Листья – Осенью листья становятся жёлтыми и красными. Дождь – Холодный дождь идёт почти каждый день. Ветер – Сильный ветер срывает листья с деревьев. Грибы – Мы пошли в лес собирать грибы. Туман – Утром над рекой висел густой туман. Шарф – Осенью я всегда надеваю тёплый шарф. Журавли – Журавли улетают на юг тёплыми днями сентября. Сад – В саду поспели яблоки и груши. Зонт – Я взял с собой зонт, потому что небо было серым. Холод – С наступлением осени в воздухе чувствуется холод.
Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։
Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:
Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:
1․ Դո՛ւրս գրիր ածականները․
Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով,իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց:
Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:
2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի հրաշալի ու ձեռքովչկերտվածանձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող երկնասլաց, մեկուսի լեռներիզանգված լեռնազանգված՝կոնի նմանվող կոնաձև զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերովպատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է քարածածկ: Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքիհյուսիս-արևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր: Թմբկահար ձկան արձակած սարսափազդու ու սուր որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին։Անհրապույր դոդոշաձուկն էլ սարսափելի բոցմանի սուլիչի ձայն է հանում՝ կարծես թե զուգավորման շրջանում։
Մյուս ձկների արձակած բազմազան ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի։Իհարկե, կան փոքրիկ ձկներ էլ, որոնքիսկապես համրեն։
Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Լամանտինը մի հետաքրքիր, անվնաս և չքնաղ կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների գեղեցիկ ջրահարսերի համար։ Այս կենդանու առջևիվերջավորությունները հետաճել են, իսկ մեծ մարմինը հենվում է պոչի վրա։Նա բնակվում է ծովային, ծանծաղ ու լայն ծովափնյա ջրերում և սնվում է բացառապես բուսական սննդով։Ապրելու համար նա ընտրել է ամենատաք, զանազան բնակավայրեր, նրան կարելի է հանդիպել հասարակածի երկու կողմերում։
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
Տեքստը ընդարձակվեց, ավելի պատկերավոր և գեղեցիկ դարձավ։
4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
Մագելանի արշավախմբի հոգնած մնացորդները երկարատև ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների ճշգրիտ օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման բնական ուղղությամբ, հնարամիտ ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման բարդու հակասական խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի ուղիղ գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր: Փոխաբերական Օտար լեզու-Մեր դպրոցում մենք հնարավորություն ունենք բազմաթիվ օտար լեզուներ ուսումնասիրելու։ Եզան լեզու-Եզան լեզուն օգտակար և բուժիչ խոտաբույս է։ Չար լեզու- Չարալեզու կինը վատաբանում էր անցորդներին։ Սուր լեզու- Դանակի կտրածը կլավանա լեզվի կտրածը ոչ։ Երիտասարդն իր սուր լեզվով ապշեցրեց հավաքվածներին։
Պատմվածքում խոսվում է մի փոքրիկ գորտի մասին, որը ցանկանում է մեծ գործ անել՝ ինչպես հզոր և հայտնի մարդկանց։ Նա երազում է փրկել քաղաքը ջրհեղեղից և դառնալ հերոս։ Սակայն իրականում նա ընդամենը փոքրիկ գորտ է և ոչինչ չի կարող փոխել։ Ամեն ինչ նրա երազանքներում է։ Երբ հեղեղը վերջանում է, գորտը հասկանում է, որ ոչինչ չի արել, բայց դեռ ուրախ է, որովհետև հավատացել է իր ուժին։
Պատմվածքը պատմում է մի հայ պանդուխտի մասին, որը ապրում է օտար երկրում։ Մի օր նա երգում է Կոմիտասի հայտնի երգը՝ «Կռունկ», որը պատմում է կարոտի, տխրության և հայրենիքից հեռու լինելու մասին։ Պանդուխտի ձայնը լսում է մի իռլանդուհի՝ օտարազգի կին, որը չի հասկանում հայերենը, բայց հուզվում է երգի մեղեդուց և արտասվում։ Այս փոքր դրվագը ցույց է տալիս, որ երաժշտությունը չի ճանաչում սահմաններ և լեզուներ, այն միավորում է մարդկանց նույն զգացմունքներով։
11:15-Sono le undichi e quindici 18:45-sono le sei e quarantachinque 22:50-Sono le ventidue e chiqanta 1:55-Sono le uno e chiquantachinque 8:40-Sono le otto e quaranta
Трамвай это городской транспорт, который едет по рельсам прямо на улице. Он работает на электричестве и может перевозить много пассажиров сразу. Первый трамвай появился в 1832 году в Нью-Йорке, но тогда его вагоны тянули лошади. Такой транспорт назывался конка. Настоящий электрический трамвай придумал немецкий инженер Вернер фон Сименс в 1881 году. Он построил первую линию недалеко от Берлина. В России первый трамвай появился в Киеве в 1892 году. Трамваи есть во многих городах мира. Они удобные, потому что могут перевозить сразу много людей. В некоторых странах есть даже двухэтажные трамваи.
1.Автобус везёт (кого?) туристов (куда?) на Севан. туристов – Родительный падеж (кого?) Севан – Винительный падеж (куда?») 2.Воздушный шар нёс (кого?) человека (куда?) в небо. человека-Винительный падеж (кого?) небо-Винительный падеж (куда?) 3.Мама ведёт (кого?) дочку (откуда?) из детского сада. дочку-Винительный падеж (кого?) детского сада-Родительный падеж (откуда?) 4.Художник несёт (что?) картины (откуда?) с выставки. картины-Винительный падеж (что?) выставки-Родительный падеж (откуда?)
1. Ты можешь рассказать обо всём своему другу. Ты мог рассказать обо всём своему другу. 2. Мужчина несёт в руках тяжёлые чемоданы. Мужчина нёс в руках тяжёлые чемоданы. 3. Директор школы произносит речь. Директор школы произносил речь. 4. За несколько дней этот цветок вырастает на пять сантиметров. За несколько дней этот цветок вырастал на пять сантиметров. 5. Ветер несёт воздушный шар всё дальше от города. Ветер нёс воздушный шар всё дальше от города. 6. Ты отнесёшь книги в библиотеку. Ты отнёс книги в библиотеку.
Мой друг привёз мне из Москвы новые диски.
Сегодня меня отвёз в школу мой дядя.
За несколько недель на нашей улице вырос новый дом.
Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց. — Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել: — Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում: Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց: — Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս: — Ճիշտ է, ճիշտ է: Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում. — Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս: Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց. — Թող սուրբ լինի անունը քո, տեր… Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում: — Կըռ, կըռ, դա սարսափելի է: — Կըռ, կըռ, դա սարսափելի է: — Սարսափելի է, կըռ, կըռ: Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր. — Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի: — Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր: Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:
Այնքան շատ են խոչընդոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
Խոչնդոտող մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
2․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
4. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ: Ամառվա փուշը ձմեռվա նուշը: Բարեկամ կորցնելը հեշտ է, ձեռք բերելն է դժվար: Դուրսը քահանա, տանը սատանա: Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր: Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր: Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում:
5. Պատմությունը շարունակի՛ր : Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից: Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը: