Մեկ օր բալզաթցիներից մեկը եկավ ծովի մոտ և տեսավ մի փոքրիկ ոսկեգույն ձկնիկ, նա զարմացավ և չհավատաց իր աչքերին և միանգամից հարցրեց.
– Ո՞վ ես դու։
Ես ոսկե ձկնիկն եմ և կարող եմ կատարել քո երեք երազանքները։ Ուրախացավ բալզաթցին և ասաց.
– Ուզում եմ, որ առաջինը դու ինձ մի մեծ նավ տաս, որ ես սարերը բարձրանամ, երկրորդը՝ թևեր տաս, որ ծովը կտրեմ ու անցնեմ, իսկ երրորդը… դեռ չէր ասել ոսկե ձկնիկին, երբ նրան կինը արթնացրեց ու ասաց, որ ուշանում է աշխատանքից։
Ես ունեմ շագանակագույն աչքեր և մազեր։ Բարձրահասակ եմ և նիհար։ ՈՒնեմ շատ գեղեցիկ աչքեր և փոքրիկ քիթ։
Տատիկս ասում է, որ ես շատ նման եմ Փոքրիկ իշխանին, ով շատ հոգատար, բարի և խիզախ տղա էր։ Ես չեմ սիրում, երբ ինձ ցավեցնում են։ Նաև չեմ սիրում, երբ ես ել եմ ուրիշին ցավեցնում։
Կերակրի սոդան լայն գործածվում է առողջապահության ոլորտում։
Նշենք երեք օգտակար հատկությունները, որոնք օգնում են բարելավել առողջական վիճակը։
Մարսողական խնդիրներ
Սոդան կարող է չեզոքացնել ստամոքսի բարձր թթվայնությունը, ինչն էլ թույլ է տալիս խուսափել ստամոքսի այրոցից։ Նման արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս լուծել սոդան մի բաժակ ջրում և դանդաղ խմել այն։ Սակայն հարկ է հիշել, որ այս մթերքը չի կարելի հաճախ կիրառել, քանի որ չարաշահելու դեպքում այն կարող է խիստ վնասակար լինել։
Դիմադրողականության բարձրացում
Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունից առաջ սննդակարգում սոդա ներառելն օգնում է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու ավելի երկար մարզվել։
Մաշկային խնդիրներ
Մաշկային ցանի, այրվածքների կամ պարզապես քորի դեպքում ևս կարելի է կերակրի սոդա կիրառել։ Պարզապես հարկավոր է 1 թեյի գդալ սոդային խառնել մի փոքր ջուր, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկի ախտահարված հատվածներին, թողնել մի քանի րոպե ու լվացվել։
Խնձորի քացախի բուժիչ հատկությունները բազմազան են: Այն օգտագործում են դիաբետի բուժման ժամանակ, քաշի նվազման համար, կոսմետոլոգիական նպատակներով։
Թեղենյաց վանական համալիրը թաքնված է Կոտայքի մարզի Բուժական գյուղի մոտ գտնվող անտառում ՝ Թեղենիս լեռան լանջին։ Թեղենիսը Ծաղկունյաց լեռնաշխթայի ամենաբարձր կետն է 2851մ. ։ Գագաթից երևում է Սևանա լիճը։
Վանական համալիրի ամենահին կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Վանական համալիրը 1827թ. ավերվել է երկրաշարժից։ Այս համալիրը հիացնում է իր վեհությամբ և սքանչելի քանդակներով։