«Ереван» 

Ереван – столица Республики Армения. Это большой и красивый город. Он находится в Араратской долине. Через город протекают реки Раздан и Гетар. Вдали видны Арарат и Арагац. В Ереване очень красивые улицы и проспекты, парки и площади. Много памятников и фонтанов. Гости города с интересом осматривают его новые улицы, театры и стадионы, восхищаются его древними памятниками, музеями и картинными галереями. Ереван – один из самых древних городов мира. Ему около трёх тысяч лет. Он был основан царём Аргишти. Ереван много веков играл важную роль в жизни Армении, а с 1918 года стал столицей Армении, гордостью армян, сердцем республики.

1.Ответьте на вопросы.
1. Где находится Ереван?
Он находится в Араратской долине.

2. Какие реки протекают через Ереван?
 Через город протекают реки Раздан и Гетар

3. Какие горы видны вдали?  
Вдали видны Арарат и Арагац.

4. Какие в Ереване улицы, проспекты, площади?
В Ереване очень красивые улицы и проспекты, парки и площади. Много памятников и фонтанов.

5. Что осматривают гости столицы?
Гости города с интересом осматривают его новые улицы, театры и стадионы, восхищаются его древними памятниками, музеями и картинными галереями

6. Сколько лет Еревану?
Ему около трёх тысяч лет.

2.Продолжите ряд словами, используя данные ниже слова. Составьте 3-4 предложения.
Родина, род, Сила, ……………. .
Город, ……………. . Забота, ……………. .
Слова для справок: городок, родной, родиться, родня, сильный,
городской, заботиться, заботливый, рождение

3.Допишите предложения по образцу:
Образец: Армен живёт в Ереване. Ереван – столица Армении.
1. Коля живёт в Москве. Москва – столица … . 2. Оксана живёт в Киеве. Киев – столица … 3. Жан живёт в Париже. Париж – столица … . 4. Джон живёт в Лондоне. Лондон – столица … .

Имена людей, клички животных, названия стран, городов, деревень, гор и долин, рек и озёр пишутся с большой буквы: Армения, Арарат, Раздан, Севан, Карен, Таня, Тузик, Мурка.

4.Угадайте, какие буквы пропущены в данных словах. Запишите слова, которые пишутся с большой буквы.
..ардан, ..ека, ..аздан, ..зеро, ..реван, ..тепанакерт, ..юмри, ..орис, ..роспект, ..аша, ..ород, ..ерево, ..рмения.

5. Вставьте пропущенные слова.
Ереван много веков … важную роль в жизни Армении. Он … в Араратской долине. Через город … реки Раздан и Гетар. Вдали … Арарат и Арагац.
Туристы … наш древний город, … его памятниками.
Слова для справок: находится, протекают, играл, видны, осматривают

«Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց» 

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Առակը մի կույր մարդու մասին է, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը, ամեն- ամեն ինչ, բայց քանի որ նա չէր տեսնում, մտածում էր, որ իրեն ուտելիքի ամենաքիչ բաժինն է հատկացվում։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Առակի գլխավոր հերոսը մի կույր մարդ է, ով չտեսնելու պատճառով չարացել էր, և նրան թվում էր, թե իր հետ ազնիվ  չեն վարվում։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Ուտող ուրացող:

Հայոց լեզու 21-30 առաջադրանքները։

1-ին խումբը բաղաձայն հնչյուններ են, իսկ 2-րդ խումբը ձայնավոր հնչյուններ են։

Երիտասարդ-9 տառ, 10հնչյուն, ոլոռ-4 տառ, 5հնչյուն,

ողնաշար- 7տառ, 8հնչյուն, հրշեջ- 5տառ, 6հնչյուն

գրույք- 5տառ, 5հնչյուն, բարև-4 տառ, 5հնչյուն

կարևոր-6 տառ, 7հնչյուն, բաճկոն-6 տառ, 6հնչյուն

ոտք-3 տառ, 4հնչյուն, երամ-4տառ, 5հնչյուն

Վանկը կարող է կազմվել 1 կամ մի քանի հնչյունից։

Վանկում ձայնավոր հնչյունի առկայությունն է պարտադիր։

Արահետ-ա-րա-հետ, կածան-կա-ծան, հերոս-հե-րոս, բերանբաց-բե-րան-բաց, արկածային-ար-կա-ծա-յին, արդարադատ-ար-դա-րա-դատ, կարգապահ-կար-գա-պահ, հերթական-հեր-թա-կան, մատակարարել-մա-տա-կա-րա-րել, աղատասեր-ա-զա-տա-սեր։

Ա․ Տերև, արևմուտք, արևկող, Տաթև։

Բ․ Տերևաթափ, անձրևային, արևոտ, հևալ, բևեռային, ձևական, թևավոր, ուղևոր, սևանալ։

Սե-վուկ, թե-թե-վութ-յուն, անձ-րև, բա-րե-վել, կա-րե-վոր, ա-րև-շող, թե-վան-ցուկ, տե-վա-կան, թե-թև։

