1. Հողամասում ցանված էր 120կգ եգիպտացորեն։ Կարտոֆիլ ցանել էին եգիպտացորենից 5 անգամ պակաս, իսկ ցորեն՝ 3 անգամ պակաս, քան կարտոֆիլն ու եգիպտացորենը միասին։ Ինչքա՞ն ցորեն էր ցանված հողամասում։
Լուծում
120:5=24
120+24=144
144:3=48
Պատ․՝ 48կգ
2․ Երեք գրադարակներում դրված են համապատասխանաբար 42, 26 և 37 գիրք։ Առաջին գրադարակից 7 գիրք տեղափոխել են երկրորդը։ Քանի՞ գիրք պետք է երկրորդ գրադարակը տեղափոխել երրորդից, որպեսզի երեք գրադարակներում հավասար քանակներով գրքեր լինեն։
Լուծում
42-7=35
26+7=33
37-2=35
33+2=35
Պատ․՝ 2 գիրք
3. Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման ներկ՝ յուրաքանչյուրում 3 կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց երկրորդ ցանկապատը ներկելու համար։
Լուծում
3×25=75
75-24=51
Պատ․՝ 51կգ
4. 2 գյուղացի 4 ժամում միասին հավաքում են 64 կգ խնձոր: Քանի՞ ժամում կհավաքեն 96 կգ խնձորը, եթե այգում միաժամանակ աշխատեն 4 գյուղացիներ:
Լուծում
64:4=16
16+16=32
96:32=3
Պատ․՝ 3
5. “Ներկիր ինքդ” ալբոմն արժե 1390 դրամ։ Շողերի մայրիկը ցանկանում է վճարել մանրադրամներով։ Ո՞ր մանրադրամներից որքան պետք է վերցնի, որպեսզի մանրադրամների քանակը լինի նվազագույնը։
Լուծում
2×500=1000
1000+200=1200
1200+100=1300
1300+50+20+20=1390
Պատ․՝