«ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

Ես այս ձմեռային ճամբարի ընթացքում կարդացել եմ «Գույնզգույն Թագավորություն» գիրքը։ Այս գիրքը ինձ հասկացրեց, որ պետք է լինել բարի և երբեք պետք չէ շուտ նեղանալ։ Այս գրքի հերոսներն էին Իլեն, Ակիրսը, Նուրիսը, Վինզան, Չինտամը, Խարունա տատիկը և այլն։ Ինձ դուր է եկել Իլեի կերպարը, որովհետև նա շատ բարի է, ուժեղ է, ինքնավստահ, հպարտ և ընկերասեր։ Ինձ ամենաշատը դուր չեկավ Ակիրսը, որովհետև նա չար, ստախոս, բոլորին նեղացնող և տհաճ մարդ է։ Ես կուզեի հայտնվել այնտեղ, որ փոխեի նրանց կյանքն ու շրջապատը, որ այլևս այնտեղ առատ ձյուն չլիներ և  շուրջը գեղեցիկ ու գույնզգույն լիներ։

MIND CENTER-Լեգո և Ռոբոտաշինություն

 Մենք դասարանով գնացել էինք Mind Center։ Այնտեղ մենք կառուցեցինք լեգոներով տարբեր առարկաներ և ծանոթացանք ռոբոտաշինությանը։ Սկզբում ես լիարժեք պատրաստեցի իմ լեգո մեքենան։  Ապա բոլորով մաիսին անցանք ռոբոտաշինությանը: Պատրաստեցինք ռոբոտ ավտոմեքենա, կպցրեցինք դա ipad-ին և սկսեցինք քշել մեր ստեղծած ավտոն։ Սեղմելով՝ ipad-ի կոճակի վրա, այն կառավարում էր մեքենան։ Շատ ուրախ տուն վերադարձանք։

Continue reading MIND CENTER-Լեգո և Ռոբոտաշինություն

Ղափամայի Ծես

Դ – Դդում վիտամիներով հարուստ

Դ – Դդմի ծեսին ղափամա ես դու դառնում

ՈՒ – ՈՒմ որ ասես զարմացնում

Մ – Մեր սեղանը զարդարում:

***

Դեղին փոքրիկ կաթսա է

Լի չիր, չամիչ ու մեղրով

Թոնիր է նա մտնում

Դդմի ծեսին մասնակցում:

(ամափաղ)

Այց Փոքրիկ Էնշտեյն Թանգարան

Մենք դասարանով նախորդ ուրբաթ այցելեցինք  Փոքրիկ Էնշտեյն թանգարանը։ Դիտեցինք զարմանալի փորձեր և լսեցինք հետաքրքիր պատմություներ։ Փորձերից ամենաշատը ինձ դուր եկավ, երբ մենք դիպչեցինք երկաթի գնդին, ստեղծվեց մագնիսական դաշտ և մեր մազերը բարձրացան վերև։ Ես ինձ համար նոր բացահայտում արեցի, երբ ձեռքը սեղմես մեկ մեխի, կցավի և կծակի, բայց եթե նույնը անես շատ և խիտ մեխերի դեպքում, ոչ մի ցավ չես զգա։ Թանգարանում կար մի երաժշտական գործիք, որը առանց ստեղներին սեղմելու նվագում էր դաշնամուրի նման։

Ես շատ սիրեցի այս թանգարանը։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում մասնակցել եմ հետևյալ ճամփորդություններին՝ Թումանյանի այգի, Թեժառույք, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Պլանետարիում։

Ես ակտիվ մասնակցում եմ մեծ մասամբ բոլոր ֆլեշմոբներին։

Ֆլեշմոբերը կատարում ենք միասին մայրիկիս հետ։

Սիրով մասնակցում եմ մաթեմատիկական ֆլեշմոբերին։

Այս ուսումնական տարվա ընթացքում մենք ծանոթացել ենք բազմանիշ թվերին, լուծել ենք բարդ խընդիրներ և գլուխկոտրուկներ։ Մայրենիի դասաժամին կարդացել և քննարկել ենք ստեղծագործություններ, կատարել ենք բառային և տեքստային աշխատանքներ, սովորել ենք բանաստեղծություններ, հորինել ենք պատումներ։ Երաժշտության պարապմունքների ընթացքում սովորել ենք աշխատանքային, հոգևոր, ամանորյա երգեր։ Մենք շատ ենք մարզվում՝ պարան ցատկում, գլուխկոնծի տալիս, օղակ պտտում, ձգումներ և կախումներ ենք անում, բակային խաղեր ենք խաղում, բարձունքներ ենք հաղթահարում։ Մենք արդեն երրորդ դասարանցի ենք և վարում ենք անհատական բլոգներ։ Իմ բլոգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://alexanderhovsepyan.home.blog/:

Մենք ընտանիքով կարդացել ենք գիրք և մասնակցել ենք ֆլեշմոբերին։

Իմ կարծիքով շատ լավ ուսումնական տարի էր, հասցրել եմ մանակցել բոլոր նախագծերին, լավ արդյունքներ եմ ունեցել ինքնաստուգումներից, կարդացել եմ գրքեր, օգնել եմ մյուսներին և մարզվել եմ։

Բացթողումներ իհարկե ունեմ, անուշադիր կարող եմ լինել, հատկապես խնդրներ լուծելիս և պահանջը ճիշտ չհասկանալ, ծուլանում եմ մի քանի անգամ կարդալ մայրենիի առաջադրանքները և լինում է այդքան վարժ չեմ կարդում։

Իմ ընտրության առարկան մաթեմատիկան է, մենք լուծում ենք խնդիրներ և տարբեր խաղեր ենք խաղում, շատ հավես է և հետաքրիքիր, ես չեմ ուզում փոխել իմ ընտրությունը։

Իմ Նոր տարին

thumbnail_1642066484605

Ես Նոր տարին անցկացրել եմ մեր տանը։ Մենք զարդարել էինք տոնածառն ու տունը։ Տոնական սեղանի համար իմ տատիկը պատրաստել էր տոլմա։ Մեր տուն եկել էին մորաքույրս, տատիկս և եղբայրներս։  Ես գնացել եմ մորաքրոջս, տատիկիս ու պապիկիս տուն և այլն։  Մենք ընտանիքով գնացել էինք եկեղեցի։ Ամանորի գիշերը  ընտանիքով  գնացինք զբոսնելու և, երբ վերադարձանք տուն, գտանք մեր նվերները տոնածառի տակ։ Ես Նոր տարուն ստացել եմ «տոռնադո ստեղծող սարք», սեղանի խաղեր՝ «Ubongo» և «Գաղտնի ծածկագիր»։ Այս ընթացքում ես օգնել եմ մայրիկիս և կարդացել եմ գիրք։ Ինձ ամենաշատը դուր եկավ, որ մենք ընտանիքով շատ ժամանական անցկացրեցինք։ Ես Նոր տարուց ակնկալում եմ խաղաղություն, բարություն և պատերազմի ավարտ։