Բառագիտություն
Արմատ և ածանց
Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բառի վերջից կամ սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, գիր—գրություն, խմոր—խմորեղեն:
Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:
Առաջադրանքներ՝
1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
Անամոթ-ան+ամոթ
Ամպոտ-ամպ+ոտ
Քարոտ-քար+ոտ
Օդային-օդ+ային
դժգոհ-դժ+գոհ
հեռավոր-հեռ+ավոր
բարություն-բարի+ություն
գրավոր-գիր+ավոր
անորոշ-ան+որոշ
տհաճ-տ+հաճ
2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:
ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վարել
հազարավոր, հազարամյակ-հազար
3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝
քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ
քարոտ
հողային
դասարան
տունային
երկարոտ
հերոսություն
սխալական
4.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝
ավոր, ուրդ, որդ, ական, արան, անք, ավուն
Թագավոր
Ժողովուրդ
Որսորդ
Դասական
Վառարան
Փորձանք
կանաչավուն
5.Գրիր մեկ բառով՝
մարդ, որը լողում է-լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ
մարդ, որը ճամփա է գնում- ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ
մարդ, որը որս է անում-որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ
Ո՞ր ածանցը ավելացավ բոլոր բառերը կազմելիս:
Ամենաշատը որդ ածանցը եղավ
6.Ի՞նչ բաղադրիչներից են կազմված գետակ, անբիծ, քարափ, ծով, ձոր, դասարան բառերը: Բաժանիր բաղադրիչների: Օրինակ՝ մայրիկ-մայր+իկ, անտուն-ան+տուն, գրատախտակ-գիր+ա+տախտակ, սեղան-չի բաժանվում և այլն:
Գետակ-գետ+ակ
Անբիծ-ան+բիծ
Քարափ-քար+ափ
Ծով- չի բաժանվում
Ձոր- չի բաժանվում
Դասարան-դաս+արան
Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Ջաննի Ռոդարի
Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ճամփորդեցին
ճամփա
կենդանաբանական
ճամփորդել
ճամփա
ընձուղտի
ճամփորդում
կեսօրին
տարորինակ
ճամփորդում
աշխարհը.
հանդիպում.
ճամփորդում
Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
Այգի- զբոսայգի, պուրակ
Ճանապարհ-ուղի, արահետ
արևամուտ- մայրամուտ, վերջալույս
Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
Գիշեր-առավոտ
Նույն- տարբեր
Դուրս-ներս
Գալ-գնալ
Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Պատմվածքում աշխարհը բնութագրող բառերն են՝ մեծ, տարօրինակ, ձանձրալի։
Կապիկները վանդակից էին տեսնում աշխարհը, այդ պատճառով էլ ձանրալի էր թվում։ Աշխարհը շատ մեծ է ու հետաքրքիր։ Ամեն օր նոր բան կարելի է տեսնել և սովորել։

