև հիմա չգիտեիր ու հարցազրույցից իմացար։
Մխիթար ավազանի անունը՝ Մանուկ Սեբաստացի էր։
Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։
Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։
1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։
Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։
1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։
Ո՞վ է Մխիթար Սեբաստացին․ (օգտվիր համացանցից)։
Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։
31. 10
<<A good friend>> էջ 90, կարդալ։
Անծանոթ բառեր
box-տուփ
come back-վերադառնալ
near-մոտ
where-ու՞ր, որտե՞ղ
kitten-կատվի ձագ
ask-հարցնել
help-օգնել
kind-բարի
need-անհրաժեշտություն, պետք է
indeed-իսկապես
Հետևյալ նախադասյությունները դարձրեք հարցական և ժխտական։
I help my mother.
Do I help my mother?
I don’t help my mother.
The dog lives in a dog house.
Does the dog live in a dog house.
The dog does not live in a dog house.
We come home.
Do we come home?
We don’t come home.
They ask questions.
Do they ask questions?
They don’t ask queastions.
Պատասխանելով հարցերին գրեք փոքրիկ պատում և վերնագրեք այսպես՝ «My friend» «Իմ ընկերը»
Have you got friends?
What is his/her name?
How old is he/she?
Where does he/she live?
What do you like do together /միասին/?
Does your friend have got a pet/ ընտանի կենդանի/?If yes, what is it?
Are you good friends?
My Friend
I have got a friend her name is Nare Hayrapetyan She is ten She lives in Yerevan. I and Nare go to home together we are good friend.
Հարավային Ամերիկա․ առաջադրանք
Լրացնել բաց թողնված բառերը՝
Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:
Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 979 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է, 6.959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6.440 կիլոմետր։ Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։