Արմատ և ածանց

Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

ան + ամոթ, ամպ + ոտ, քար + ոտ, օդ + ային, դժ + գոհ, հեռ + ավոր, բար + ություն, գիր + ավոր, ան + որոշ,  տ + հաճ:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանալ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վար
հազարավոր, հազարամյակ-հազար

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ
քարոտ, հողամաս, դասարան, լվացքատուն, երկարօրիա, հերոսային, սխալվել։

4.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝

ավոր, ուրդ, որդ, ական, արան,  անք, ավուն
Թագավոր, ժողովուրդ, որսորդ, դասական, վառարան, փորձանք, գեղեցկավուն։

5.Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ
մարդ, որը ճամփա է գնում-ճանփորդ
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ
մարդ, որը որս է անում-որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

Ո՞ր ածանցը ավելացավ բոլոր բառերը կազմելիս:

6.Ի՞նչ բաղադրիչներից են կազմված գետակ, անբիծ, քարափ, ծով, ձոր, դասարան բառերը: Բաժանիր բաղադրիչների: Օրինակ՝ մայրիկ-մայր+իկ, անտուն-ան+տուն, գրատախտակ-գիր+ա+տախտակ, սեղան-չի բաժանվում և այլն:

գետակ – գետ+ակ
անբիծ -ան+բի
քարափ – քար+ափ
ծով – չի բաժանվում
ձոր – չի բաժանվում
դասարան – դաս+արան


Published by

Unknown's avatar

Ալեքսանդր Հովսեփյան-6.2

Ես Ալեքսանդր Հովսեփյանն եմ, ծնվել եմ 2013թ-ի հոկտեմբերի 22-ին։ Ունեմ Սեբաստացի քույրիկ, նա սովորում է 8-րդ դասարանում։

Leave a comment