Հոկտեմբեր ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել գլխարկավոր սնկերի կառուցվացքը և բազմացումը։
    Գլխարկավոր սնկերը այն սնկերն են, որոնք մենք հաճախ տեսնում ենք անտառում կամ օգտագործում ենք սննդի մեջ, օրինակ՝ սպիտակ սունկ, շամպինիոն։ Դրանք ունեն հատուկ արտաքին ձև՝ ոտիկ և գլխարկ։
  2. Ինչպես ճանաչել գլխարկավոր սունկը ուտելու է թե թունավոր։
  3. Գլխարկավոր սնկեր թեմայով բլոգային աշխատանք։
  4. Ներկայացնել մամուռների կառուցվացքը և բազմացումը։
  5. Մամուռները ինչ դեր ունեն բնության մեջ և մառդու կյանքում։
  6. Մամուռների վերաբերյալ բլոգային աշխատանք։
  7.  Ներկայացնել 3-5 հետաքրքիր փաստեր ջրիմուռների մասին։
  8. Ի՞նչ գիտեք գորշ ջրիմուռների մասին
  9. Ի՞նչ նշանակաություն ունեն գորշ ջրիմուռները բնության մեջ և մարդու կյանքում։

Հին հունական մշակույթը

Հույները ստեղծեցին մշակույթ, որն հիմք է դարձել եվրոպական մշակույթի համար։ Ք. ա. VIII դարից սկսվեց հունական այբուբենը, որով սկսվեց գրավոր մշակույթը։ Պոլիսներում երեխաներին սովորեցնում էին գրել, կարդալ, հաշվել և երգել։ Հունական գրականությունը հին Եվրոպայում ամենահինն է։ Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմները համաշխարհային գրականության գլուխգործոցներ են։

Հունաստանում զարգացած էին ճարտարապետությունն ու քանդակագործությունը։ Աթենքի Պարթենոն տաճարը համարվում է արվեստի գլուխգործոց։ Մարմնակրթությունը կարևոր էր. մարդիկ մարզվում էին վազք, ըմբշամարտ, բռնցքամարտ, նետաձգություն և այլ մարզաձևերով։ Շնորհիվ դրան, կազմակերպվեցին օլիմպիական խաղերը, առաջինը՝ Ք. ա. 776 թ.

Թատրոնը ծնվել է Դիոնիսոս աստծուն նվիրված ծիսակատարություններից։ Ամֆիթատրոններն էլ հիմք են դարձել ժամանակակից թատրոնի համար։

Հույները մեծ ներդրում ունեն գիտության մեջ։ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը՝ փիլիսոփայության, Հիպոկրատեսը՝ բժշկության, Հերոդոտոսը՝ պատմագիտության զարգացման համար։ Պյութագորասը մաթեմատիկայի և երկրի մասին գիտելիքների հիմնադիրն է։ Հին հունական ժողովրդավարությունը մարդկության մեծ նվաճում է։

Երկրաչափություն․ պարապմունք 9

Թեմա՝ Անկյուն
Անկյուն չափելու գործիքներից է անկյունաչափը: Անկյան մեծության չափման միավոր է աստիճանը:

Անկյան չափման համար որպես չափման միավոր ընդունում են փռված անկյան մեծության 1/180-րդ մասը: Այսպիսով, փռված անկյան մեծությունը հավասար է 180 աստիճանի:
Տես նկարը․

Գրում ենք այսպես՝<AOB=180^0

 Փռված անկյան կեսը կոչվում է ուղիղ անկյուն, որի մեծությունը հավասար է <AOB=900 -ի:

Այն անկյունը, որի մեծությունը՝ 0^0 < ∡AOB < 90^0կոչվում է սուր անկյուն:

Այն անկյունը, որի մեծությունը՝ 90^0 < ∡AOB < 180^0 կոչվում է բութ անկյուն:

Աստիճանի  1/60 մասը կոչվում է րոպե, իսկ րոպեի 1/60 մասը՝  վայրկյան:

Րոպեն նշում են « ՛» նշանով, իսկ վայրկյանը   «՛՛ » նշանով: 

Հարցեր և առաջադրանքներ
1.Ինչպես է կոչվում անկյուն չափելու գործիքը։
անկյունաչափ
2. GEOGEBRA ծրագրով գծիր փռված անկյուն, գագաթը նշանակիր А տառով։

3. GEOGEBRA ծրագրով գծիր  ուղիղ անկյուն, գագաթը նշանակիր А տառով։

4. GEOGEBRA ծրագրով գծիր երեք սուր անկյուններ, նշանակիր երեք տարբեր ձևերով։

<B
<AC
<fg

5. GEOGEBRA ծրագրով գծիր երեք բութ անկյուններ, նշանակիր երեք տարբեր ձևերով։

<B
<AC
<fg
6. Նշիր անկյան աստիճանայաին չափման միավորներ։
աստիճան, աստիճան, րոպե վարկիան։

7. GEOGEBRA ծրագրով գծիր 30 աստիճանի անկյուն։

8. GEOGEBRA ծրագրով գծիր  45 աստիճանի անկյուն։

9. GEOGEBRA ծրագրով գծիր 120 աստիճանի անկյուն։

10. GEOGEBRA ծրագրով գծիր  А գագաթով 90 աստիճանի անկյուն, հետո А գագաթից գծիր այնպիսի ճառագայթ, որ անկյունը բաժանվի հավասար մասերի։ Գտիր յուրաքանչյուր մասի աստճանային չափը։

բաժանվում է երկու հավասար մասի 45^o
11. GEOGEBRA ծրագրով գծիր  А գագաթով 60 աստիճանի անկյուն, հետո А գագաթից գծիր այնպիսի երկու ճառագայթներ, որ անկյունը բաժանվի երեք հավասար մասերի։ Գտիր յուրաքանչյուր մասի աստճանային չափը։

20^o
12. Երկու անկյունների աստիճանային չափերն  հավասար են, արդյո՞ք այդ անկյունները իրար հավասար են։
այո հաասար են
13. OE ճառագայթը  AOB անկյունը տրոհում է երկու անկյան: Գտեք <АОB-ն, եթե <AOE=63 աստիճան է, իսկ <EOB=27 աստիճան։
<AOB=AOE+EOB
63o+27o=90o
<AOB=90o

 ,,Երանի՜ նրան, ով հեքիաթ ունի,,

Երանի՜ նրան, ով հեքիաթ ունի։ Հեքիաթ ունեցող մարդը միշտ ժպտում է, որովհետև իր սրտում մի փոքր կախարդանք կա։ Նա գիտի, որ նույնիսկ ամենամռայլ օրը կարող է ավարտվել արևով, եթե հավատա դրան։ Այդ մարդը աշխարհին նայում է ուրիշ աչքերով․ ծառերը նրա համար խոսում են, քամին երգում է, իսկ աստղերը թարթում են աչքերը։ Նա գիտի, որ բարությունը միշտ հաղթում է, ինչպես հեքիաթներում է լինում։ Ով հեքիաթ ունի, նա երբեք չի կորցնում հույսը։ Եթե ինչ որ բան չի ստացվում, նա ասում է. «Բոլոր հերոսներն էլ դժվարություններ են ունենում, բայց վերջում հաղթում են»։ Երանի՜ նրան, ով հեքիաթ ունի, որովհետև նրա կյանքում միշտ կա մի փոքր հրաշք, մի քիչ հույս և շատ սեր։

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ.

1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:         
Մարմնի դիրքի փոփոխությունը մյուս մարմինների նկատմամբ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում։      

2. Բերել մեխանիկական շարժման օրինակներ:
Գնդակը գլորվում է գետնով։
Ավտոմեքենան շարժվում է ճանապարհով։
Թռչունը թռչում է։
Մարդը քայլում է։

3. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Այն մարմինը, որի նկատմամբ դիտում ենք մյուս մարմնի շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4. Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված է գիրք: Որ մարմինների նկատմամբ է գիրքը՝
Սեղանի նկատմամբ՝ անշարժ է։
Գնացքի նկատմամբ՝ շարժվում է։

5. Ի՞նչն են անվանում նյութական կետ:
Եթե մարմնի չափերն ու ձևը տվյալ խնդիրը լուծելու համար կարելի է չհաշվի առնել, այդ մարմինը կարելի է համարել նյութական կետ։

6. Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ: Բերել օրինակներ:
Եթե մարմնի չափերն աննշան են նրա անցած ճանապարհի համեմատ՝ այն կարելի է համարել նյութական կետ։
Օրինակ՝ ինքնաթիռը Երևանից Փարիզ թռչելիս կարելի է համարել նյութական կետ։

7.Հետևյալ ո՞ր դեպքերում ուսումնասիրվող մարմինը կարելի է համարել նյութական կետ.
ա) չափագլանով որոշում են պողպատե գնդի ծավալը –Ոչ, քանի որ պետք է հաշվի առնել գնդակի չափերը։
բ) դիտարկվում է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը –Ոչ, պետք է հաշվի առնել Երկրի ձևն ու չափը։
գ) դիտարկվում է Լուսնի պտույտը Երկրի շուրջը –Այո, կարելի է։ Լուսնի չափերն փոքր են նրա անցած ուղու համեմատ։
դ) ինքնաթիռը վայրէջք է կատարում –Այո, կարելի է մոտավորապես համարել նյութական կետ։

    ա) չափագլանով որոշում են պողպատե գնդի ծավալը;

    բ) դիտարկվում է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը; 

   գ) դիտարկվում է Լուսնի պտույտը  Երկրի շուրջը;

   դ) Ինքնաթիռը վայրէջք է կատարում:

