ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳՐԱՆ

Ուրբաթ օրը մենք գնացել Էինք Հովհաննես Թումանյանի թանգարան: Այնտեղ մենք տեսանք նրա ստեղծագործությունների և հեքիաթների պատկերները: Իմացանք նրա մտերիմ ընկերոջ անունը՝ Ղազարոս Աղայան: Տեսանք Թումանյանի լուսնային շողքը մթության մեջ, տեսանք նրա շորերը, գլխարկը և փայտը: Թանգարանում կար նրա գրադարանի 8000 գիրք: Այնտեղ իր տնից շատ հետաքրքիր իրեր կային: Վերադարձանք տուն շատ  տպավորված:

Как я шалил

Однажды я спрятался в своём комнате под кроватью. Мама искала, искала меня но не нашла. Потом пришел папа он тоже искал меня и не нашёл. Пришла сестра и кричит: ,,Алекс,Алекс выходи, я некому не скажу,,. Но я знал что она шустрая и не вышел. Они стали беспокоится. И тогда я вышел и сказал ,,бом,,.

Хитрый козел

Жил старик со старухой. У них никого не было, только один козел. Этот козел жил с ними в доме.

Однажды бежит козел по полю, а на встречу ему волк.

Испугался козел, убежал  на двадцать метров в лес и спрашивает у волка:

— Не видал ли ты, волк, двух волков.

— На что тебе их?

— Подраться, побадаться-говорит.

Испугался волк и говорит:

— Видел — они за двумя болотами. И убежал.

Козел побежал по дорожке и опять на встречу ему волк.

Испугался козел, убежал  на пять метров в лес и спрашивает у волка:

— Не видал ли ты, волк, двух волков.

— На что тебе их?

— Подраться, побадаться.

– Ну-ко, давай со мной бороться!

Ему козел и говорит:

— Давай. Мне ведь надо рогами — так давай разбежимся!

Согласился волк. Стал козел разбегаться — да и убежал домой.

А волк и до сих пор его ждет в лесу. Козел был очень хитрый и обманул двух волков.

Շունն ու Կատուն

Հովհաննես Թումանյան

I

Ժամանակով Կատուն ճոն էր, Շունն էլ գլխին գդակ չուներ, Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի, Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին, Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո, Գլուխս մրսեց, ի սեր աստծո, Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար: Վարձիդ համար միամիտ մնա՛, Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի, Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար Ուրբաթ օրը համեցեք տար: Փողի մասին ավելորդ ա, Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա, Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին` Ուստից առաջ` բաց-բաց կուճին Թափ-թափ տալով` ծանր ու մեծ, Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա… — Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին, Շանը տեսավ, բեղի տակին Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց. — Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն, Չես թող անում մի շունչ քաշեն. Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա, Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա: Փող եմ տվել, վախտին կարի, Թե չէ` ասա, էգուց արի: Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,

Հա՛մ խոսում ես, վրես գոռում, Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ, Քանի, ախպեր, գնամ ու գամ… Ասավ Քուչին ու նեղացած Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար. Էս անգամը դիպան իրար. Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,

Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր, Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն: Շունը մինչև գնաց, եկավ, Ուստա Կատուն կոտրն ընկավ, Գլուխն առավ ու մի գիշեր Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ Շունն էս բանը չի մոռացել, Մտքում հլա դեռ պահում ա, Որտեղ Կատվին պատահում ա, Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում. Իսկ սևերես Կատուն հանկարծ Ետ ա դառնում ու բարկացած Փշտացնում ա. մթամ նոր եմ Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Ճոն – մորթուց, կաշվից հագուստ կարող որդիանց որդի – որտեղից որտեղ ճանկել – թռցնել, ձեռք գցել ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը կուշտը – մոտ քուրք – մուշտակ կուճի – գլուխ հրես – ահա, հիմա մուշտարի – հաճախորդ վախտին – ժամանակին ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի դիպան իրար – կռվեցին, վիճեցին դիվանբաշի – դատավոր կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ մթամ – իբր

  1. Քո կարծիքով կատուն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Կատուն խաբեբա է, անարդար է, անկուշտ է և ավազակ է։ Որովհետև նա չտվեց գդակը շանը և պահեց իրեն։

  • Շունն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Շունը միամիտ էր, արդար և հավատաց ու վստահեց կատվին։

  • Շան անունից բողոք գրի՛ր կատվի դեմ:

Խաբեբա կատուն գողացել է իմ մորթին և չի կարել իմ գդակը և հետո դեռ ինքն է նեղացել։ Խնդրում եմ բացատրեք նրան, որ այդպես պետք չէ վարվել։

  • Կատվի անունից արդարացի՛ր:

Ես սխալ եմ արել և զղջում եմ, այլևս նման բան չեմ անի, կկարեմ գդակը և շուտ կտամ քեզ։

Continue reading Շունն ու Կատուն