Ածականի համեմատության աստիճանը արտահայտում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, թե ինչ չափով է դրսևորվում տվյալ հատկանիշն առարկայի մեջ՝ այլ առարկայի նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ, օրինակ` մեծ-ավելի մեծ-ամենամեծ և այլն:
Հայերենում, ինչպես նաև շատ օտար լեզուներում ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական (հարաբերական) ու գերադրական։
Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և արտահայտում է բացարձակ հատկանիշ, հատկանիշ առանց համեմատության:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավել կամ պակաս դրսևորումը առարկայի կամ առարկաների մեջ՝ այլ առարկայի կամ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ։ Օրինակ՝ Երևանը մեծ քաղաք է։ Մոսկվան ավելի մեծ քաղաք է։
Բաղդատական աստիճանը կազմվում է ածականի դրական աստիճանին (ուղիղ ձևին) ավելացնելով ավելի, պակաս, նվազ, քիչ, մի փոքր, մի քիչ:
Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի կամ առարկաների մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով։
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
- ամենա- նախածանցով (օրինակ` ամենակարճ). այս ածանցով (ի տարբերություն -(ա)գույն վերջածանցի) գերադրական կարելի է կազմել որակական բոլոր ածականներով,
- — (ա) գույն վերջածանցով (օրինակ` լավագույն),
- ամենից, բոլորից բառերի միջոցով, որոնք ավելանում են ածականի ուղիղ ձևին:
Առաջադրանքներ
1.Տեքստի ածականներն, ըստ անհրաժեշտության, դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի, առավել, պակաս, նվազ, ամենից բառերից ու ամենա-, -(ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, ավելի վիթխարի շնաձուկը պակաս երկար չէ, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ամենասարսափելիներից է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ամենաարդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փորձարկված միջոցները նվազ արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենահայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև ավելի նվազ չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում ավելի վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: Ամենաերկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:
3․ Կազմի՛ր նախադասություններ՝ ածականներն օգտագործելով․
Բաղդատական աստիճանով (ավելի, պակաս, նվազ, քիչ, մի փոքր, մի քիչ բառերի միջոցով):
Գերադրական աստիճանով (ամենա- նախածանցով, -(ա)գույն վերջածանցով, ամենից, բոլորից բառերի միջոցով)։
Բաղդատական աստիճանով
Գրքի երկրորդ մասն ավելի հետաքրքիր է, քան առաջինը։
Գործն ավարտին հասցրեցինք ավելի արագ, քան մտածում էինք։
Այս խոտը պակաս օգտակար չէ, քան մյուսը։
Գերադրական աստիճանով
Նա դասարանի ամենախելացի աշակերտն է։
Այսօրվա խաղն ամենահետաքրքիրն էր։
Այս մարդը իմ ճանաչած մարդկանցից ամենազգայուն էր։
4․ Սկզբից տասը- տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Աշոտը շատ երկար էր սպասել այդ նամակին։ Այնքան երկար, որ մի պահ նրան թվաց ոչ թե մեկ ամիս այլ մեկ տարի էր անցել։ Սրտի թռթիռով պատռեց ծրարի եզրը զգուշորեն հանեց նամակը և ագահորեն սկսեց կարդալ։ Ամեն ինչ ճիշտ այնպես էր գրված ինչպես ինքն էր ցանկանում։ Սկզբում մի պահ երկմտեց արժե՞ր արդյոք պատասխան նամակ ուղղարկել թե՞ ոչ։ Սառած նստեց գլուխն առնելով ձեռքերի մեջ։ Մտովի կրկին անցավ այն վայրերով որտեղ առաջին անգամ տեսել էր նրան։ Հանկարծ հուզմունքով վեր թռավ ձեռքն առավ գրիչն ու սկսեց գրել։ Գրեց այն ամենն ինչ աչքերին նայելով չէր կարող ասել։ Արագորեն ծալեց թուղթը։ Մոտակա դարակից վերցրեց ծրարը և խնամքով տեղավորեց նամակը ծրարի մեջ։ Մի պահ նորից երկմտեց ցանկանալով պատրել ծրարը ապա ուշքի գալով։
Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ:
5․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:
Օրինակ`
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:
Ա. Ծովահեն-ծով-ա-հեն(ավազակ)-2արմատ, 1հոդակապ
լուսնկա-լույս-ին-կա)-2արմատ,1ածանց
ընձուղտ-ինձ(վիզ)-ուղտ-2արմատ
նավահանգիստ-նավ-ա-հանգ-իստ-2արմատ, 1հոդակապ
գիսաստղ-գես(մազ)-աստղ-2արմատ
գիտարշավ-գիտ(գիտական)-արշավ-2արմատ
բախտակից-բախտ-ա-կից(կողք)-2արմատ,1հոդակապ
ճերմակաթույր-ճերմակ-ա-թույր-2արմատ,1հոդակապ
կամազուրկ-կամ(կամք)-ա-զուրկ(զրկված)-2արմատ, 1հոդակապ
Բ. Մաքրահնչյուն-մաքր(մաքուր)-ա-հնչ-յուն-2արմատ,1ածանց, 1հոդակապ
ռմբարկու,-ռմբ(ռումբ)-արկ-ու-2արմատ, 1ածանց
վրիժառու-վրիժ(վրեժ)-առու(առնել)-2արմատ
կառավարիչ-կառավր(կառավարող)-իչ-1արմատ,1ածանց
կուսակցություն-կուսակց (կուսակցական)-ություն-1արմատ,1ածանց
անկանխակալ-ան-կանխակ(կանխակալել)-ալ-1արմատ,2ախանց
աղմկարարություն-աղմկ(աղմուկ)-արար(արարել)-ություն-2արմատ,1ածանց
բանաստեղծություն-բան-ա-ստեղծ(ստեղծող)-2արմատ,1հոդակապ
ություն-2արմատ,1հոդակապ,1ածանց
կարգադրիչ-կարգ-ա-դրիչ(դնել)-2արմատ,1հոդակապ
Գ. Բառարանային-բառ-արան-ային-1արմատ,1ածանց
անմտություն-ան-մտ(միտք)-ություն-1արմատ,2ածանց
դժբախտություն-դժ(դժողք)-բախտ-ություն-2արմատ,1ածանց
հակագիտական-հակա(հակառակ)-գիտ(գիտություն)-ական-2արմատ,1ածանց
տկարություն-տկար-ություն-1արմատ,1ածանց
գրչակ (ապաշնորհ գրող)-գրչ(գրիչ)-ակ-1արմատ,1ածանց
գրականություն-գր(գիր)-ական-ություն-1արմատ,2ածանց
Բոլոր խմբի բառերն էլ բազմավանկ են և կազմված են արմատից, ածանցից և հոդակապից։
6․ Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, անբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն, համպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական:
7․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. Կարծես դժողք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:
Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի: