Դասարանական առաջադրանքների փաթեթ

5․ Որքանո՞վ կմեծանա 34581 թիվը, եթե նրա գրության հինգերորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 8-ով։ 

Պատ՝․ 84581 կմեծանա 50000

Թվերի կցագրում

Օրինակ՝ Եթե 56-ին ձախից կցագրենք 2 թվանշանը, ապա կստանանք 256 թիվը։ 256-ը 56-ից մեծ է 200-ով։

Եթե 478-ին ձախից կցագրենք 2 թվանշանը, ապա կստանանք 2478 թիվը։ 2478-ը 478-ից մեծ է 2000-ով։ 

6․ Որքանո՞վ կմեծանա 48 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 4 թվանշանը։ ապա կստանանք 448 թիվը։ 448-ը 48-ից մեծ է 400-ով։ 

7․ Որքանո՞վ կմեծանա 529 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 3 թվանշանը։ ապա կստանանք 3529 թիվը։ 3529-ը 529-ից մեծ է 3000-ով։

8․ Հայկը Գագիկին առաջարկեց մտապահել որևէ եռանիշ թիվ և այդ թվին ձախից կցագրել 3 թվանշանը, այնուհետև ստացված թվից հանել մտապահած թիվը։ Արդյունքը Հայկին պարզ էր։ Ո՞րն էր այն։  3000

Լրացուցիչ խնդիրներ 

9. Գրիր այն վեցանիշ թիվը, որի ՝

ա) միավորը 2 է, տասհազարավորը ՝0, իսկ մյուս բոլոր թվանշանները ՝ 6
606662

բ) տասնավորը՝ 0, հազարավորը 3,իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 2
203222

գ) հարյուրավորը 2,հազարավորը 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 7:
774277

10.Հաշվիր 

4324+2676=7000

420000-748=419252

60x 7000=420000

324216-978=323238

45000:50=900

11. Արան 9 տարեկան է,պապիկը 6անգամ մեծ է  Արայից։ Քանի տարով է պապիկը մեծ Արայից։

Լուծում
9×6=54
54-9=45
Պատ՝․ 45 տարով։

Առակներ

Համացանցից կամ ձեր ընտանեկան գրադարանից մեկ-երկու  առակ էլ դո՛ւ գտիր, կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ, դասարանում ներկայացրո՛ւ ընկերներիդ:

Խաղողի թփերն ու եղնիկը

Մի օր որսորդները բռնեցին եղնիկի հետքը և սկսեցին հետապնդել նրան: Եղնիկը ճարահատյալ այս ու այն կողմ էր վազվզում, երբ նկատեց խաղողի խիտ թփերը: Նա շտապեց թաքնվել դրանց մեջ, որպեսզի աննկատ մնա:

Եվ իրապես որսորդներն անցան ճանապարհի այդ հատվածով ու չնկատեցին եղնիկին: Եղնիկը զգաց, որ վտանգն անցել է, կարող է շունչ քաշել: Պատրաստվում էր հեռանալ, սակայն, չգիտես ինչու, կանգ առավ և ցանկացավ մի պատառ ուտել խաղողենուց: Խաղողի թփերին դիպչելիս այնպիսի՜ աղմուկ հանեց, որ որսորդներն իսկույն լսեցին ու շարանով հետ եկան: Եղնիկը միանգամից բացականչեց․

Առակը տալիս է կյանքի փոքրիկ դաս, որը պետք է սերտեն և՛ երեխաները, և՛ մեծահասակները: Իմաստուն միտքն ընթերցողին փոխանցելու համար հեղինակն օգտագործում է եղնիկի կերպարը, որն ապահով թաքստոց  է գտնում խաղողի թփերում։ Բայց երբ վտանգն անհետանում է, փորձում է ոչնչացնել  խաղողի տերևները։ Իհարկե, հետո գիտակցում է իր սխալն ու զղջում, բայց, ավաղ, արդեն ուշ էր։ Իրական կյանքում էլ է այսպես։ Որոշներն օգտվում են դիմացինի բարությունից ու նրան վճարում անշնորհակալությամբ կամ  անգամ դավաճանությամբ։  Ընդամենը պետք է հարգել այն մարդկանց, որոնք դժվարին պահերին ձեզ աջակցել են, հոգ տարել ու անկեղծ խորհուրդներով օգնել։

