Ես Ալեքսանդր Հովսեփյան եմ իմ սիրած հոբիներից մեկն է նկարելը և բասկետբոլ խաղալը, ես այցելում եմ կիթառի, անգլերենի, մաթեմատիկայի և անտիգրավիտի։ Սիրածս գույնը կապույտն է ու նրա երանգնները։ Սիրածս առականները մաթեմատիկան և անգլերենն են։ Սիրում եմ ձկնամթերք և պաստա։ Շատ եմ սիրում Ճապոնիա երկիրը, սիրածս երքիչնները ու երքչուհինները Ariana Grande, Adele, Sabrina Carpenter, Bruno Mars, Benson Boone, Katty Perry,
Category: Uncategorized
Մարտ ամսվա հաշվետվություն
Առաջին օրը սկսել ենք «Ահմադը» պատմվածքով, մյուս օրը կարդացել ենք «Իմ ընկեր Նեսոն» շատ հետաքրքիր էր ինձ համար։ Ստեղծագործական աշխատանքներից գրել ենք Ընկերություն, նաև գրել ենք Գործնական քերականություն։ Գրել ենք մեկնաբանություններ այս ամսագրերին՝ «Ես եմ» ամսագիր և «Պատուհան» ամսագիր։ Ձայնագրել ենք Չարենցյան ընթերցում շատ գեղեցիկ բանաստեղծություններ էին։ Հետո կարդացել ենք Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին» և վերջացրել ամիսը Ղազարոս Ազայան Վաճառականի խիղճ գրել ենք Ուսումնական գարուն նախագիծը և վերջացրել ամիսը։
Չարենցյան ընթերցում
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:
ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:
ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:
Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:
ՏՈՆԱԾԱՌ
Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:
— Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.
— Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:
Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:
— Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:
Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:
ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
— Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:
— Աբով,- ասացիր:
— Աբովն ի՞նչ է,- նորից հարցրի:
— Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:
Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:
ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ
Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:
տոնածառ, Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»-ընթերցում

Գործնական քերականություն
Գոյականի թիվը
Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառ, տղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառեր, տղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։
1․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի․
Տուն-տըներ
Սեղան-սեղաններ
Պահարան-պահարաններ
Ծառ-ծառեր
Պատուհան-պատուհաններ
Ննջարան-ննջարաններ
Տանձ-տանձեր
Բաժակ-բաժակններ
Ծաղիկ-ծաղիկններ
Հնչյուն-հնչյուններ
Ձեռք-ձեռքեր
Ձի-զիեր
Շենք-շենքեր
Հրաման-հրամաններ
Բազմոց-բազմեցններ
Նստարան-նստարաններ
Սենյակ-սենյակններ
Զգեստ-զգեստններ
2․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:
Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:
Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ Հազարան բլբուլ:
Հաղթանակ և Կիևյան կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:
1969թ. ամերիկացի աստղագնացները Ապոլոն-11 տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:
Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան Դունկան զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:
Ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:
Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի Աքսորականներն անտառում արկածային վեպը:
3․ Տրված բառերից ոց, (նոց, անոց) ածանցով նոր բառեր կազմի´ր:\\
ա) ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու – ծաղկանոց, հյուրանոց, ավազանոց, մեղվանոց
բ) վիզ, գոգ, ձեռ, մատ – վզնոց, գոգնոց, ձեռնոց, մատնոց
գ) կապել, խարտել, սփռել – կապոց, խարտոց, սփռոց
դ) (քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր – քսան դրամանանոց, հինգ կիլոգրամանոց, երեք մետրանոց
