Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։

Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթն ըռխեց, գնաց։

Մոլորված աստղը/ Заблудившаяся Звезда

Մոլորված աստղը

Մի անգամ մի աստղ պարում էր տիեզերքում։ Պատահմամբ կպավ արևին, տաքացավ և ընկավ երկրագունդի վրա: Երբ նա ուշքի եկավ, տեսավ մի երեխայի: Երեխան վերցրեց մոլորված աստղին ու տարավ իր հետ: Մոլորված աստղը չէր հասկանում ինչ էր կատարվում: Նա գլորվեց  երեխայի ձեռքից: Այդ ժամանակ մյուս աստղները եկան և տարան նրան տիեզերք: Երեխան շատ նեղվեց, բայց նրա մայրիկը և հայրիկը նրա համար գնեցին աստղ խաղալիք։

Ալեքսանդր Հովսեփյան


Заблудившаяся Звезда

Как-то в космосе танцевала одна Звезда. Случайно она столкнулась с солнцем, пригрелась и упала  на землю. Когда она очнулась, увидела маленького ребенка. Ребенк взял наруки заблудившую звезду и унес собой. Звезда не понимаит что случилась. Она прокатьилась из рук ребенка. В это время другие звезды пришли и зобрали собой в космос. Ребенку стало печально, но  родители успакоели его и купили звезду игрушку.

Александр Овсепян

Թեժառույք Վանական Համալիր

Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմաց՝ Քաղկունյաց լեռների 2000մ. բարձրության գագաթի վրա։ Այն կառուցվել է 1190թ. Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք։ Անվան բաղադիչները թեժ և առու արմատներն են, քանի որ վանական համալիրը կառուսցվել է Մարմարիկ և Մեղրաձոր գետերի արագահոս հատվածում։

Էմիլն ու ագարակի կենդանիները

Էմիլ անունով մի տղա է լինում։ Նա շատ չարաճճի էր և չէր լսում իր ծնողներին։

Հաճախ էր նեղացնում իր քույրիկին։ Մի օր ծնողները որոշեցին պատժել նրա, և ասացին, որ նա մեկ ամիս պետք է կերակրի իրենց ագարակի բոլոր կենդանիներին։ Ամեն առավոտ նա տրտնջալով կերակրում էր կենդանիներին և ինքն էլ չնկատեց, թե ինչպես ընկերացավ և սկսեց հոգ տանել նրանց մասին։ Կենդանիները սովորեցրին Էմիլին լինել ավելի բարի և հոգատար։ Էմիլը էլ երբեք չցավեցրեց իր քույրիկին։

Ալեքսանդր Հովսեփյան

Բալզաթցիների նոր արկածները

Մեկ օր բալզաթցիներից մեկը եկավ ծովի մոտ և տեսավ մի փոքրիկ ոսկեգույն ձկնիկ, նա զարմացավ և չհավատաց իր աչքերին և միանգամից հարցրեց.

– Ո՞վ ես դու։

Ես ոսկե ձկնիկն եմ և կարող եմ կատարել քո երեք երազանքները։ Ուրախացավ բալզաթցին և ասաց.

– Ուզում եմ,  որ առաջինը դու ինձ մի մեծ նավ տաս, որ ես սարերը բարձրանամ, երկրորդը՝ թևեր տաս, որ ծովը կտրեմ ու անցնեմ, իսկ երրորդը… դեռ չէր ասել ոսկե ձկնիկին, երբ նրան կինը արթնացրեց ու ասաց, որ ուշանում է աշխատանքից։

Իմ մասին

Իմ նկարը

Ես ունեմ շագանակագույն աչքեր և մազեր։ Բարձրահասակ եմ և նիհար։ ՈՒնեմ շատ գեղեցիկ աչքեր և փոքրիկ քիթ։

Տատիկս ասում է, որ ես շատ նման եմ Փոքրիկ իշխանին, ով շատ հոգատար, բարի և խիզախ տղա էր։ Ես չեմ սիրում, երբ ինձ ցավեցնում են։ Նաև չեմ սիրում, երբ ես ել եմ ուրիշին ցավեցնում։