Տիկին Ծաղկակաղամբը դաշտում ցերեկները հիանում էր իրենով, իսկ երեկոյան պարում էր։ Մի անգամ տատիկը մոտեցավ և պոկեց Ծաղկակաղամբին թփից։ Ծաղկակաղամբը տխրեց, բայց նրան հետաքրքիր էր թէ ու՞ր է տանում տատիկը։ Տիկին Ծաղկակաղամբը հայտնվեց ջրում, ջուրը աղի էր և տիկին Ծաղկակաղամբի աչքերը մրմռացին։ Հետո ջուրը սկսեց թթու համ ստանալ։ Մի օր էլ եկավ տատիկը, հանեց նրան ջրից և տիկին Ծաղկակաղամբը բացեց իր աչքերը։ Նա տեսավ, որ հայտնվել է սեղանին համեղ ուտելիքների կողքին, շատ ուրախացավ և իրեն երջանիկ զգաց։
Մի պառավ երեք խուլ այծ ուներ։Մի օր պռավը կորավ։ ՈՒլերը գնացին փնտրելու պառավին։ Ճանապարհին հանդիպեցին խուլ գառների և հարցրեցին, թե արդյոք տեսել են իրենց պառավին։ Գառները ցույց տվեցին խոտի դեզը և ասացին.
-Եթե ուզում եք դուք էլ կարող եք ուտել։ Այծերը մոտեցան դեզին և տեսան պառավին։
-Վա՜յ տատի ջան, ուր՞ ես կորել։
-Եկա ձեզ համար խոտ բերեմ, ասաց պառավը
-Էդ փախնում ես մեզանից։
-Չ՛է, այ խուլեր։
-Տատին ուզում էր թռնել, խորամանկ ծիծաղեցին այծերը։
Աշնանային արձակուրդներին կարդացել եմ Էվրիկա շարքից Իլոն Մասքի «Երազներն իրականանում են» գիրքը։
«Երազե՛ք։ Ինքս էլ չգիտեմ թե ինչու, բայց «երազներն իրականանում են»։
Իլոն Մասքը երազում էր թռչել ու հասնել մոլորակների։ Երեք տարեկան էր, երբ անընդմեջ հարցնում էր, թե որտեղ է սկսվում ու վերջանում աշխարհը։ ՈՒթ տարեկանում կարդացել էր տան գրադարանի բոլոր գրքերը։ Տասներկու տարեկանում ծրագրավորել է իր առաջին համակարգչային խաղը։
Իլոնի մեջ մի խենթուկ կար, որ ուզում էր հավատալ հեքիաթներին ու դրանց հերոսը դառնալ։ 1995թ. Մասքը եղբոր հետ հիմնեց Zip2 ինտերնետային ընկերությունը, հասկացել էր որ ինտերնետային ծառայությունները մեծ պահանջարկ են ունենալու և չէր սխալվել։ 27 տարեկանում արդեն միլիոնատեր էր, բայց նրա խենթ նպատակները հեռու էին գնում ու այդ գումարները նրան պետք էին իր հեքիաթային երազանքները կյանքի կոչելու համար։ Մի օր Իլոնի գլխում ֆանտաստիկ միտք ծագեց՝ ստեղծ էլ ինտե8նետային բանկ։ Այսպես նա դարցավ paypal-ի հիմնադիրներից մեկը։ ԵՎ շատ կարճ ժամանակում այն վաճառեց մեկուկես միլիարդ դոլարով։ Նա գիշերները չէր քնում՝ մտածում էր արևի էներգիայի օգտագործման, տիեզերքի ուսումնասիրման, այլ մոլորակներում մարդկանց բնակեցման մասին։ Մտածում էր նաև, որ ավելի կարևոր է փայփայել մեր մոլորակը։ Այս նպատակով էլ ստեղծեց երկու ընկերություն՝ Tesla Motors-ը և Solar City-ն։ Առաջինը էլեկտրամոբիլների արտադրություն էր, մեքենան կարելի էր լիցքավորել վարդակին միացնելով՝ առանց բենզին ու օդի աղտոտման։ Երկրորդ ընկերությունը արեգակի ջերմությունից էլեկտրաեներգիա էր ստանում։ Մաքսը խոստացել է 2021-2031 թթ-ին մարդկանց Մարս ուղարկել։ Հիմա նա 50 տարեկան է և Աստված գիտի, թե դեռ ինչեր կհասցնի։ Սպասենք նոր հրաշքների։ Երազներդ իրագործիր, հավատա ուժերիդ և դժվարությունները չեն վախեցնի։