ե) խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալել – խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց, հալոց
4․ Կարդա՛ Թումանյանի ստեղծագործությունը՝ դուրս գրելով գոյականներն ու նշելով տեսակը։
ՄԱՅՐԸ
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։
5․ Հորինի՛ր պատմություն «Իմ մայրը» վերնագրով։
Ընկերություն
Ընկերությունը սովորկան միտք չէ ինձ համար այն մի մեծ բան է նշանակում։ Առանց իմ Ընկերուհի Նարե, Եվա և Նատալի ես ընկերություն չէի ունենա, չէի իմանա այն ինչ է, առանց իրենց ես շատ տխուր կմնայ։ Իրանք ամենալավ մարդիկ են, որոնց հետ կարող ես շատ հանգիստ կիսվել առանց մտածելու։ Ես շատ ուրախ եմ, որ իրենց նման ընկերներ ունեմ։ Մենք իրար հետ անցկացրել ենք 6 տարի բայց կյանքում իրար չենք մոռանա և միշտ իրար հետ ժամանակ կանցկացնենք։ Շներհակալ եմ Նարե Նատալի և Եվա, որ դուք կաք։
Հավասարումներին հանգող խնդիրներ
1.Գրքում տպագրված են պատմվածք և վիպակ, որոնք միասին կազմում են 130 էջ:Վիպակի էջերի թիվը 4 անգամ շատ է պատմվածքի էջերի թվից:Քանի՞ էջ են զբաղեցնում պատմվածքը և վիպակը:
նշ. պատմվացք x
վիպակ 4x
x+4x=130
130:5=26
x=26
4×26=104
x=104
2.Դպրոցի համար գնեցին 243 սեղան և աթոռ: Աթոռ գնեցին 8 անգամ շատ, քան՝ սեղան: Քանի՞ սեղան և քանի՞ աթոռ գնեցին:
նշ. աթոռ x
սեղան 8x
x+8x=243
9x=243
x=27
8×27=216
x=216
3.Լուծիր հավասարումը՝
a)8⋅(7+y)−4y=5y−62
8×7=56
-4y-5y+y
b)−15y−36=8y+148
c) 13y+y−6y=128
d)2x+8x+21=111
e)5⋅(4x+6)-2⋅(10+x)=56
f)3⋅(6-x)+8⋅(1+x)=4
4.Բեռնատարի արագությունը 18 կմ/ժ-ով մեծ է ավտոբուսի արագությունից:
Նրանք միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 632 կմ է:Գտիր բեռնատարի և ավտոբուսի արագությունները, եթե հայտնի է, որ նրանք հանդիպեցին շարժումը սկսելուց 4 ժամ հետո:
5.Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 20 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 5 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:
6.Տոպրակում դրված են մանդարիններ:Եթե երեխաներից յուրաքանչյուրին բաժանենք 5-ական մանդարին, ապա 3մանդարին կպակասի, իսկ եթե բաժանենք 4-ական մանդարին, ապա 16մանդարին կավելանա: Քանի՞ մանդարին կար տոպրակում:
7.Երկու տակառներում կա 544 լ բենզին: Երբ առաջինից վերցրին բենզինի 1/3-ը, իսկ երկրորդից՝ 1/7-ը, ապա երկու տակառներում բենզինի քանակները հավասարվեցին:Սկզբում քանի՞ լ բենզին կար տակառներից յուրաքանչյուրում:
Փետրվար ամսվա անփոփում
Առաջին օրը մենք սկսեցինք Տերյանական միասնական ընթերցումներով սովորել ենք ստեղծագործություններ և գրել ենք Գործնական քերականություն։ Իսկ մյուս օրը ընթերցել ենք Վահան Տերյանի մասին, Վահան Տերյան․ կենսագրություն, Տերյանի մասին, Տերյանի մասին և դիտել ենք Վահան Տերյան․ սիրո բանաստեղծ, «Վիհի եզերքին», Տան մեծը, Մի սիրո պատմություն։ Խաղացել ենք Տերյանական խաղ-մրցույթ ու սովորել բանաստեղծություններ, ես ընտրել էի ԱՇՈԻՆ։ Հետո ընտրել ենք վերնագիր և ստեղծագործել ենք Աշխարհի ամենատաքուկ անկյունը շատ հետաքրքիր էր ստեղծագործել այս վեռնագրով։ կարդացել և կատարել ենք առաջադրանքներ Թումանյան «Ինքնակենսագրություն», ու կրկնել մեր իմացած բանաստեղծությունները Թումանյանական ընթերցումներ։ Դիտել ենք այս ֆլիմերը Թումանյան․ 2D անիմացիոն ֆիլմ, Փ/ֆ «Թումանյան. Եվ սիրտ, և կամք, և միտք», Հովհաննես Թումանյան։ Կատարել ենք ֆլեշմոբ 6-8-րդ դասարաններ։ Սովորել և ձայնագրել ենք այս բանաստեղծությունները Տերյանական և Թումանյանական Ընթերցում «Թմկաբերդի առումը» Ընթերցել ենք և անգիր սովորել նախերգանքը շատ հետաքրքիր պոեմ էր և կատարել ենք նրա առաջադրանքնները «Թմկաբերդի առումը»։ Ամիսը վերջացրել ենք Գոյականի տեսակները։
Թմկաբերդի առումը
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնոuթյամբ բացատրի՛ր:
- Համառոտ գրավոր պատմի՛ր պոեմը:
- Ստեղծագործության ո՞րն հերոսն է առավել մանրամասն ներկայացված: Ցո՛ւյց տուր փաստերով:
- Թմկա տիրուհուն նկարագրի՛ր ըստ պոեմի:
- Բնութագրի՛ր.
ա) Նադիր Շահին
բ) Թաթուլին
գ) Թմկա տիրուհուն