8. Կարելի՞ է երկրագունդը համարել նյութական կետ:
Այո՛, եթե ուսումնասիրում ենք նրա շարժումը Արեգակի շուրջը, քանի որ նրա չափերը փոքր են անցած ուղու համեմատ։
Բայց ոչ, եթե ուսումնասիրում ենք նրա պտույտը իր առանցքի շուրջը կամ ձևը։

9. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ:
Մարմնի այն գիծը, որով այն շարժվել է, կոչվում է շարժման հետագիծ։

10. Բերել ուղղագիծ և կորոգիծ շարժումների օրինակներ:
Ուղղագիծ շարժում՝ ավտոմեքենան ուղիղ ճանապարհով է գնում, գնդակը գլորվում է ուղիղ գծով։

Կորոգիծ շարժում՝ Լուսնի պտույտը Երկրի շուրջը, երեխան ճոճանակի վրա, մեքենան շրջադարձում։

11. Դիտարկել սեղանի վրա գլորվող և գետին ընկնող գնդիկի շարժումը: Գծել նրա շարժման հետագիծը:

12. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:

13. Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

14. Կհանդիպե՞ն արդյոք երկու նյութական կետեր, եթե հայտնի է, որ դրանց հետագծերը հատվում են:

15. Չափեք  ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:

Esercizio 1 – Coniuga i verbi al presente

Esercizio 1 – Coniuga i verbi al presente

Completa le frasi con la forma corretta di andare, venire o uscire.

  1. Io vado a scuola ogni mattina.
  2. Tu esci con i tuoi amici stasera?
  3. Marco esce sempre tardi dall’ufficio.
  4. Noi andiamo al mare la domenica.
  5. Da dove venite voi?
  6. I miei genitori vanno spesso in montagna.
  7. Francesca va al cinema con Luca.
  8. Quando vieni a casa tua?

    Esercizio 2 – Scegli il verbo giusto
    Scrivi andare, venire o uscire secondo il significato della frase.

    Domani io vengo da te per studiare insieme.
    Ogni sabato noi usciamo con gli amici in centro.
    I bambini vanno a scuola alle otto.
    Per favore, vieni con me al supermercato?
    Oggi non posso uscire, devo lavorare.

    Piccolo testo
    Ogni mattina io vado a scuola con mia sorella. Lei non vuole mai uscire presto, ma io mi alzo sempre alle sette. Dopo le lezioni, i miei amici vengono da me per fare i compiti insieme. A volte andiamo al parco e usciamo anche la sera per mangiare un gelato. Il sabato i miei genitori vengono a prenderci in macchina e andiamo tutti dai nonni.

Что было бы, если бы Колумб не открыл Америку…

Христофор Колумб открыл Америку, и это сильно изменило историю мира. Но интересно представить, что было бы, если бы он не сделал этого. Если бы Колумб не отправился в плавание, люди могли бы ещё долго не знать о существовании Америки. Возможно, кто-то другой открыл бы её позже. Тогда в Европе не было бы картошки, кукурузы, помидоров и шоколада. Еда и жизнь людей были бы совсем другими. А индейцы, которые жили в Америке, дольше сохраняли бы свои традиции и жили бы спокойно, без войн и завоеваний. Мир без открытия Америки был бы не таким, как сейчас. Может быть, он развивался бы медленнее, но, возможно, был бы более мирным. Открытие Колумба навсегда изменило жизнь людей на Земле. Без него наша история пошла бы совсем другим путём.

Պատրանք։ Ավետիք Իսահակյան

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:
Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեզները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:

Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին. Հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների քնած խիղճը վրդովում մի պահ:

Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:

Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատսպար գուսանի մարմինը:

Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:

Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին նրա կյանքը:

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեզները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:

անիրավ – անարդար
տատասկոտ – փշոտ
գուսան – հին ժամանակների երգիչ կամ պատմող
պատառ հաց – փոքր կտոր հաց, քիչ ուտելիք
մացառներ – խիտ թփեր
դեգերում էր – մոլորված շրջում էր
խորշ, խոռոչ – փոքրիկ անցք կամ տեղ պատի մեջ
բուխարիկ – վառարան
կայծեր – կրակի պսպղուն կտորներ
մշտավառ – միշտ վառվող
նշույլող – թույլ, մարող լույս
ծվարել – թաքնվել, տեղավորվել հանգիստ տեղում
օձուտ – օձերով լի, վտանգավոր վայր
տատասկոտ անապատ – փշոտ, անբարեհույս տեղ

Домашняя работа

Я бы хотел расспросить людей, летавших на воздушных шарах, какие чувства они испытывали во время полёта. Было ли им страшно, когда шар поднимался высоко? Что они видели сверху?

Испытателю самолётов я бы задал вопросы:
— Не страшно ли садиться в новый самолёт, который ещё никто не испытывал?
— Как проверяют безопасность самолёта перед первым полётом?
— Что самое трудное в вашей работе?

Конструктору самолётов я бы спросил:
— Как вы придумываете форму и детали самолёта?
— Что вдохновляет вас создавать новые модели?
— Какие материалы самые прочные и лёгкие для самолётов?