Գլուխ, աստղ, հռչակ, գնացք, վխտալ, անկրկնելի, շրխկան, թռվռալ, կրկնություն, ձեռնտու։

Բառերը վանկերի բաժանելիս ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում, այդ պատճառով կոչվում է գաղտնավանկ։

Կըր-կին, դը-ռըն-բաց, եր-բե-մըն, գըր-քա-յին, կը-րակ, ու-րե-մըն, ծա-նըր, սըր-տա-բաց, զը-վարթ, տըխ-րել, խըմ-բա-վո-րել։

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Կարդա՛ ուրիշ առակներ այս հղումով

Պարապմունք 14

Թեմա՝ Բնական թվերի բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

1․ Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական
օրնեքը․
● 8‧(7+5)=96
● 4‧(91+64)=620
● (375+58) ‧2=491
● (119+32) ‧100=15100

  1. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար
    եղանակով․
    Օրինակներ՝
    194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400
    164‧80-164‧30=164‧(80-30)=164‧50=8200
    ● 132‧70+70‧68= 70 (132+68)=200×70=14000
    ● 973‧37-27‧37= 37 (973-27)=846×37=31302
    ● 388‧99+12‧99= 99 (388+12)=400×99=39600
    ● 462·120-462·70=462 (120-70)=462×50=23100
  2. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով․
    Օրինակներ՝
    194‧40+194‧50+194‧10=194‧(40+50+10)=194‧100=19400
    164‧80-164‧20-164‧10=164‧(80-20-10)=164‧50=8200
    ● 251·256+251·122+251·34=251 (256+122+34)=412×251=103412
    ● 361·145+361·53+361·52=361 (145+53+52)=250×361=9025
    ● 164·243-164·53-164·9=164 (243-53-9)=181×164=29584
  3. Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որորնցից
    յուրաքանչյուրում կա 56 տեղ։ Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե
    գնացք է նստել 837 ուղևոր։
    16×56=896
    896-837=59
    5․ Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ
    երրորդում՝ երկրորդից 112 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։
    256+80=336
    336+112=448
    Պատ՝ 448

Տնային առաջադրանքներ
1.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․
● 6‧(9+6)=6×9+6×6=90
● (37+5)‧20=20×37+20×5=840
● (10-3)‧11=11×10-11×3=77
● (11-9)‧12=12×11-12×9=24

  1. Հաշվե՛ք առավել հարմար եղանակով․
    ● 7‧3+7‧5+7‧2=7x (3+5+2)=10×7=70
    ● 4‧9+4‧11+4‧3=4 (9+11+3)=4×23=92
    ● 25‧2+25‧3+25‧5=25 x (2+3+5)=10×25=250

● 32‧16+32‧4+32‧5= 32 (16+4+5)25×32=800

  1. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք
    137։ Ո՞րն է այդ թիվը։
    137-15=122
    122:2=61

«Ծիրանի ծառը» Երրորդ մաս

  • Կարդա՛ Վ․ Սարոյանի  «Ծիրանի ծառը» պատմվածքի երրորդ մասը։
  • Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
    1 մաս Փոքրիկ Յուլիսիսը
    2 մաս գողությունը մեղք չէ
    3 մաս մտածված գողություն
  • Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին:
    Մեկ անգամ ընկերներիս հետ

Վ․ Սարոյան  «Պատերազմ» 

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։
Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։
Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։
Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով, կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում, և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.

— Դու գերմանացի՞ ես։

Հերմանն ասաց.

— Այո:

Ւնչ-որ մեկը հարցրեց.

— Դու ատո՞ւմ ես կայզերին։

Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։

Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։

Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.

— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։

Եվ նա բղավեց.

— Ոչ, ես ձեզ եմ ատում։

Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.

— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։

Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.

— Ի՞նչ:

Ես մի անգամ էլ հարցրի.

— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։

Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:

— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

Հարցեր

  • Պատմվածքի հեղինակը ամերիկացի գրող՝ Վիլյամ Սարոյանն է։ Օգտվելով համացանցից Սարոյանի կյանքի մասին նյութ պատրաստիր։
  • Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա…»-ն, լույս է տեսել 1934թ. և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 1939թ. «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակի, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին:
  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
    Պատերազմ ասելով ես հասկանում եմ կռվել, վիճել, չհարգել միմյանց և գրավել քաղաքներ, իսկ խաղաղություն՝ նշանակում է, երբ բոլորը համերաշխ ապրում են, իրար հարգում ու լսում, դա է իրական խաղաղությունը:
  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:
    Սերը դա բարություն է, երբ մարդը մարդուն սիրում է և պատրաստ է նրա համար ամեն ինչի։
  • Ե՞րբ և ինչո՞ւ են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
    Ժողովուրդները և մարդիկ սկսում են իրար ատել, երբ սկսում են տարածքի համար կռվել։
  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
    Հերմմաը նման է Գրիգորին նրանով, որ նա չէր ատում Կայզերին այլ այն մարդկանց ովքեր անում էին Կայզերի ասածը, որովհետև այդ մարդիկ հանգիստ կարող էին հրաժարվել Կայզերի հրամաններից:
  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ

    Վերջին նախադասությունը պատմում է, որ այդ տղան ատում է ոչ թէ այդ մարդկանց, այլ նրանց այսօրվա արարքը։

— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

Պարապմունք 12

Թեմա՝ Բնական թվերի բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները

Ստուգե՛ք հավասարությունը՝ կատարելով բազմապատկումը։
(բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)
● 87∙9=9∙87
87×9=783
9×87=783

● 25∙33=33∙25
25×33=825
33×25=825

● 192∙16=16∙192
192×16=3072
16×192=3072

● 24∙543=543∙24
24×543=13032
543×24=13032

2․ Ստուգե՛ք հավասարությունը:
(բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

● (8∙3) ∙5=8∙(3∙5)
8x3x5=120
3x5x8=120

● (2∙18) ∙4=2∙(18∙4)
2x18x4=144
18x4x2=144

● 11∙(8∙9)=(11∙8) ∙9
8x9x11=792
11x8x9=792

● 27∙(5∙6)=(27∙5) ∙6
5x6x27=810
27x5x6=810

  1. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել
    առավել հարմար եղանակով:
    ● 3∙4∙5=(5×4)x3=60
    ● 25∙4∙7=(25×4)x7=700
    ● 20∙10∙17=(10×17)x20=3400
    ● 38∙24∙5=38x(24×5)=4560
  2. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և
    զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով:
    4∙25∙138=(4×25)x138=13800
    2∙14∙25∙5=(2x5x25)x14=3500
    6∙4∙5∙20=(5x4x6)x20=2400
  3. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով
    բազմապատկումով՝
    ● 290+290+290+290+290+290+290+290+290
    290×9=2610

    ● 2388+2388+2388
    2388×3=7164
  4. Գործվածքի՝ 36մ երկարություն ունեցող կտորից կարել են
    12միանման թիկնոց։ Քանի՞ մետրգործվածք է անհրաժեշտ 15
    այդպիսի թիկնոց կարելու համար։

    Լուծում
    (36:12)x15=45

    Պատ․՝ 45մ

Проверка заданий флешмоба.

Самостоятельная работа

  1. Составьте словосочетания и запишите их.
    Лёгкий (груз, задачадорога, жизнь). Горячий (песок, время, чай). Ледяной (поле, улыбка, вежливость, простор). Тёплый (ветерок, встреча, вода). Громкий (выстрел, дело, крик). Холодный (ветер, чай, взгляд, комната). Золотой (кольцо, сердце, руки, браслет).

2. Прочитайте текст и определите границы предложений. Спишите, разделяя текст на предложения и расставляя завершающие знаки препинания.

Наступили холода. От инея пожелтели берёзки и покраснели осины. Вода в реке потемнела. Холодный осенний ветер обрывал сухие листья и уносил их небо. Часто покрывалось тяжёлыми осенними облаками. Моросил мелкий осенний дождь. Осталась на реке Серая Шейка. Это была молодая уточка, у неё было сломано крыло лебеди, гуси и утки начали готовиться к отлёту. Серая Шейка не могла лететь со стаей. Она осталась на реке одна и долго провожала глазами улетавшую стаю. Сначала все летели одной живой кучей, а потом вытянулись в правильный треугольник и скрылись. Серая Шейка, заливаясь слезами, думала: «Неужели я совсем одна. Лучше бы Лиса меня тогда съела _».

Վ․ Սարոյան  «Պատերազմ» 

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։
Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։
Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։
Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով, կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում, և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.

— Դու գերմանացի՞ ես։

Հերմանն ասաց.

— Այո:

Ւնչ-որ մեկը հարցրեց.

— Դու ատո՞ւմ ես կայզերին։

Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։

Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։

Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.

— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։

Եվ նա բղավեց.

— Ոչ, ես ձեզ եմ ատում։

Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.

— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։

Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.

— Ի՞նչ:

Ես մի անգամ էլ հարցրի.

— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։

Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:

— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

Հարցեր

  • Պատմվածքի հեղինակը ամերիկացի գրող՝ Վիլյամ Սարոյանն է։ Օգտվելով համացանցից Սարոյանի կյանքի մասին նյութ պատրաստիր։
  • Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ: Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա…»-ն, լույս է տեսել 1934թ. և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 1939թ. «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակի, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին:
  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
    Ես հասկանում եմ պատերազմ ասել ով կռիվ, վիճել, չհարգել մի միանց և գրավել քաղաքն էր իսկ խաղաղությունը նշանակում է երբ բոլորը համերաշխ ապրում են աշխարհում իրար հարգում ու լսում դա է իրական խաղաղությունը: