Կերակրի սոդա և քացախ

Կերակրի սոդան լայն գործածվում է առողջապահության ոլորտում։

Նշենք երեք օգտակար հատկությունները, որոնք օգնում են բարելավել առողջական վիճակը։

Մարսողական խնդիրներ

Սոդան կարող է չեզոքացնել ստամոքսի բարձր թթվայնությունը, ինչն էլ թույլ է տալիս խուսափել ստամոքսի այրոցից։ Նման արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս լուծել սոդան մի բաժակ ջրում և դանդաղ խմել այն։ Սակայն հարկ է հիշել, որ այս մթերքը չի կարելի հաճախ կիրառել, քանի որ չարաշահելու դեպքում այն կարող է խիստ վնասակար լինել։

Դիմադրողականության բարձրացում

Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունից առաջ սննդակարգում սոդա ներառելն օգնում է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու ավելի երկար մարզվել։

Մաշկային խնդիրներ

Մաշկային ցանի, այրվածքների կամ պարզապես քորի դեպքում ևս կարելի է կերակրի սոդա կիրառել։ Պարզապես հարկավոր է 1 թեյի գդալ սոդային խառնել մի փոքր ջուր, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկի ախտահարված հատվածներին, թողնել մի քանի րոպե ու լվացվել։

Խնձորի քացախի բուժիչ հատկությունները բազմազան են: Այն օգտագործում են դիաբետի բուժման ժամանակ, քաշի նվազման համար, կոսմետոլոգիական նպատակներով։

Թեղենյաց վանական համալիր

Թեղենյաց վանական համալիրը թաքնված է Կոտայքի մարզի Բուժական գյուղի մոտ գտնվող անտառում ՝ Թեղենիս լեռան լանջին։  Թեղենիսը Ծաղկունյաց լեռնաշխթայի ամենաբարձր կետն է 2851մ. ։ Գագաթից երևում է Սևանա լիճը։

Վանական համալիրի ամենահին  կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Վանական համալիրը 1827թ.  ավերվել է երկրաշարժից։  Այս համալիրը հիացնում է իր վեհությամբ և սքանչելի քանդակներով։

ԱԼՈԵ

ԱԼՈԵ

Ալոե վերան հյութեղ բույս է: Այն ունի հաստ, կարճ ցողուն՝ սրածայր տերևներով:

Բույսի խնամքը շատ հեշտ է. ամռանը պետք է ջրել մինչ հողի չորանալը, իսկ ձմռանը՝ 25-30 օրը մեկ, գարնանը պետք է տեղափոխել թարմ հողի մեջ: Ալոեն չորացնելը շատ դժվար է, այն կարող է դիմանալ երկարաժամկետ երաշտին, սակայն շատ խոնավությունից կարող է վնասվել:

Ալոեի բուժիչ հատկությունները

Ալոե հյութից պատրաստած 12 տարբեր բուժիչ բաղադրատոմսեր: Այս բույսը հայտնի է ամբողջ աշխարհում և  համարվում է իսկական ընտանեկան բժիշկ:

Ալոեից ստանում են երկու օգտակար նյութ՝ միջուկը և հյութը:

Բուժում է խոցերը։

Հանգստացնում է մաշկը, Խոնավեցնում է այն։

Այրվածքների և ցրտահարության ժամանակ արագացնում է հյուսվածքների վերականգնումը,

Նվազեցնում է կնճիռները, օգնում է վերականգնել մաշկի կառուցվածքը,

Սպիացնում է վերքերը,

Օգնում է հարթեցնել հետվիրահատական սպիները։