Եղնիկը և առյուծը

Մի գեղեցիկ օր եղնիկը մոտեցավ գետակին: Տեսնելով իր արտացոլանքը գետակի ջրերում՝ ուրախացավ և հիացմունքով բարձրաձայն ասաց․

– Եղջյուրներս հզոր են, ոլորուն ու գեղեցիկ:

Հետո ոտքերին հայացք գցեց և մի փոքր տխուր ավելացրեց․

–  Միայն ոտքերս են տգեղ ու վատը:

Այդ պահին հանկարծ հորիզոնում երևաց առյուծը՝ պատրաստվելով հարձակվել եղնիկի վրա: Եղնիկը դեռ չէր նկատել առյուծին, այնպես որ հանգիստ իջավ բացատ: Բայց երբ նկատեց՝ իրեն հետապնդում է առյուծը, վազեց ուղիղ անտառ: Ճանապարհին նրա եղջյուրները դիպան խճճված ճյուղերին: Եղնիկը չէր կարողանում առաջ գնալ: Հասկանալով, որ առյուծը հիմա բռնելու է իրեն, ասաց․

– Կարծում էի, թե ոտքերս են վատը, բայց արի ու տես, նրանց միջոցով էի հենց վազում ու փորձում փրկվել: Իսկ եղջյուրներս, որ այդքան գովաբանում էի, ոչ միայն չօգնեցին, այլև խանգարեցին:

Հեղինակն առակի միջոցով սովորեցնում է իմաստություն: Երբեք պետք չէ որևէ մեկին կամ ինչ որ մի բանին լիարժեք գնահատական ​տալ՝ առաջնորդվելով միայն արտաքին տեսքով: Պետք է նայել բոլոր կողմերից և չթերագնահատել:

նախնական տեղեկություն

Լճաշենի կիկլոպյան ամրոցը զբաղեցրել է ավելի քան 50 հա տարածություն։ Այն ներառել է տասնյակ մեծ ու փոքր բլուրներ, ձորակներ, ժայռեր ու քարակույտեր, շրջափակվել է մի քանի պարիսպներով, որոնց ընդհանուր երկարությունը հասնում էր շուրջ 5 կմ[1], իսկ արտաքին պարսպինը՝ 3 կմ-ի։ Միջնաբերդը գրավում էր 1 հա տարածք և արտաքին բնակավայրերի հետ կապված էր երկու գլխավոր, երեք երկրորդական ճանապարհներով։ Միջնաբերդի արևելյան և հարավ-արևմտյան կողմերն ունեցել են կրկնակի և եռակի պարիսպներ, որոնց կանգուն մնացած մասերի բարձրությունը հասնում է 3 մետրից 4 մետրի, տեղ-տեղ 5-7 մետրի։

Ամրոցը բարդ կառուցվածքի է, հատկապես իր «թակարդ» պարիսպների համակարգով։ Միջնաբերդից բացի, ամրոցն ունեցել է 22 մեծ և փոքր քարաբուրգեր և աշտարակներ։ Պարիսպները շարված են բազալտե անտաշ զանգվածեղ քարերով, որոնցից շատերը կշռում են 3.5-ից 6 տոննա Այն մասերում, որտեղիդ սպասվել է թշնամին, շարվել են կրկնակի հաստ պարիսպներ, որոնց լայնութունը հասնում է 5-6 մ։ Ամրոցի պաշտպանությունն ավելի հուսալի դարձնելու համար ամենաբարձր բլուրների վրա կառուցվել են հզոր քարաբուրգեր և առանձին դիտակետեր, որոնց շուրջը գոգավորող պարիսպները տեղ-տեղ կրկնակի են։

Լճաշենի կիկլոպյան ամրոցը Սևանի ավազանի մյուս ամրոցների նախատիպն է և ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։

Լճաշենի ամրոցի պարսպապատերի մնացորդները և ամրոցից պեղված նյութերը որոշակի հիմք են տալիս դատելու այդ պաշտպանական համալիրի կառուցման և անկման ժամանակի մասին։ Ամրոցի արևելյան և հարավ- արևերան կողմերում մինչև այժմ պահպանված են պատերի նախնական չարքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ հասնում է 3 մետրի։

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով 2

Տնային առաջադրանքների փաթեթ

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով

1․ Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 24=20+4=24
  • 267=200+60+7=267
  • 3254=3000+200+50+4=3254
  • 10201=10000+200+1=10201

2 Կարգային միավորների գումարը գրի՛ր թվի տեսքով։

  • 2‧100000+4‧100+5‧1=200405
  • 8‧10000+3‧1000+2‧10=83020
  • 4‧100000+3‧10000+2‧1000+7‧100+4‧10+5‧1=432745

3 Գրի՛ր այն թիվը, որը կազմված է միայն՝ 

  • 5 հազարյակից, 2 հարյուրյակից=5200 
  • 4 հարյուրհազարյակից և 3 տասնյակից=400030

4․ Որքանո՞վ կփոքրանա 34581 թիվը, եթե նրա գրության երրորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 2-ով։
Պատ՝․ 34281 երեք հարյուրով կփոքրանա։

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:
    Մարդիք տարբերվում են կենդանիներից ստեղծագործելով, մտածելով, նվագելով, երգելով, աշխատելով և նկարելով։
  2. Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:
    Կախված է բնությունից թթվածինով, փայտով, սնունդով և բերքով։
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:
    Մարդ ներգործում է բնության վրա ծառ տնկելով, բնություն խնամելով։
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե’ր օրի­նակներ:
    Մարդը պահպանում բնությունը հեռացնելով վնասակար ճյուղերը, որը վնաս է տալիս բնությանը։

նախնական տեղեկություն

Լճաշենի կիկլոպյան ամրոցը զբաղեցրել է ավելի քան 50 հա տարածություն։ Այն ներառել է տասնյակ մեծ ու փոքր բլուրներ, ձորակներ, ժայռեր ու քարակույտեր, շրջափակվել է մի քանի պարիսպներով, որոնց ընդհանուր երկարությունը հասնում էր շուրջ 5 կմ[1], իսկ արտաքին պարսպինը՝ 3 կմ-ի։ Միջնաբերդը գրավում էր 1 հա տարածք և արտաքին բնակավայրերի հետ կապված էր երկու գլխավոր, երեք երկրորդական ճանապարհներով։ Միջնաբերդի արևելյան և հարավ-արևմտյան կողմերն ունեցել են կրկնակի և եռակի պարիսպներ, որոնց կանգուն մնացած մասերի բարձրությունը հասնում է 3 մետրից 4 մետրի, տեղ-տեղ 5-7 մետրի։

Ամրոցը բարդ կառուցվածքի է, հատկապես իր «թակարդ» պարիսպների համակարգով։ Միջնաբերդից բացի, ամրոցն ունեցել է 22 մեծ և փոքր քարաբուրգեր և աշտարակներ։ Պարիսպները շարված են բազալտե անտաշ զանգվածեղ քարերով, որոնցից շատերը կշռում են 3.5-ից 6 տոննա Այն մասերում, որտեղիդ սպասվել է թշնամին, շարվել են կրկնակի հաստ պարիսպներ, որոնց լայնութունը հասնում է 5-6 մ։ Ամրոցի պաշտպանությունն ավելի հուսալի դարձնելու համար ամենաբարձր բլուրների վրա կառուցվել են հզոր քարաբուրգեր և առանձին դիտակետեր, որոնց շուրջը գոգավորող պարիսպները տեղ-տեղ կրկնակի են։

Լճաշենի կիկլոպյան ամրոցը Սևանի ավազանի մյուս ամրոցների նախատիպն է և ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։

Լճաշենի ամրոցի պարսպապատերի մնացորդները և ամրոցից պեղված նյութերը որոշակի հիմք են տալիս դատելու այդ պաշտպանական համալիրի կառուցման և անկման ժամանակի մասին։ Ամրոցի արևելյան և հարավ- արևերան կողմերում մինչև այժմ պահպանված են պատերի նախնական չարքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ հասնում է 3 մետրի։

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով

1․ Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 67=60+7
  • 308=300+8
  • 4552=4000+500+50+2
  • 50305= 50000+300+5

2. Կարգային միավորների գումարը գրի՛ր թվի տեսքով։

  • 6‧10000+2‧1000+5‧10+5‧1=62055
  • 4‧100000+3‧100+2‧1=400302
  • 5‧100000+4‧10000+3‧1000+8‧100+7‧10+2‧1=543872
  • 1‧100000+4‧10000+2‧1000+6‧100+6‧10+8‧1=142668

3. Կարգային միավորների գումարը գրի՛ր թվի տեսքով։

  • 7հազ․ +3 հ․ +1 տ․ + 0 մ․= 7000+300+10+0=7310
  • 8 հազ․ +5հ․ + 2մ = 8000+500+2=8502
  • 4 տաս․ հազ․+ 7հ․ +1մ= 40000+7000+1=47001
  •  5հ․+ 0տ․ + 7մ.= 500+0+7=507

4 Գրի՛ր այն թիվը, որը կազմված է միայն՝ 

  • 7 տասհազարյակից, 3 հազարյակից և 8 միավորից=73008
  • 2 հազարյակից, 2 հարյուրյակից և 2 միավորից=2202
  • 5 հարյուրհազարյակից, 5 հազարյակից և 5 տասնյակից=505050 

«My little sister»

Դասը՝ «My little sister» էջ 23, կարդալ։

Անծանոթ բառեր

hide ( haid)- թաքնվել

think- մտածել, կարծել

Try (trai)-փորձել

Թարգմանեք հետևյալ նախադասությունները։

Իմ ընկերը սիրում է  թաքնվոցի խաղալ։

My friend likes to play hide and seek.

Աննայի քույրիկը սիրում է թաքնվել սեղանի տակ։

Ann ‘s sister likes to hide under the table.

Նրանք լավ ընկերներ են։

They are good friends.

«Նապաստակն ու առյուծը»

Կարդա՛ Վ․ Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը։
Կատարի՛ր առակի վերջում տրված առաջադրանքները:


Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ.

Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:
Այս առակի խորհուրդն այն է, որ պետք չէ մեծամտանալ և փորձել նմանվել ուրիշների:

Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
Շունը դեզի հովին նստած, ասում էր՝ այսինչ մեծ շողք ունեմ։
Նոր հավեր են դուրս եկել, ոսկե ձվեր են ածում։
Փոքր մարդիկ մեծ երազ կտեսնեն։

Paint ծրագրով նկարի՛ր առակը:

Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:
Առյուծ ճիշտ է դու թագավոր ես, բայց մի ստիպի, որ կենդանիները վախենան քեզանից, այլ այնպես արա, որ քեզ հարգեն:
Նապաստակ պետք չէ նմանվել ուրիշներին, արա այն ինչ կարող ես:
Աղվես ճիշտ է դու խելացի ես, բայց պետք չէ խորամանկել և ուտել անխելք նապաստակին:

Թվի բնութագրումը

4․ Կարդա՛ թիվը՝ 148654, և պատասխանի՛ր հարցերին։

● Ի՞նչ է ցույց տալիս 4 թվանշանը տրված թվի գրության մեջ։
4 թվանշանը ցույց է տալիս տաս հազարավոր և միավոր։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։
4 կարգային միավոր։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի չորրորդ կարգում։
Չորրորդ կարգում կա 8 կարգային միավոր։

5․ Կարդա՛ թիվը՝ 324707, և պատասխանի՛ր հարցերին։
● Ի՞նչ է ցույց տալիս 7 թվանշանը տրված թվի գրության մեջ։ 7 թվանշանը ցույց է տալիս միավոր և հարյուրավոր։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։ 2 կարգային միավոր։
● Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի երկրորդ կարգում։ Երկրորդ կարգում կա 0 միավոր։

6․ Փորձի՛ր կռահել պատասխանները։
● Երկու թվերի տարբերությունը 420 է։ Որքանո՞վ է մեկը մյուսից մեծ։ 420
● Երկու թվերի քանորդը 5 է։ Քանի՞ անգամ է մեկը մյուսից մեծ։
Լուծում
35:7=5
Պատ՝․ 5 անգամ մեծ
7․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․+5տ․ +1մ․ կարգային գումարելիների գումարին։

Լուծում

6000+50+1=6051

Պատ՝․ 6051

8․ Ժամը քանի՞սին պետք է ցույց տան երկրորդ և երրորդ ժամացույցները։

II ժամացույց 9:35

III ժամացույց 10:25

8․ Մի ֆերմայում 847 ճագար կա, իսկ մյուսում՝ 309 ճագարով ավելի։ Երկու ֆերմայում քանի՞ ճագար կա։

Լուծում

847+309=1156

1156+847=2003

Պատ՝․ 2003